Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ո՞ր կաթնամթերքներն են կեղծվում. հրապարակվել են ընկերությունների անունները

Ո՞ր կաթնամթերքներն են կեղծվում. հրապարակվել են ընկերությունների անունները

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության ղեկավար Ա.Բախչագուլյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին ՀՀ կառավարության նիստում, ՀՀ վարչապետ Տ.Սարգսյանի հանձնարարականով, հրապարակեց կաթնամթերք արտադրող ընկերություններում ստուգումների արդյունքները:

Ա. Բախչագուլյանի տեղեկացմամբ՝ իրականացվել է հում կաթի եւ պաստերիզացված կաթի նմուշառում, որոնք փորձաքննվել են մրցույթում հաղթած լաբորատոր կազմակերպությունում: Ստուգվել են 3 չափանիշներ. սոդայով կեղծվածություն, բուսական յուղի անօրինական օգտագործում, կաթի փոշու օգտագործում:

Սոդայով կեղծվածություն հայտնաբերվել է հետեւյալ ընկերություններում. «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Արզնի կաթ», «Թամարա»: Ընդ որում՝ սոդայով կեղծվածություն չի հայտնաբերվել հում կաթում, միայն պաստերիզացված կաթում: Սոդան իջեցնում է կաթի թթվայնությունը, ընկերություններն այն ամռան շոգերին օգտագործում են կաթը շուտ թթվելուց ապահովագրելու համար: Տեխնիկական կանոնակարգերն արգելում են կաթում սոդա խառնել:

Թթվասերում կաթի փոշի հայտնաբերվել է 3 ընկերությունների արտադրանքում. «Անի-Թամարա», «Դուստր Մարիաննա», «Մուլտի Ագրո»: Սակայն եթե առաջին երկուսը պատշաճ մակնշել են այդ մասին, ապա «Մուլտի Ագրոն» մակնշում չի կատարել: Օրենքը չի արգելում կաթնամթերքում կաթի փոշի օգտագործել, սակայն պարտադրում է այդ մասին մակնշում իրականացնել: Վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հարցին, թե ինչն է ստիպում ընկերություններին օգտագործել կաթի փոշի, Ա. Բախչագուլյանն ասաց, որ մեր սպառողները կուլտուրա չունեն եւ բաղադրություն չեն նայում:

Բուսական յուղ հայտնաբերվել է «Արզնի կաթ» ընկերության թթվասերում: Կաթի եւ կաթնամթերքի տեխնիկական կանոնակարգերն արգելում են կենդանական ծագման արտադրանքում կիրառել թթվասերում, քանի որ այն կենդանական ծագման արտադրանք է:

Սկզբնաղբյուր. news.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ