Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարի ծրագիր կունենանք

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարի ծրագիր կունենանք

Բժշկագիտության պատմության մեջ հակաբիոտիկների հայտնաբերումը նոր ժամանակաշրջանի սկիզբ էր և  հնարավորություն տվեց  փրկել միլիոնավոր կյանքեր: Սակայն դրանց չարաշահումն այսօր շատերին զրկում է արդյունավետ բուժման հնարավորությունից: 

 

Հակամանրէային դեղերի ոչ տեղին և ոչ  պատշաճ օգտագործումը հանգեցրել է դրանց արդյունավետության անկման և հակաբիոտիկակայուն վարակների զարգացման, որը կարող է իրական սպառնալիք դառնալ աշխարհի ողջ բնակչության համար: 

 

ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտում տեղի ունեցավ հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության զարգացման դեմ պայքարին նվիրված  աշխատաժողով, որին մասնակցեցին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, Դեղերի փորձագիտական կենտրոնի, Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, ինչպես նաև  Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ: 

 

  Աշխատաժողովի ընթացքում ամփոփվեցին հակամանրէային դեղերի առանց բժշկի նշանակման, ոչ տեղին և ոչ  պատշաճ օգտագործման կանխարգելման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում իրականացված հակամանրէային դեղերի կիրառման մշտադիտարկման արդյունքները: 

 

  Քննարկվեցին ԱՀԿ եվրոպական գրասենյակի կողմից 2013 թվականին իրականացված հակամանրէային դեղերի դեմ կայունության իրավիճակի գնահատման զեկույցի հիման վրա ձևավորված առաջարկությունների ներդման ուղղությամբ առաջիկա անելիքները, հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման մշակվող ծրագրի հիմնական ռազմավարական ուղղությունները: 

 

Սկզբնաղբյուր. Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ