Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայաստանում կներդրվի առողջության պարտադիր ապահովագրություն. Արա Բաբլոյան

Հայաստանում կներդրվի առողջության պարտադիր ապահովագրություն. Արա Բաբլոյան

Առաջիկա 5 տարիների ընթացքում Հայաստանում կներդրվի առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտը: Այդ մասին այսօր` հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ՀՀ Ազգային Ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքով` պարտադիր ապահովագրությունն աստիճանաբար դուրս կմղի  առողջապահական պետպատվերը:

Ծրագիրը կիրականացվի փուլ առ փուլ, նախ` պետական գերատեսչություններում, այնուհետ` մասնավոր հատվածում: Ա. Բաբլոյանը հավաստիացրեց, որ առողջության պարտադիր ապահովագրությունը քաղաքացիների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի դառնա, քանի որ ապահովագրական վճարների առնվազն 70%-ը կհատկացնեն ընկերությունները (հնարավոր է` 100%-ը):

Ա. Բաբլոյանն  ասաց, որ բժշկական ծառայություններն անընդհատ թանկանում են, ու առանց ապահովագրական մեխանիզմի ներդրման դրանք անհասանելի կլինեն բնակչության համար:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. Սոնա Բարսեղյան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ