Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Քուշկյան. Առողջապահության ոլորտում ցանկացած խնդիր հաղթահարելի է ու ենթակա լուծման

«Բարեփոխումներ իրականացնելը, բնականաբար, հեշտ չէր: Պետք էր առաջին հերթին փոխել հանրության վերաբերմունքն ու տրամադրվածությունը ոլորտի նկատմամբ»,-այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Ծաղկաձորում օրերս տեղի ունեցած դասընթացի ժամանակ:

Նախարարությունից փոխանցում են, որ նախարարը վստահեցրել է, որ կա մեծ պատրաստակամություն առկա մի շարք խնդիրները լուծելու համար: Առողջապահության նախարարը հավաստիացրել է, որ ոլորտում ցանկացած խնդիր հաղթահարելի է և ենթակա լուծման:

«Մեզ համար ամենակարևորն այն է, որ ժողովուրդը գոհ լինի առողջապահական ծառայություններից: Բարձրացնելով մեր աշխատանքի որակը` մենք կբարձրացնենք ժողովրդի վստահությունը մեր գործունեության նկատմամբ»,- ավելացրել է նախարարը:
Անդրադառնալով բարեփոխումներին` Հարություն Քուշկյանը նշել է, որ Մարզերի համաչափ զարգացման ծրագրի շրջանակներում երկու տարվա ընթացքում շահագործվել է 7 խոշոր բժշկական կենտրոն` Հրազդանում, Իջևանում, Արմավիրում, Արարատում, Գորիսում, Ապարանում, Գավառում:

Նախարարը հավաստիացրել է, որ 2012-ին ևս շարունակվելու է գործընթացը: Գալիք տարվա ընթացքում նոր հիվանդանոց կունենան գյումրեցիները, քանի որ նախատեսվում է ապրիլին ավարտվել Գյումրու հիվանդանոցային համալիրի շինարարական աշխատանքները: Ծրագրի շրջանակներում կհիմնանորոգվեն Կապանի, Աբովյանի, Բերդի բժշկական կենտրոնները, իսկ Մեղրիում և Վանաձորում կկառուցվեն նոր բուժհաստատություններ:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ