Հրատապ թեմա Հայաստանում
Պարզաբանում ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից 2012 թվականին իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել է, որ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում հիվանդանոցային բժշկական օգնության գծով թվով 9-ը ծրագրերով հիվանդներին սնունդ չտրամադրելու պայմաններում, մեկ հիվանդի բուժման մեկ օրվա ծախսերում (հետևաբար նաև ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատված մեկ հիվանդի բուժման գներում) ներառվել է նաև սննդի գումար, որի արդյունքում «Հիվանդանոցային ծառայություններ» ծրագրով ավելի է նախատեսվել և հատկացվել շուրջ 513,0 մլն դրամ: Միաժամանակ, առաջարկվել է ՀՀ առողջապահության նախարարությանը «Հիվանդանոցային ծառայություններ» ծրագրով գումարների նախատեսման նպատակով ներկայացված բյուջետային հայտերի հաշվարկներում և ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամաններում վերանայել մեկ հիվանդի բուժման մեկ օրվա արժեքը և այն հիվանդությունները, որոնց գծով հիվանդներին սննդի տրամադրումը պարտադիր չէ (և չի հատկացվում) մեկ հիվանդի բուժման գինը նվազեցնել սննդի ծախսերի չափով:
Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ծառայությունների ձեռք բերման ամենամյա բյուջետային հայտերի և բուժման գների ձևավորումը 1997 թվականից մինչև 2013 թվականը իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ֆինանսների նախարարության միջև համաձայնեցված մեթոդաբանությամբ, որի համաձայն ըստ ծրագրերի բյուջետային միջոցները որոշվում են հիվանդների թվաքանակի և մեկ հիվանդի բուժման միջին գնի արտադրյալով: Իսկ բյուջեով նախատեսված մեկ հիվանդի բուժման միջին գինը հաշարկվում է բուժման միջին տևողության, բուժման բարդության գործակցի և բյուջեով նախատեսված բուժման մեկ օրվա միջին գնի արտադրյալով: Բյուջեով նախատեսված մեկ հիվանդի մեկ օրվա միջին ծախսերում ներառված են հիվանդի բուժման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը, այդ թվում և սննդի ծախսեր (մեկ օրվա համար 296 դրամ): Բուժման մեկ հիվանդ/օրվա միջին գինը ընդհանուր է բոլոր ծառայությունների բուժման գների հաշվարկման համար, իսկ ըստ ծառայությունների բուժման գները ձևավորվում են այդ ծառայությունների բուժման տևողությունների և բուժման բարդության գործակիցների կիրառման միջոցով: Բարդության գործակիցների կիրառմամբ կանոնակարգվում է տվյալ ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերի կառուցվածքը և մեծությունը՝ այդ թվում նաև սննդի տրամադրման անհրաժեշտությունը: Այս մեթոդաբանության հիման վրա կազմված բուժման գները հաստատվում են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով, որը ներկայացվում է ՀՀ ֆինանսների նախարարի համաձայնեցմանը, իսկ բուժման ընթացքում հիվանդներին սննդով պարտադիր ապահովող ծառայությունների ցանկը հաստատվում է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: 2012 թվականի բյուջետային հայտի հիվանդանոցային ծառայության ընդհանուր ծախսերում սննդի ծախսերը նախատեսվել են շուրջ 600.0 մլն դրամ, որը ամբողջությամբ ծախսվել է միայն ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված սնունդ տրամադրող ծառայությունների կողմից:
Նշված հարցի հստակեցման նպատակով, մեկ հիվանդի մեկ օրվա բուժման ծախսերի տարրերն առավել հավաստի հաշվարկելու նպատակով կատարվել են մի շարք առողջապահական ընկերությունների փաստացի ծախսերի ուսումնասիրություններ և, հիմք ընդունելով ֆինանսական վերահսկողության տեսչության առաջարկները, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է հիվանդանոցային բուժօգնության մեկ հիվանդի բուժման մեկ օրվա միջին ծախսերի կողմնորոշիչ չափաքանակներ սնունդ տրամադրող և սնունդ չտրամադրող ծառայությունների համար առանձնացված:
ՀՀ կառավարության կողմից ընդունվել է առողջապահական համակարգի ֆինանսավորման նոր հայեցակարգ, որի հիման վրա նախապատրաստվում է ֆինանսավորման նոր կարգի ՀՀ կառավարության որոշման նախագիծ, ըստ որի կկանոնակարգվեն առողջապահական ծառայությունների ծախսերի հաշվարկման, գնագոյացման և ֆինանսավորման հիմնական սկզբունքները:
21.06.2013 Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ