Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Հայաստանի մարզերի և ԼՂՀ բժիշկների վերապատրաստում» ծրագիր

«Հայաստանի մարզերի և ԼՂՀ բժիշկների վերապատրաստում» ծրագիր

Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) ստեղծվել է 1988թ դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո` նախաձեռնությամբ և հովանավորությամբ Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան թեմի։ Նպատակը բյուր կարիքների դեմ հանդիման հայտնված հայրենաբնակ ժողովրդին բազմակողմանի և հրատապ օգնության ցուցաբերումն էր։

 

Միայն մեկ փաստ, անցած 25 տարիներին շուրջ 380մլն. դոլարի մարդասիրական օգնության և զարգացման տարաբնույթ ծրագրեր է իրականացրել ՀՕՖ-ը Հայաստանում, Արցախում և Ջավախքում։


90-ականների դժվարին տարիներին ՀՕՖ-ի իրականացրած առաքելության ծիրում առաջնային էին բժշկական-առողջապահական ծրագրերը, որոնք թույլ տվեցին միլիոնավոր դոլարների բժշկական սարքավորումներ ներբերել Հայաստան, անգնահատելի աջակցություն ցուցաբերել Հանրապետական գիտաբժշկական գրադարանին, ինչպես նաև 90-ից ավելի հայաստանցի բժիշկների վերապատրաստել ԱՄՆ և Կանադայի առաջավոր կլինիկաներում։


Վերադառնալով հայրենիք` հարուստ փորձ և բժշկական գիտելիքներ ձեռք բերած բժիշկները 2000թ հիմնեցին ՀՕՖ-ի Բժշկական շրջանավարտների միությունը (FARFAA), որն իր հերթին սկսեց ծավալել բարեսիրական տպավորիչ գործունեություն ՀՀ առողջապահության բնագավառում։


2003թ-ից ՀՕՖ-ի բժշկական շրջանավարտների միավորումը(ԲՇՄ)` Ավստրո-ամերիկյան հիմնադրամի  Բաց հասարակության ինստիտուտի հետ իրականացնում է Զալցբուրգի միջազգային բժշկական սեմինարներ ծրագիրը։ Վերջինս  արևելկյան և կենտրոնական Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և նախկին ԽՍՀՄ Երկրների բժիշկների մասնագիտական վերապատրաստման ամենածավալուն ուսուցողական ծրագիրն է։ Հայաստանը Զալցբուրգի բժշկական սեմինարներին մասնակցելու 17 տարվա փորձ ունի։ 1996 թ.-ից ի վեր 800 բժիշկներ  նշված ծրագրի շրջանակներում մեկնել են Ավստրիա , որտեղ առաջատար հիվանդանոցներում ձեռք են բերել նոր տեսական, գործնական գիտելիքներ և մասնագիտական հմտություններ։


Նկատի առնելով վերոնշյալ ծրագրի արդյունավետությունը և արձանագրած հաջողությունները՝ ՀՕՖԲՇՄ-ն  կրկնօրինակեց վերապատրաստման այս մոդելը՝ Հայաստանի մարզերում և ԼՂՀ-ում աշխատող բժիշկներին համար։


2005-ից առ այսօր գործում է ՀՕՖ-ի «Մարզային բժիշկների վերապատրաստում» ծրագիրը, որի շրջանակներում ՀՀ մարզերից շուրջ 350 բժիշկներ են իրենց գիտելիքները կատարելագործել Երևանի կլինիկաներում, մարզային հիվանդանոցները հագեցել են բժշկական սարքավորումներով և ստեղծվել է մարզային բժիշկների ցանց։


2011թվականին ծրագիրը ընդլայնվեց՝ ընդգրկելով  Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններում աշխատող բժիշկներին, որոնց վերապատրաստման համար ֆինանասական աջակցությունը տրամադրում է Ամերիկահայ բժիշկների միությունը (AAHPO)։ Երկու տարվա ընթացքում արդեն վերապատրաստվել են ԼՂՀ տարբեր բուժհաստատություններում աշխատող շուրջ 90 բժիշկներ։


Ծրագրի ավանդույթ է յուրաքանչյուր տարեվերջին երախտիքի խոսք ասել ավելի քան 50 առաջատար բժիշկների, որոնք տարիներ շարունակ կամավոր են այս ծրագրում՝ վերապատրաստելով իրենց մարզային գործընկերներին։

Սկզբնաղբյուր. ՀՕՖ լրատվական կենտրոն
Լուսանկարը. ijevan.ysu.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ