Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մասնագետներն այցելեցին Արյունաբանական կենտրոն

Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի մասնագետներն այցելեցին Արյունաբանական կենտրոն

Այդ հիվանդությամբ տառապող երիտասարդներն այժմ կարող են ունենալ լիարժեք կյանքով ապրելու հնարավորություններ:

Հուլիսի 1-ին Արյունաբանական  կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի հրավերով  կենտրոն այցելեցին  Հեմոֆիլիայի Համաշխարհային ֆեդերացիայի մասնագետները`Չիկագոյի Ռաշ համալսարանի հեմոֆիլիայի և թրոմբոֆիլիայի կենտրոնի դոկտոր Անգելա Ֆորսիթը և Մոնրեալի Սուրբ Ջասթին հիվանդանոցի Հեմոսթազի կենտրոնի հոդային բարդությունների մասնագետ, ֆիզիոթերապևտ  դոկտոր Նշան Զուրիկյանը:


Սեմինարի ընթացքում հյուրերը մասնագիտական խորհրդատվություն տրամադրեցին ԱԿ Հեմոֆիլիայի կենտրոնի մասնագետներին, քննարկվեցին ֆիզիոթերապիայի նոր կաբինետի հագեցման,  ստեղծման և մասնագետների վերապատրաստման հարցերը:


Հեմոֆիլիան գենետիկական   հիվանդություններից մեկն է, որն առաջանում  է արյան մեջ մակարդման VIII և IX գործոնների բնածին  բացակայությամբ: Հիվանդների մոտավորապես  30%-ի մոտ այն կրում է ոչ ժառանգական բնույթ: Հիվանդանում են տղաները, կանայք համարվում են գենը փոխանցողներ:


Հիվանդությունը բնութագրվում է արյունահոսություններով զանազան խոռոչներում՝ հոդերում, մկաններում և ներքին օրգաններում:


Այդ հիվանդությամբ տառապող երիտասարդներն այժմ կարող են խուսափել այդպիսի տառապանքներից և ունենան լիարժեք կյանքով ապրելու հնարավորություններ՝ ի շնորհիվ ժամանակակից և անվտանգ հակահեմոֆիլային  պատրաստուկների և ֆիզիոթերապիայի նվաճումների:   


Հայաստանի Արյունաբանական կենտրոնում հսկվում են հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 240 հիվանդներ, որոնցից 64-ը կազմում են երեխաները: Հիվանդների 80%-ը հաշմանդամ են և  տառապում են հեմոֆիլային արթրոպաթիայով: Արյունաբանական կենտրոնում իրականացվում է հեմոֆիլային արթրոպաթիայի բուժման ժամանակակից մեթոդ՝ քիմիական սինովէկտոմիա, ինչի շնորհիվ մոտավորապես 40 հիվանդի մոտ հնարավորություն է ստեղծվել կանխել հոդային արյունահոսությունները: Զուգահեռաբար իրականացվում են հեմոֆիլիայով հիվանդերի ներհոդային նորագույն մեթոդներ՝ հիալուրոնատով արթրոցենտեզ ֆիզիոթերապևտիկ միջամտություններ:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ