Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ամփոփվեցին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված սքրինինգների առաջին արդյունքները

Ամփոփվեցին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված սքրինինգների առաջին արդյունքները

ՀՀ կառավարությունը 2010թ. հունվարին հաստատել է «Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»:

 

Դրան հաջորդել է ՀՀ կառավարության 2011թ. մարտի «Առավել բարձր մահացություն բերող երեք հիվանդության` սրտանոթային համակարգի, չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի ազգային ռազմավարական ծրագրերն ու միջոցառումների ժամանակացույցը»: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը: Այս ծրագրերով ամրագրված է ՈՎՀ կանխարգելման վերաբերյալ բնակչության հանրային իրազեկում, բնակչության ռիսկային խմբերում սքրինինգային հետազոտությունների իրականացում, ինչպես նաև ազգային ուղեցույցների մշակում և մասնագետների կրթում:


«Մարդիկ պետք է գիտակցեն, որ իրենց առողջության մասին, առաջին հերթին, ոչ թե բժիշկները պետք է հոգան, այլ հենց իրենք: Մեզ մոտ այն կարծիքն է, որ ընտանեկան բժիշկները պետք է գնան տուն և հարցնեն, թե ինչպե՞ս է հիվանդը, հանկարծ չի՞ վատացել... Սա, այսպես ասած, հին մոտեցում է հարցին, քանի որ այսօր տեղեկատվությունն այնքան բազմաքանակ է, որ մարդիկ կարող են կարդալ իրենց հիվանդությունների, իրենց առողջությանը սպառնացող վտանգող գործոնների, ինչպես նաև սննդամթերքի որակի մասին»,- «Մեդ Պրակտիկի» հետ զրույցում ասաց Ս. Խաչատրյանը՝ պատասխանելով մեր այն դիտարկմանը, թե մեզանում դեռ չի ձևավորվել կանխարգելման նպատակով բժշկին դիմելու մշակույթը:


Ամփոփվեցին ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված սքրինինգների առաջին արդյունքները«Մենք `որպես քաղաքականությունն իրականացնողներ, շատ ենք ուզում, որ այդ շարժումը մեծանա, մարդկանց հոսքը դեպի պոլիկլինիկաներ ավելանան: Այս դեպքում մենք կունենանք տարիներ անց հիվանդանոցային դեպքերի թվի նվազում», - ընդգծեց փոխնախարարը:


Ս. Խաչատրյանը նկատեց, որ պատշաճ լուսաբանման և աշխատանքի իրականացման դեպքում մարդիկ սկսել են վստահել ու այցելում են հետազոտություններ իրականացնելու, ինչը ողջունելի է:


«2015թ. հունվար ամսից մինչ օրս սքրինինգային ծրագրով իրականացվել է շուրջ 7150 ՊԱՊ թեստի հետազոտություն, մոտ 56000 քաղաքացիների մոտ որոշվել է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ավելի քան 83000-ի մոտ` արյան զարկերակային ճնշման չափում է իրականացվել. քաղաքացիների մոտ (որոշ թվով) արձանագրվել են շեղումներ»:


Հավելենք, որ զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի ախտորոշման թիրախային խմբերում ընդգրկված են 35-ից 68 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները, իսկ արգանդի պարանոցի նախաքաղցկեղի վաղ ախտորոշման և քաղցկեղի կանխարգելման թիրախային խմբում՝ 30-ից 60 տարեկան բոլոր կանայք:  Նշված սքրինինգային հետազոտություններն անվճար իրականացվում են առողջության առաջնային պահպանման հաստատություններում՝ պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ