Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Հայկական ժամանակ». Միս գնելիս զգոն եղեք. սիբիրախտով վարակման դեպքեր Հայաստանում

«Հայկական ժամանակ». Միս գնելիս զգոն եղեք. սիբիրախտով վարակման դեպքեր Հայաստանում

Հայաստանում սիբիրախտով մարդկանց վարակման դեպքեր են գրանցվել: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Վարդենիսում շուրջ տասը մարդ վարակվել է այդ հիվանդությամբ եւ գտնվում է «Մարտունի» բժշկական կենտրոնում (Գեղարքունիքի մարզ): Բուժկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Կարապետյանը մեր թղթակցին փոխանցել է, որ բոլոր տասը դեպքերում սիբիրախտ ընդամենը կասկածվում է, եւ միայն լաբորատոր հետազոտության արդյունքների ստացումից հետո հնարավոր կլինի հստակ ասել` հիվանդների մոտ իսկապես սիբիրա՞խտ է, թե՞ ոչ:

 

Լաբորատոր հետազոտության արդյունքներն, ըստ նրա, հայտնի կդաոնան գալիք շաբաթվա սկզբին: Ավելի ուշ խնդրի առնչությամբ այս նույն պարզաբանումը մեր թղթակիցն ստացել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարությունից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լրատվության բաժնից էլ հայտնել են, որ ՀՀ առողջապահության նախարարությունը երկու օր աոաջ նամակով տեղեկացրել է այս ծառայությանը, որ Երեւանում սիբիրախտով վարակման մեկ դեպք է գրանցվել, եւ դա էլ կրկին առայժմ միայն կասկածվում է, փորձաքննության արդյունքները չկան: Նախարարությունն այս տեղեկության առնչությամբ մեր թղթակցին որեւէ մեկնաբանություն չի տվել:

 

«Նշենք, որ մարդիկ սիբիրախտով վարակվում են այդ հիվանդությունը կրող կենդանիների կամ մսեղենի հետ շփումից, ինչպես նաեւ սննդի մեջ վարակված միս կամ մսամթերք օգտագործելիս: Հիվանդությունը թեեւ բուժվում է, սակայն մահացության դեպքերը քիչ չեն: Սիբիրախտը մարդուց մարդուն չի փոխանցվում: Ամեն դեպքում, մինչ փորձաքննությունների արդյունքները հայտնի դառնան, եւ պարզվի` իրականում ինչն ինչոց է, շատ կարեւոր է, որ բնակչությունը զգոն լինի, անհրաժեշտ է գնել միայն սառնարաններում պահվող եւ համապատասխան փորձաքննություն անցած միս, անհրաժեշտ է նաեւ պահանջել փորձաքննություն անցնելու մասին վկայող կտրոնը` համոզվելու համար, որ միսը առողջ անասունի է: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում, անկախ այս պատմությունից, սովորություն դարձնել եւ գնել միայն սառնարաններում պահվող եւ «առողջ» լինելու մասին վկայական ունեցող միս»,- գրում է «Հայկական ժամանակը»։

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ