Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ԵՊԲՀ. «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը ներկայացվեց Առողջապահության նախարարությունում

ԵՊԲՀ. «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը ներկայացվեց Առողջապահության նախարարությունում

Բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարմանն ուղղված ԵՊԲՀ մագիստրոսական ծրագիրը ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացվել է տարբեր ստորաբաժանումների և նախարարության ենթակայության կառույցների ղեկավարների ուշադրությանը:

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը ներկայացվեց Առողջապահության նախարարությունում«Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) մեկ տարի տևողությամբ կրթական ծրագիրն ուղղված է ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքների և հմտությունների զարգացմանը: Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն անդրադարձավ ծրագրի մանրամանսերին, խոսեց առավելությունների ու հնարավորությունների մասին, ինչպես նաև պատասխանեց քննարկման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը ներկայացվեց Առողջապահության նախարարությունում2017-2018թթ. ուսումնական տարվանից մեկնարկող ծրագիրն իրականացվելու է «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ: Քննարկման մասնակիցները ևս կարևորեցին այն հանգամանքը, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռնում համատեղել MBA կրթությունը աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, 15:00-ից հետո: Նշենք, որ մագիստրոսական ծրագիրն արդեն ներկայացվել է մայրաքաղաքի խոշոր բժշկական կենտրոնների վարչական հատվածում աշխատող պատասխանատուներին:

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը ներկայացվեց Առողջապահության նախարարությունումԺամանակի պահանջով մեկնարկող և մեր երկրում առաջին անգամ ներդրվող այս կրթական ծրագրի դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Տեղեկացնենք, որ դիմումներն ընդունվում մինչև օգոստոսի 25-ը ԵՊԲՀ-ի Հանրային առողջության ֆակուլտետի դեկանատում (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք 3–րդ հարկ):

Սկզբնաղբյուր. Երևանի պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ