Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը հարող հրատապ հարցեր. Գևորգ Յաղջյան

Հայաստանում բժշկի շարունակական կրթության զարգացմանը հարող հրատապ հարցեր. Գևորգ Յաղջյան

Հայաստանում ս/թ մայիսի 4-ից գործում է բուժաշխատողների հավաստագրման նոր կարգ՝ համաձայն «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում տեղ գտած խմբագրումների և փոփոխությունների:


Նոր կարգը ենթադրում է մասնագիտական հավաստագրում շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտների միջոցով, որոնք բուժաշխատողները ձեռք են բերելու՝ պարբերաբար մասնակցելով դասընթացների, վերապատրաստումների, գիտաժողովների: Թեմային հարող հարցազրույց Մեդ-Պրակտիկը վարել էր դեռևս 2014 թվականին (Հայաստանում բժշկի շարունակական զարգացումը կենսականորեն կարեւոր պայման է) 1-ին համալսարանական հիվանդանոցի պլաստիկ վիրաբույժ, ԵՊԲՀ Պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Գեւորգ Յաղջյանի հետ:

–   Պարոն Յաղջյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ կտա ոլորտին այս փոփոխությունը:


–   Վաղուց ժամանակն էր ոլորտում նման փոփոխություն ունենալու, կարծում եմ՝ նույնիսկ, քիչ ուշացել ենք: 2007 թվականից ի վեր հարցը բարձրացվում էր տարբեր հարթակներում, և մենք անընդհատ կրկնում էինք, որ չի կարող լինել բժշկական համակարգ, որտեղ մասնագետները չունեն կրթությունն ավարտելուց հետո գիտելիքի շարունակական ձեռքբերման և չափման ձև: Այս օրենքը պարտադրում է բժիշկներին անցնել վերապատրաստումներ, ստանալ կրեդիտներ և դրանց հիման վրա՝ աշխատանքի հնարավորություն:  Ներդրված է հավաստագրման մեխանիզմ, սակայն, իմ անձնական կարծիքով, անհրաժեշտ է նաև լիցենզավորման համակարգի ներդրում: Այս պահի դրությամբ՝ համակարգը դեռևս բավականին լիբերալ է, ոչ այնքան խիստ:


–   Նոր համակարգը ինչպե՞ս կանդրադառնա բուժաշխատողների մասնագիտական գործունեության վրա:


–   Ոլորտում կան բժիշկներ, ովքեր տասնյակ տարիներ ոչ մի վերապատրաստում չեն անցել, չեն մասնակցել կոնֆերանսների: Կարծում եմ՝ սա կլինի մասնագիտական աճի, առաջընթացի խթանում:  Նոր համակարգը լայն դաշտ է բացում նաև կազմակերպությունների համար՝ անցկացնելու կրեդիտավորված գիտաժողովներ:


Նմանատիպ օրենք արդեն հաջողությամբ ներդրված է մի շարք երկրներում: Նշեմ, որ եվրոպական բազմաթիվ երկրներում գործում է խիստ լիցենզավորում, նաև՝ ԱՄՆ-ում:


–   Բժիշկների շրջանում դժգոհություն չի՞ նկատվում:


–   Դեռևս չունենք հետազոտություն, բայց չեմ կարծում, որ բոլորը միանշանակ կողմ են այս փոփոխությանը: Կան տարբեր պատճառներ, և առաջինը, կարծում եմ, մշտապես սովորելու պարտադրանքն է: Ի դեպ, ստեղծված է «Շարունակական բժշկական կրթության կրեդիտային համակարգի կարևորությունը գնահատող հարցաշար», որին յուրաքանչյուր բժշկի մասնակցությունը կնպաստի Հայաստանում արդի պահանջներին համապատասխան ՇԲԿ և ՇԲԿ կրեդիտային համակարգի ներդրմանը:

–   Յուրաքանչյուր նոր կարգի ներդրում սովորաբար փուլային ընթացք է ունենում: Ինչպե՞ս եք պատկերացնում այս նախագծի կյանքի կոչումը պրակտիկայում:


–   Այո՛, սովորաբար նման մեկնարկները տրվում են պիլոտային կերպով: Օրինակ՝ Ռուսաստանն ութ շրջաններում անցկացրել է պիլոտային փուլը, և արդյունքների հիման վրա՝ արդեն սկսում են լիցենզավորումը: Մենք ևս նախ կունենանք պիլոտային շրջան:

 

Թեմայի շուրջ մանրամասն` ստորև, հավելվածում.

 

 Тема: Концепция здравоохранения 2020 в Армении

 Автор: Геворг Ягджян

 

 

Օգտվելով առիթից Մեդ-Պրակտիկ թիմը շնորհավորում է Գևորգ Յաղջյանին օրերս նշած ծննդյան տոնի առիթով և ցանկանում հատկապես բժշկի շարունակական կրթության զարգացման ոլորտում իր յուրօրինակ, առաջադեմ գաղափարների իրականացում Հայաստանում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ