Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Երրորդային մակարդակի առողջապահությունը որպես փոփոխության նախաձեռնող

Երրորդային մակարդակի առողջապահությունը որպես փոփոխության նախաձեռնող

Վերջին տասնամյակի ընթացքում Հայաստանի առաջնային և երկրորդային մակարդակի առողջապահական համակարգերում կատարվել են զգալի բարեփոխումներ: Միևնույն ժամանակ Հայաստանը հավակնում է դառնալ բժշկական ծառայությունների մատուցման տարածաշրջանային գերազանցության կենտրոն` ակնկալելով ոլորտի մրցունակության զարգացման առավել արագ առաջընթաց: Այս նպատակով Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կենտրոնացել է երրորդային մակարդակի բժշկության ընտրված ոլորտների վրա, որոնք ունեն բեկումնային զարգացման ներուժ և առողջապահության համակարգի համապատասխան ենթաոլորտներում կարող են բերել զգալի փոփոխությունների:

 

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանը հնարավորություն ունի դառնալ տարածաշրջանի առաջատարը քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և բուժման բնագավառում: Հայաստանում քաղցկեղը և սրտային հիվանդությունները առողջությանը սպառնացող հիմնական վտանգներն են: Կանխարգելման ռազմավարության հետ զուգահեռ անհրաժեշտ է և հնարավոր բարելավել ախտորոշման ծառայությունների որակը և բուժական կարողությունները: Մրցունակության հիմնադրամը նպատակ ունի զգալիորեն արագացնել այս ենթաոլորտների զարգացման տեմպերը` ռազմավարական ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների, վերապատրաստման և միջազգային համագործակցության բնագավառներում:

 

ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ

 

Միջուկային բժշկության ծրագիրը նախատեսում է Երևանում հիմնել կառույց, որը կարտադրի ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման և քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպեր: Միևնույն ժամանակ այն կհզորացնի կլինիկաների կարողությունը` այդ բնագավառներում բարձրորակ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով: Օգտագործելով պետական-մասնավոր հատվածների համագործակցության սկզբունքը` 40 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կօժանդակի բուժական ենթակառուցվածքներում պետական ներդրումներին, ինչպես նաև միջուկային բժշկութան համար պահանջվող արտադրական կառույցներին` զուգահեռաբար ներգրավելով մասնավոր ներդրումներ հարակից բուժծառայությունների մատուցման համար: Այս ջանքերի հիմքում ընկած է ցիկլիտրոնի ձեռքբերումը, որը կարտադրի անհրաժեշտ իզոտոպերը:

 

ՊԵՏԱԿԱՆ-ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

 

Միջուկային բժշկության ծրագիրը նախատեսում է համագործակցել եվրոպական և ամերիկյան բժշկական խմբերի հետ, որոնք կհիմնեն Հայաստանում կլինիկաներ և կդառնան իզոտոպերի արտադրության կենտրոնի առաջին պատվիրատուն: Այս գործընկերները կարևոր դերակատարություն կունենան ծրագիրը ֆինանսապես կայուն և կենսունակ դարձնելու գործում: Կարևոր է նաև, որ նրանք կդառնան գիտելիքների, փորձի և հմտության փոխանցման միջնորդներ, ինչպես նաև կմասնակցեն տեղական բժիշկ-մասնագետների վերապատրաստման գործընթացում` ուղղված ուռուցքաբանության և սրտաբանության միջազգային մակարդակի ծառայությունների մատուցմանը:

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Երրորդային մակարդակի առողջապահության վրա ուշադրության կենտրոնացումը հնարավորություն կտա ներդրումներ կատարել մասնավոր բժշկական ապահովագրության ենթաոլորտում: Բուժօգնության և բժշկական ծառայությունների որակի բարելավման հետ մեկտեղ բժշկական ապահովագրություն գնելու մարդկանց պատրաստակամությունը զգալիորեն կաճի: Մասնավոր բժշկական ապահովագրությունը պետական մասնակցության զուգակցությամբ բարձրարժեք ուռուցքաբանական և սրտաբանական ծառայություննեըն առավել մատչելի կդարձնեն հանրության համար:

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԱՏԱԿԱԳԻԾ

 

Մրցունակության հիմնադրամը ներկայումս մշակում է բազմակողմանի ներդրումային հատակագիծ ուռուցքաբանության ենթաոլորտի համար: Ծրագիրը կներկայացնելու է ենթաոլորտի հնարավոր զարգացումը և այն ներդրումները, որոնք կառավարությունը կատարելու է ենթակառուցվածքների զարգացման համար: Հատակագծում տեղ կգտնեն մասնավոր ներդրումների և պետական-մասնավոր համագործակցության համար անհրաժեշտ ռեսուրսներն ու հնարավորությունները ողջ ուռուցքաբանության արժեշղթայի համար: Յուրաքանչյուր նման ներդրումային հնարավորության համար հատակագիծն ունենալու է բարձր մակարդակի տնտեսական հիմնավորում` որպես ֆինանսական միջոցների ներգրավման նախնական քայլ:

Սկզբնաղբյուր. http://www.cf.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ