Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱԺ. Նախարարությունում տրվեց ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորման մեկնարկը
«Ուրախ եմ, որ երիտասարդների նախաձեռնությունն արժանացել է ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի Միացյալ ծրագրի ֆինանսական և տեխնիկական աջակցությանը։ Գաղտնիք չէ, որ վարակակիրների 40 տոկոսը չգիտի իր կարգավիճակի մասին և բուժում չի ստանում: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովմանն ուղղված այս նախաձեռնությունը կնպաստի, որ մեր երկրում ավելի շատ մարդիկ իմանան իրենց կարգավիճակի մասին»,-ասել է Լևոն Ալթունյանը` ծրագրի նախարարությունում կազմակերպված մեկնարկի ժամանակ։
Նախարարը կարևորել է, որ ծրագրի արդյունքում ոչ միայն Հայաստան մուտք կգործի արագ թեստավորման մեթոդը, այլև կբարձրանա քաղաքացիների ինքնագիտակցումը։ Նա կարևորել է, որ դրական արդյունքների դեպքում մարդիկ ուղղորդվեն ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն լրացուցիչ անվճար հետազոտություն անցնելու և խորհրդատվություն ստանալու համար։
«Մեր խնդիրն է բարձրացնելու նաև բուժում ստացողների տոկոսը»,-ասել է Լևոն Ալթունյանը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ ծրագրի հիմնական նպատակն է հասարակությանն իրազեկել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին։
Նա հավելել է, որ ինքնաթեստավորումը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման նորարարական ու առաջադեմ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս մարդուն հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն հետազոտվել իր համար ցանկալի ու հարմար վայրում, օրվա ցանկացած պահին, միայնակ կամ այն անձի հետ, ում վստահում է և իմանալ ՄԻԱՎ կարգավիճակը:
«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր մարդ իր առողջական կարգավիճակը պետք է իմանա, և այսօր հնարավորություն ունենք այդ խնդիրը լավագույնս լուծել՝ ինքնաթեստավորման միջոցով»,- ասել է Կարեն Ավագյանը՝ ավելացնելով, որ թեստերն անվճար տրամադրվելու են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Երևանի և մարզերի գրասենյակներում։
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանը նշել է, որ 2016թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ստորագրված Հռչակագրով բոլոր երկրները, այդ թվում` Հայաստանը, պարտավորվել են մինչև 2030 թվականը վերջ դնել ՁԻԱՀ-ի համաճարակին ամբողջ աշխարհում։
Լենա Նանուշյանի խոսքով ինքնաթեստավորումը հնարավորություն կտա արագ տեմպերով հայտնաբերել բնակչության շրջանում ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց։ Նա ևս կարևորել է, որ ինքնաթեստավորման դրական արդյունքի դեպքում ախտորոշումը հաստատվի ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում։
Այնուհետև ներկայացվել է ծրագրի շրջանակում պատրաստված սոցիալական հոլովակը, որով կոչ է արվում մարդկանց ինքնաթեստավորվել և իմանալ իրենց կարգավիճակի մասին։
Նշենք, որ Լևոն Ալթունյանը լրագրողների ներկայությամբ կատարել է առաջին ինքնաթեստավորումը։
28.11.2017 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ