Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ ԱՆ. ԱՀԿ փորձագիտական խումբը ներկայացրեց նախնական գնահատականը

ՀՀ ԱՆ. ԱՀԿ փորձագիտական խումբը ներկայացրեց նախնական գնահատականը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային գրասենյակի փորձագիտական խումբը հունվարի 26-ից 30-ը գտնվում էր Հայաստանում` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի համապարփակ գնահատման առաքելությամբ: 

 

Առաքելության ընթացքում Դանիայից, Շվեդիայից, Լիտվայից, Մեծ Բրիտանիայից հրավիրված փորձագետներից կազմված խումբը հանդիպումներ և քննարկումներ ունեցավ ոլորտի պատասխանատուների, բուժաշխատողների, ծառայություններ տրամադրողների և շահառուների հետ: 

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի գնահատման բաղադրիչներից էին ՄԻԱՎ վարակի նկատմամբ համաճարակաբանական հսկողության համակարգի, ՄԻԱՎ վարակով հիվանդներին տրամադրվող բուժման և խնամքի, առավել վտանգի ենթարկվող խմբերին տրամադրվող ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծառայությունների գնահատումը, բնակչությանը ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների տրամադրման մոդելների վերլուծությունը:

 

Գնահատման նախնական արդյունքները ներկայացվեցին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանապետական կենտրոնում կայացած ամփոփիչ հանդիպման ընթացքում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության պատասխանատուներ, ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի խմբի պորտֆոլիո մենեջերը և խմբի այլ անդամներ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի մասնագետներ, ոլորտին առնչվող ծառայություններ տրամադրող բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱՆ Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի անդամներ և հիմնադրամի տեղային գործակալը, հասարակական և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

 

Ողջունելով փորձագետներին` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը շնորհակալություն հայտնեց կատարված ծավալուն աշխատանքի համար:

 

Փորձագիտական խմբի ղեկավար Ջեֆրի Լազարուսը ներկայացրեց գնահատման հիմնական արդյունքներն ու առաջարկությունները: Մասնավորապես` նշվեց համաճարակաբանական հսկման ուժեղ համակարգի առկայության և ՄԻԱՎ վարակով հիվանդների բուժման հարցում հայ մասնագետների նշանակալի հաջողությունների մասին: Այնուհետև ծավալվեց քննարկում, հնչեցված հարցերին ԱՀԿ փորձագետները պարզաբանումներ տվեցին: 

 

Նշենք, որ հիմնական առաջարկությունները կհամաձայնեցվեն և վերջնական տեսքի կբերվեն մինչև ընթացիկ տարվա փետրվարի 20-ը: Դրանք կներկայացվեն հայ գործընկերներին և հաշվի կառնվեն Գլոբալ հիմնադրամին ներկայացվող հայեցակարգային առաջարկում` ակնկալելով առաջիկա 3 տարվա համար նոր դրամաշնորհ:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ