Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ամփոփեց պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ամփոփեց պաշտոնավարման 100 օրվա ընթացքում կատարված աշխատանքները

ՀՀ ԱՆ շարունակում է համակարգում իրականացվող ծրագրերն  ու բարեփոխումները: Միաժամանակ, առաջնորդվելով Հայաստանի նոր կառավարության ծրագրով, ինչպես նաև հանրապետության Նախագահի կողմից տրված հանձնարարականներով` կյանքի են կոչվում նոր ծրագրեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱՆ նախարար Արմեն Մուրադյանը:


Ա. Մուրադյանն ասաց, որ վերջին երկու ամսում ԱՆ նախարարությունում ակտիվ քննարկումներ են կազմակերպվել «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը լրամշակելու ուղղությամբ: Այն ամբողջությամբ կարգավորելու է դեղերի շրջանառությունը, բնակչությանը որակյալ և անվտանգ դեղերով ապահովումը, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, դեղերի տեղական արտադրության խթանումը և այլն: Ուշադրության կենտրոնում են հատկապես դեղերի գների պետական կարգավորմանը, զուգահեռ ներկրմանը, գրանցման ընթացակարգերին ու կլինիկական հետազոտություններին վերաբերող դրույթները:


ԱՆ նախարարի փոխանցմամբ` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր պատվաստանյութերի ներդրման քաղաքականություն, որը միտված է նպաստելու նոր հիվանդությունների վերահսկման գործընթացին: Սեպտեմբերին Պատվաստումների ազգային օրացույցում ներդրվելու է պնևմակոկային պատվաստանյութը` նպատակուղղված պնևմոկոկային պատճառականության հիվանդությունների վերահսկմանը և դրանցից մահացության ցուցանիշի նվազեցմանը:


Ա. Մուրադյանը տեղեկացրեց, որ շարունակվում է մարզային բժշկական հաստատությունների արդիականացման ծրագիրը: Ըստ ԱՆ նախարարի` մայիսին շահագործվեց հիմնանորոգված և նորագույն սարքավորումներով հագեցած Ալավերդու բժշկական կենտրոնը, որը բուժծառայություններ է մատուցում նաև հարևան մի շարք համայնքներին: Շարունակվում են Ճամբարակի, Կապանի, Բերդի, Մեղրիի, Վանաձորի հիվանդանոցների շինաշխատանքները, գյուղական մի շարք բնակավայրերում ամբուլատորիաների կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքները: Ավարտվել է Գյումրու ախտաանա-անատոմիական լաբորատորիայի նոր շենքի կառուցումը: Ա. Մուրադյանի խոսքով` Հանրապետության նախագահի անմիջական հսկողության ներքո են Ուռուցքաբանական գերազանցության հայկական կենտրոնի և պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի նոր երկհարկանի մասնաշենքի կառուցման աշխատանքները:


Նախարարը նաև խոսեց սրտի անհետաձգելի վիրահատության արդի ծառայությունների մասին: Ըստ Ա. Մուրադյանի` ծառայություններն ընդլայնվել են. ներկայումս սրտի անվճար և արտոնյալ վիրահատություններ տրամադրվում են միայն բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված 36,0 և ավելի անապահովության միավոր ունեցող անձանց, անվճար բուժիրավունք ունեցող սոցփաթեթի շահառուներ հանդիսացող զինծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին, պետական հիմնարկների աշխատողներին:


Ա. Մուրադյանն ասաց նաև, որ մոր և մանկան առողջապահության պահպանումը կարևորագույն խնդիր է: Իր իսկ խոսքով` առողջապահության գերատեսչությունը հետամուտ է, որպեսզի թե՛ ծննդօգնության, թե՛ մինչև յոթ տարեկան երեխաների որակյալ բժշկական օգնությունը կատարվի պետպատվերի շրջանակում, և նվազագույնի հասցվեն կոռուպցիոն ռիսկերը:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ