Հրատապ թեմա Հայաստանում
«Մեր երկիրը պատրաստ չէ ֆինանսավորել սրտի վիրահատությունների բոլոր ծախսերը»

Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը և դրանով պայմանավորված մահացությունը խորացող խնդիր են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարության հանրային առողջության բաժնի պետ Ալեքսանդր Բազարչյանը՝ հավելելով, որ Հայաստանի բնակչության շրջանում մահացության կառուցվածքում սրտանոթային հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը՝ 50%:
Նրա խոսքերով՝ հատկապես սրտամկանի սուր ինֆարկտի ցուցանիշը շարունակում է բարձր մնալ մեր երկրում: Ըստ նրա՝ այդ հիվանդությունների զարգացմանը նպաստում են մի շարք գործոններ, ինչպիսիք են ավելորդ քաշը, ծխախոտի և ալկոհոլի օգտագործումը, ֆիզիկական թերակտիվությունը և այլն:
«Էրեբունի» բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Համլետ Հայրապետյանը նշեց, որ սրտամկանի ինֆարկտի դեպքերը վերջին տարիներին չի կարելի ասել ավելացել են, իսկ կլինիկաների ծանրաբեռնվածության պատճառը, ըստ նրա, այն է, որ վերջին շրջանում հիվանդները ավելի շատ են բժիշկների դիմում: Հ.Հայրապետյանի խոսքերով՝ սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառը կապված է տվյալ երկրում առկա սոցիալական հիմնախնդիրների հետ: Ըստ նրա՝ օրինակ սկանդինավյան երկրներում հիվանդության մակարդակը բավականին ցածր է: Իսկ Հայաստանում, հատկապես վերջին երկու տասնամյակնների ընթացքում սրտամկանի ինֆարկտի և սրտանոթային հիվանդությունների ավելացումը, սրտաբանը բնական է համարում:
Սակայն, Հ.Հայրապետյանի խոսքերով, հիվանդության զարգացմանը նպաստում է նաև մեր ապրելակերպը, մասնավորապես՝ ոչ ճիշտ սննդակարգը, ռեժիմով չսնվելը, շարժունակության պակասը և այլն: Նա միաժամանակ նշեց, որ վերջին տարիներին նվազել է սրտամկանի ինֆարկտից հիվանդանոցային մահացությունը, դա նաև կապված է Հայաստանում բուժման նորագույն մեթոդների ներդրման հետ:
Հարցին, թե սրտի վիրահատության գների բարձրացման պատճառով շատերը վիրահատվելու հնարավորություն չունեն և այս հարցում ինչ քայլեր պետք է ձեռնարկի պետությունը, Հ.Հայրապետյանը նշեց, որ մեր երկիրը պատրաստ չէ ֆինանսավորել սրտի վիրահատությունների բոլոր ծախսերը:
Նա միաժամանակ նշեց, որ սրտի վիրահատության գները չեն բարձրացել: «Ապահովագրության ներդրման միջոցով հնարավոր կլինի վճարել վիրահատման ծախսերը: Գոյություն ունի պետական պատվերով բուժում, սակայն երբ անհրաժեշտություն է առաջանում կատարել վիրահատություն, պետությունը դեռևս ի վիճակի չէ այն ֆինանսավորել»,- ասաց Հ.Հայրապետյանը՝ հավելելով, որ ապահովագրական գործակալությունը պետք է ապահովի վիրահատության գումարը:
Այդուհանդերձ նա համաձայնեց, որ կան դեպքեր, երբ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով հիվանդները չեն վիրահատվում: Ըստ նրա՝ «դա բժշկի լուծելիք խնդիրը չէ, բժիշկը պատրաստ է կատարել իր աշխատանքը. դա պետության խնդիրն է, քանի որ դրանք բավականին ծախսատար վիրահատություններ են»:

Կարդացեք նաև

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...


Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն