Հրատապ թեմա Հայաստանում
Դ. Դումանյան. Առողջապահական համակարգի գիտահետազոտական ինստիտուտներից շատերն իրենց գործունեությամբ վերածվել են հիվանդանոցների
ՀՀ առողջապահության նախարար Դ.Դումանյանի հրամանով դեռ մեկ ամիս առաջ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծվել է գիտական խորհուրդ՝ ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դրաստամատ Խուդավերդյանի նախագահությամբ։
Խորհրդի կազմում ընդգրկվել են առողջապահության համակարգի տարբեր ոլորտները ներկայացնող ճանաչված գիտնականներ։ Խորհրդատվական այս մարմնի առջև խնդիր է դրվել ուսումնասիրությունների արդյունքում գիտականորեն հիմնավորված առաջարկություններ ներկայացնել ինչպես բժշկագիտության զարգացման ռազմավարության, ժամանակակից չափանիշներին համապատասխան գիտական հետազոտությունների, գերակա ուղղությունների և նորարական ծրագրերի, առողջապահության համակարգում բժշկագիտական ենթակառուցվածքի ձևավորման և գործունեության իրականացման չափորոշիչների, այնպես էլ առողջապահության ոլորտում պետական քաղաքականության մշակման վերաբերյալ։
Նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, ՀՀ առողջապահության նախարարին կից գիտական խորհրդի հերթական նիստում քննարկվել է խորհրդի կանոնակարգի նախագիծը։ Դրաստամատ Խուդավերդյանը տեղեկացրել է, որ այն մշակվել է համատեղ ուժերով՝ հաշվի առնելով տարբեր երկրների փորձը, ինչպես նաև մեր երկրում այս ոլորտը կանոնակարգող օրենսդրական դաշտն ու առկա մարտահրավերները։ Չնայած դրան, բավական շահեկան քննարկման արդյունքում առաջարկվել է մինչ նախարարի հաստատմանը ներկայացնելը նախագծում որոշ փոփոխություններ և հստակեցումներ կատարել։
Խորհուրդը քննարկել է նաև 2012թ. սեպտեմբեր-2013թ. դեկտեմբերի աշխատանքային պլանը։ Այս առթիվ տարբեր կարծիքներ են հնչել ՀՀ առողջապահության համակարգում Բժշկական գիտությունների ակադեմիայի դերի և կարգավիճակի շուրջ։
Նախարար Դ. Դումանյանը շեշտել է, որ կարևոր այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար հարկ է ոլորտի գիտնականների հետ քննարկումներ կազմակերպել հստակեցնելու, թե ինչ ներուժ ու խնդիրներ, ինչ մոտեցումներ ու հնարավորություններ են առկա։
Խորհրդի օրակարգում ընդգրկված են եղել նաև տարբեր հանձնաժողովներ՝ «ՀՀ ԱՆ գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների գործունեության համակարգային վերլուծության և հետագա զարգացման ուղիների վերաբերյալ առաջարկությունների մշակման հանձնաժողով», «ՀՀ ԱՆ գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների գիտական ուղղությունների վերլուծության և առաջնակարգ գիտական ուղղությունների զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակման հանձնաժողով», ինչպես նաև «ՀՀ առողջապահության նախարարության համակարգի հիմնարկների գիտական նախագծերի, գիտական թեմաների, գիտաժողովների և այլ հետազոտական ծրագրերի հայտերի մասնագիտական կարծիքի ձևավորման և հետագա ֆինանսավորման ներկայացման երաշխավորությունների կազմման գործընթացի կազմակերպման հանձնաժողով» ստեղծելու մասին հարցեր։
«Մենք լուրջ ակնկալիքներ ունենք այս խորհրդի գոծունեությունից։ Գաղտնիք չէ, որ առողջապահական համակարգի գիտահետազոտական ինստիտուտներից շատերն իրենց գործունեությամբ վերածվել են հիվանդանոցների։ Մենք պետք է հստակ պատկերացումներ ունենանք ոլորտի առջև ծառացած բժշկագիտական խնդիրների լուծման ուղղությամբ յուրաքանչյուր գիտահետազոտական ինստիտուտից սպասվող գիտական գործունեության արդյունքների, իրական վիճակի, ինչպես նաև գիտական ու տեխնիկական ներուժի, բացթողումների և առկա խնդիրների մասին։ Այս խորհուրդը կարող է լուրջ դերակատարում ունենալ նաև գիտական աշխատանքների գործնական կիրառության, ասպիրանտական պահանջարկի ուսումնասիրման և կարևոր շատ այլ ոլորտներում»,-ասել է Դ. Դումանյանը։
04.09.2012 Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ