Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Պետք է այնպես անենք, որ բժիշկն ու հիվանդը ֆինանսական հարցերից չխոսեն». Դերենիկ Դումանյան

«Պետք է այնպես անենք, որ բժիշկն ու հիվանդը ֆինանսական հարցերից չխոսեն». Դերենիկ Դումանյան

«Ազգաբնակչության մեկ երրորդը դժգոհ է առողջապահական ծառայություններից, իսկ դժգոհությունները վերաբերում են թե սպասարկմանը, թե վերաբերմունքին, թե բժշկական ծառայություններին»:

 

Այս մասին Աղվերանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը: 

 

Ըստ նրա` բժիշկ-հիվանդ հարաբերություններում ինչ-որ բան խախտվել է, վստահությունը, հավատը նվազել է: Նախարարի խոսքերով` դրա համար պետք է բացահայտեն առկա խնդիրները կամ համակարգեն այն խնդիրները, որոնք դժգոհությունների պատճառ են հանդիսանում: 

 

Լրագրողները հետաքրքվեցին, թե ՀՀ նախագահի հանձնարարականից հետո ոլորտում արդյոք եղել են փոփոխություններ, Դ.Դումանյանը պատասխանեց. «Այնքան կուզեի, որ այդ ամենը մեկ օրում փոփոխվեր և մարդը հիվանդանոց մտնելուց իրեն երաշխավորված զգար: Բայց խնդիրները եկել են դեռ խորհրդային տարիներից` սկսած բժշկին գումար տալուց, ի վերջո դա նոր բան չէ»,- ասաց առողջապահության նախարարը: 

 

Դ.Դումանյանի խոսքերով` պետք է այնպես անել, որ բժիշկն ու հիվանդը ֆինանսական հարցերից չխոսեն, բժիշկը չիմանա` տվյալ հիվանդը պետպատվերով է բուժում ստանում, վճարովի է, ապահովագրված է, թե ոչ: «Սրա դեմ պետք է պայքարենք, մեխանիզմներ պետք է մշակենք: Հիվանդը պետք է վստահ լինի, որ եթե վճարում է, ապա իրեն բուժող բժշկին մեծ բաժին է հասել, այլ ոչ թե կոպեկներ, որ բժիշկն էլ դրան արհամարհանքով նայի: Այդ գումարներից պետք է հասնի հիվանդին սպասարկող բուժքրոջը, սանիտարին»,- ասաց նա: 

 

Դ.Դումանյանն անդրադառնալով իր այն հայտարարությանը` ամաչում է, որ բժշկի միջին աշխատավարձը 80 հազար դրամ է կազմում` նշեց, որ դա իրոք լուրջ խնդիր է: «Չինարի գյուղում այցելության ժամանակ պարզեցի, որ այդ գյուղի բուժքրոջ աշխատավարձն ընդամենը 16 հազար դրամ է կազմում: Նրա աշխատավարձը բարձրացվեց` հասնելով 45 հազար դրամի, ինչը, բնականաբար, բավարար չէ»,- նշեց նա` հավելելով, որ պետք է այնպիսի մեխանիզմներ մշակեն, որ բուժհաստատությունների համար սահմանվի այնպիսի աշխատավարձ, որպեսզի բուժքույրն այսուհետ 16 հազար դրամ աշխատավարձ չստանա:

 

Ըստ նախարարի` այսօր բուժհիմնարկներ մտնող գումարների մի մասն օգտագործվում են պահպանման ծախսերի, մյուս մասը` աշխատավարձի համար: Սակայն աշխատավարձերի բաշխումը բուժհաստատությունում հստակեցված չեն: Դ.Դումանյանի խոսքերով` պետք է հավասար բաժանել` գումարի 50 տոկոսն ուղղել աշխատավարձին, 50 տոկոսը` պահպանման ծախսերին:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ