Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Մենք բացեր ունենք օրենսդրական դաշտում, ինչի հետևանքով բժիկներն ավելի խոցելի են դառնում: «Անալիտիկ» վերլուծական կենտրոն, հոկտեմբերի 4.2013թ.

Մենք բացեր ունենք օրենսդրական դաշտում, ինչի հետևանքով բժիկներն ավելի խոցելի են դառնում: «Անալիտիկ» վերլուծական կենտրոն, հոկտեմբերի 4.2013թ.

«Անալիտիկ» վերլուծական կենտրոնի նախաձեռնությամբ հոկտեմբերի 4-ին Երևանում կազմակերպվեց «Բժիշկների չգիտակցված դերը հասարակության մեջ. ԶԼՄ-ների հետ համագործակցության բացերը և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով հանդիպում-քննարկում:

 

Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրեն Անի Հովհաննիսյանը պատմեց  հանդիպումը հրավիրելու դրդապատճառների, քննարկումից ակնկալիքների մասին:


–   Ամեն օր չէ, որ այս թեմայի շրջանակում հանդիպումներ են հրավիրվում: Ինչո՞ւ է Ձեզ հետաքրքրել ոլորտը: Ի՞նչ խնդիրներ եք նկատում:


–   Կենտրոնը վերլուծելու և ներկայացնելու է ոչ միայն առողջապահության, այլև  բոլոր ոլորտներին վերաբերող խնդիրները և բացերը: Առաջին հերթին ընտրեցինք առողջապահության ոլորտը, քանի որ, ինչպես գիտենք, բժիշկները մեր հասարակության ամենածանրաբեռնված, միևնույն ժամանակ շատ անհրաժեշտ մասնագիտության տեր մարդիկ են, և  հաճախ նրանց վարկանիշն ընկնում է սխալ տեղեկատվության պատճառով: Մենք բացեր ունենք օրենսդրական դաշտում, ինչի հետևանքով բժիկներն ավելի խոցելի են դառնում: Թեման բավականին հրատապ է: Վերջին շրջանում տեղի ունեցան դեպքեր, որոնցից շատ բժիշկներ տուժեցին: Առանց լավ բժիշկների հասարակությունը չի կարող առողջ լինել, հետևաբար պետք է մտածենք նրանց պաշտպանվածության մասին:

 

Հոկտեմբերի 4, 2013թ., Երևան, «Անալիտիկ» վերլուծական կենտրոն, «Բժիշկների չգիտակցված դերը հասարակության մեջ. ԶԼՄ-ների հետ համագործակցության բացերը և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով հանդիպում-քննարկում Հոկտեմբերի 4, 2013թ., Երևան, «Անալիտիկ» վերլուծական կենտրոն, «Բժիշկների չգիտակցված դերը հասարակության մեջ. ԶԼՄ-ների հետ համագործակցության բացերը և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով հանդիպում-քննարկում Հոկտեմբերի 4, 2013թ., Երևան, «Անալիտիկ» վերլուծական կենտրոն, «Բժիշկների չգիտակցված դերը հասարակության մեջ. ԶԼՄ-ների հետ համագործակցության բացերը և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով հանդիպում-քննարկում


–   Ձեր ուսումնասիրությունները զանգվածային լրատվության միջոցներում  ի՞նչ թերացումներ են ֆիքսել: Առողջապահության ոլորտում տեղեկատվությունն ինչպե՞ս է մատուցվում:


–   Առաջին խնդիրն այն է, որ լուսաբանելուց առաջ շատ դեպքերում չի ճշտվում տեղեկատվության հավաստիությունը: Սոցիալական ցանցերում հայտնված, սուբյեկտիվ մոտեցում ներկայացնող ստատուսը միանգամից տարածվում է լրատվական կայքերում: Եվ հավատացեք, ընթերցողի համար բացարձակ կարևոր չէ՝ համապատասխանու՞մ է նկարագրվածը իրականությանը, թե ոչ: Նա կարդում է և ֆիքսում, որ տվյալ բժիշկը վատն է, և բացասական վերաբերմունք է սկսվում նրա հանդեպ, կորչում է վստահությունը: Մենք առաջարկում ենք, որ նախքան դատական կարգով մեղավորության հաստատումը չհրապարակվի բժշկի անունը: Դա հնարավորություն կտա խուսափել վարկանիշի անտեղի կորստից:


–   Եթե նկատում եք օրենսդրական բաց, ենթադրում եմ՝ պատրաստվում եք աշխատանքներ կատարել օրենքի նախագծի մշակման ուղղությամբ… Ունե՞ք նման պլաններ:

–   Այո, առաջիկայում աշխատելու ենք առողջապահության մասին օրենքի նախագծի մեր տարբերակը ներկայացնելու ուղղությամբ: Կփորձենք հասնել նրան, որ որևէ կուսակցություն, որի հետ կհամագործակցենք, հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ:

–   Ի՞նչ ակնկալիքներ ունեք այսօրվա հանդիպումից:


–   Հանդիպմանը հրավիրված են շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներ՝ առողջապահության ոլորտի մասնագետներ, բժիշկներ, լրագրողներ, ներկայացուցիչներ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովից, կուսակցություններից: Այսօրվա մեր նպատակն է հասկանալ ընդհանուր տրամադրվածությունը, լսել բժիշկներին, մյուս մասնակիցներին, ապա նրանց կարծիքների ու մեր առաջարկությունների հիման վրա ստեղծել ամփոփ վերլուծություն, որին կհաջորդի օրենսդրական նախաձեռնության փուլը:

 

Հոկտեմբերի 4, 2013թ., Երևան, «Անալիտիկ» վերլուծական կենտրոն, «Բժիշկների չգիտակցված դերը հասարակության մեջ. ԶԼՄ-ների հետ համագործակցության բացերը և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով հանդիպում-քննարկում Հոկտեմբերի 4, 2013թ., Երևան, «Անալիտիկ» վերլուծական կենտրոն, «Բժիշկների չգիտակցված դերը հասարակության մեջ. ԶԼՄ-ների հետ համագործակցության բացերը և օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը» թեմայով հանդիպում-քննարկում

 

Կենտրոնի՝ առողջապահության հարցերով պատասխանատու Մերի Կատվալյանը քննարկման ժամանակ նշեց, որ հասարակության մեջ բժշկի դերի գիտակցված չլինելը բերում է բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններում վստահության կորստի, ինչը չի կարող չանդրադառնալ բուժօգնության որակի վրա, քանի որ վերջինիս արդյունավետության ամենակարևոր գործոններից մեկը հիվանդի հավատն է բժշկի նկատմամբ:

 

Ինչպես նկատեց Մերի Կատվալյանը, այս ամենի մեջ մեծ դերակատարում ունեն նաև մեդիա դաշտի կողմից տրվող գնահատականները, որոնք ավելի են խորացնում հասարակության անվստահությունը:

Քննարկմանը մասնակից լրագրողները՝ անդրադառնալով առողջապահության ոլորտի լուսաբանման թերացումներին, նշեցին, որ դեպքերի մեծ մասում գործ ունենք լրագրողական ոչ պրոֆեսիոնալիզմի, մասնագիտական կրթության պակասի հետ: Խոսելով այս հարցում med-practic.com առողջապահան կայքի թիմի աշխատանքի սկզբունքներից՝  լրատվամիջոցը ներկայացնող Հասմիկ Գուլգուլյանը նկատեց, որ կայքում երբևէ տեղ չի գտել բժշկի հեղինակությունը կասկածի տակ դնող որևէ նյութ:


Հանդիպմանը ներկա բժիշկներն արդիական և հրատապ համարեցին հարցի քննարկումը՝ բերելով օրինակներ իրենց և գործընկերների աշխատանքային պրակտիկայից:

ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարինե Նալբանդյանը ողջունեց նախաձեռնությունը՝ նշելով, որ նման հանդիպումներն օգտակար կլինեն նաև օրենսդրական բացերը քննարկելու և լուծումներ գտնելու առումով:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ