Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Լավ կլիներ թռուցիկների փոխարեն հակաբեղմնավորիչներ բաժանվեին

Լավ կլիներ թռուցիկների փոխարեն հակաբեղմնավորիչներ բաժանվեին

Համացանցում տարածվել է տեղեկություն, համաձայն որի Երևանի փողոցներում բաժանվում են թռուցիկներ` հետևյալ բովանդակությամբ. ''Հղիության դեղորայքային ընդհատում` նոր, անվտանգ և արդյունավետ տարբերակ կանանց համար'':

Նշված հարցին անդրադառնալու խնդրանքով այսօր ՄԱՄՈՒԼ.am լրատվականը բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել: Զանգահարողների մեծ մասը ծնողներ էին, ովքեր իրենց զայրույթն էին արտահայտում նշված թռուցիկներն իրենց դեռահաս աղջիկներին բաժանելու համար:

ՀՀ Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը ՄԱՄՈՒԼ.am լրատվականի հետ զրույցում հայտնել է, որ իրենք նույնպես փորձում են պարզել, թե ովքեր են տարածում վերոնշյալ բովանդակությամբ թռուցիկներ:

Մինչ կպարզվի, թե ով կամ որ կազմակերպությունն է այս նախաձեռնության հեղինակը, սեքսոպաթոլոգ Նարինե Ներսիսյանը խորհուրդ է տալիս երիտասարդ, հատկապես դեռահաս աղջիկներին` ինքնուրույն չնախաձեռնել հղիության դեղորայքային ընդհատում:

''Հղիության դեղորայքային ընդհատումն ամբողջ աշխարհում համարվում է քաղաքակիրթ տարբերակ, եթե այն կիրառվում է մինչև 6 շաբաթական հղիության դեպքում: Այն, համենայն դեպս, ''ոչ վայրենի'' տարբերակ է: Սակայն, դեղորայքային ընդհատումը նախընտրելի է կիրառել բժշկի հսկողությամբ: Հակառակ դեպքում հնարավոր են բարդություններ. գրականության մեջ նման դեպքերում նաև մահացու ավարտ է եղել: Պարզապես, այդ թռուցիկների փոխարեն լավ կլիներ բաժանվեին հակաբեղմնավորիչներ և այլ միջոցներ` անցանկալի հղիությունից խուսափելու համար: Ամեն դեպքում, նախընտրելի է խուսափել, քան ընդհատել հղիության ընթացքը,- ասաց Նարինե Ներսիսյանը` հավելելով. ''Կան անցանկալի հղիությունից խուսափելու ամենատարբեր միջոցներ, սակայն դրանք ևս պետք է ընտրվեն բժշկի խորհրդով'':

Սկզբնաղբյուր. mamul.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ