Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Արցախում վերին շնչառական ուղիների հիվանդությունների թիվն աճել է. artsakhpress.am

Արցախում վերին շնչառական ուղիների հիվանդությունների թիվն աճել է. artsakhpress.am

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունն այս տարվա նոյեմբերի 1-­ից իրականացրել է վերին շնչառական ուղիների հիվանդությունների մշտադիտարկում, ինչի արդյունքում պարզվել է, որ վերին շնչառական ուղիների հիվանդությունների թիվն աճել է:

ԼՂՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նոյեմբերին գրանցվել է 2449 հիվանդության դեպք, որը  2013թ. նույն ամսվա համեմատ աճել է 717 դեպքով:

Հանրապետության բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում նոյեմբերին հոսպիտալացվել են սուր շնչառական վարակներով մինչեւ 18 տարեկան 57 հիվանդ:

ՀՀ առողջապահության նախարարության հիվանդության վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայում արված հետազոտության արդյունքները փաստել են, որ գրիպի վիրուս չի հայտնաբերվել:

Նախարարությունն ամենօրյա մշտադիտարկում է իրականացնում նաեւ դպրոցներում, մանկապարտեզներում. բացակաների քանակը մանկապարտեզներում 8,7 % է, դպրոցներում՝ 2,5%:

Սկզբնաղբյուր. artsakhpress.am
Լուսանկարը. artsakhpress.am
Պարբերականի էլեկտրոնային տարբերակի հովանավոր.

 

med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ