Հրատապ թեմա Հայաստանում
ԱՊՀ-ում մանկական մահացության ամենացածր ցուցանիշն արձանագրվել է Հայաստանում
Էականորեն կրճատվել են շնչառական եւ փորլուծային հիվանդությունները:
Առողջապահության նախարարությունը ծննդօգնության ոլորտում իրականացված ծրագրերի արդյունքում մի շարք հաջողություններ է գրանցել։ Աղվերանում զանգվածային լրատվական միջոցների համար առողջապահության ոլորտում իրականացնող նոր ծրագրերի վերաբերյալ իրազեկման դասընթացի ժամանակ ՀՀ ԱՆ մոր եւ մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանը նշեց, որ արդյունքում հղիների վաղ հաշվառման ցուցանիշը աճել է, իսկ մայրական եւ մանկական մահացության դեպքերն էլ կրճատվել են։
2010 թվականին կանանց շրջանում կատարված ժողովրդագրական հարցումների արդյունքով մեկ կնոջ հաշվով ծնելիության ցուցանիշը 1,7 է։ Ըստ վարչության պետի, «Այս ցուցանիշը մեր երկրի համար բավարար չէ, անհրաժեշտ է 2—ից բարձր ցուցանիշ»։ Կ. Սարիբեկյանն անդրադարձավ նաեւ մայրական մահացության դեպքերին։ Նշենք, որ մայրական մահացություն է համարվում հղիության, ծննդաբերության եւ հետծննդյան 42 օրերի ընթացքում արձանագրված կնոջ մահը՝ կապված հղիության կամ ծննդաբերության ընթացքի բարդությունների հետ՝ բացառությամբ դժբախտ պատահարների։ Ավտովթարներից մահացությունը եւս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցանկանում է ներառել այդ ցուցանիշի մեջ։
Եթե 2008-ին մայրական մահացության 15, 2009-ին՝ 13 դեպք է գրանցվել, ապա 2010-2011 թվականների մայրական մահացության 3-ական դեպք է արձանագրվել։ Իսկ ինչ վերաբերում է մանկական մահացության ցուցանիշին, որը հաշվարկվում է 1000 կենդանի ծնունդի հաշվարկով, ապա այստեղ կարելի է ասել, որ այդ ցուցանիշը 2010, 2011 թվականներին ավելացել է, սակայն պատճառը ոչ թե այն է, որ սկսել են ավելի շատ տարեկան երեխաներ մահանալ, ընդհակառակը՝ 2010 թվականին վաղ նորածնային մահացության դեպքերի կրճատում է գրանցվել տասը տոկոսով. պատճառը օրենսդրական բարեփոխումներն են, որոնց արդյունքում մահացության դեպքերը սկսել են ավելի շատ գրանցել։
«Մանկական մահացության առումով մեր ցուցանիշը ամենաբարենպաստն է ԱՊՀ երկրների համեմատ»,-ասաց տիկին Սարիբեկյանը։ Նրա խոսքով, եթե ոչ մի բան չարվի, միայն ապահովվի կրծքով սնուցում, ապա մոտ 10 անգամ ավելի քիչ կլինեն հիվանդացության եւ մահացության ռիսկերը։ Մոր եւ մանկան առողջության վարչության պետը, անդրադառնալով նախարարության կողմից իրականացված ծրագրերին, նշեց, որ մի շարք ծրագրերի իրականացման արդյունքում միայն փորլուծային հիվանդությունները կրճատվել են 70 տոկոսով, շնչառականը՝ 50։
Մոր եւ մանկան բուժօգնության ոլորտում Կարինե Սարիբեկյանը առանձնացրեց մի քանի հիմնախնդիր՝ կապված բյուջետային ֆինանսավորման, մարզերում եւ մայրաքաղաքում առողջապահության ռեսուրսների անհավասարաչափ բաշխման հետ։ Նա նաեւ նշեց, որ առաջիկայում մարզային յոթ հիվանդանոցներ կվերակառուցվեն եւ կհագեցվեն ժամանակակից սարքավորումներով։
Կարինե Սարիբեկյանի խոսքով, կրճատվել է նաեւ աբորտների թիվը, ինչը պայմանավորված է սերնդափոխությամբ։ Ներկայիս սերունդը ունի համարժեք գիտելիքներ։ Այժմ երիտասարդները այնքան հեշտությամբ չեն դիմում աբորտի։
Մեկ կնոջն ընկնող աբորտների թիվը վերջին հինգ տարում 2.6-ից մոտ երեք անգամ կրճատվել է՝ հասնելով 0.8-ի։ Աբորտի տարիքային գործակիցները հասնում են առավելագույնի 25-29 տարեկան կանանց շրջանում եւ նվազում ավելի բարձր տարիքի կանանց մոտ։ Իսկ մարզերից ամենաշատը հղիության արհեստական ընդհատում կատարվում է Կոտայքում եւ Արմավիրում, ամենաքիչը՝ Սյունիքում։
Զգալի կրճատվել են նաեւ տնային եւ չգրանցված ծնունդների թիվը։ Բացասական միտում կա, սակայն, երեխաների աճի հարցում։ 0-5 տարեկան երեխաները ոչ ճիշտ են սնվում կամ էլ առկա է խրոնիկ թերսնուցում։ Կառուցողական նյութերի պակասությունը կամ ընդհանրապես բացակայությունը հանգեցնում է մտավոր եւ ֆիզիկական աճի խանգարումների։ Երեխաների 15 տոկոսն էլ ոչ ճիշտ սնուցման եւ ֆիզիկական պասիվության հետեւանքով գերքաշ ունի։
Արաբկիր բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի երեխաների եւ դեռահասների առողջության եւ զարգացման ծրագրերի համակարգող Եվա Մովսեսյանի խոսքով, մարդու առողջությունը 50 տոկոսով պայմանավորված է վերջինիս կենսակերպով։ Իսկ ամենառիսկային կենսակերպը ունեն դեռահասները։ Ըստ վիճակագրական տվյալների, տարեկան աշխարհում մահանում է 1.7 մլն դեռահաս, որոնցից 90 հազարը ինքնասպանություն է գործում, եւ այդ թիվը ավելանալու միտումներ ունի։ Մեծահասակների վաղաժամ մահացության դեպքերի շուրջ 60 տոկոսը պայմանավորված է դեռահասային տարիքի վարքագծով։ Այդ պատճառով էլ դեռահասին անհրաժեշտ է այնպիսի աջակից միջավայր, որը կնվազեցնի ռիսկային վարքագծի դրսեւորումները։ Այդպիսի միջավայր կարող է հանդիսանալ ընտանիքը, դպրոցը եւ այլն։

Կարդացեք նաև

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...


Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն