Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Oնկոլոգիական և սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են

 «ՀՀ առողջապահական համակարգի արդիականացում» Համաշխարհային բանկի տրամադրած երրորդ վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվող միջոցառումները իրականացվելու են 2012-2017 թվականներին:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն օրերս Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի իրականացմանն աջակցող առաքելության թիմի հետ հանդիպման ժամանակ հյուրերը նախարարին են ներկայացրել առաջարկվող ծրագրի ուղղությունները` Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի և օնկոլոգիական ծառայությունների արդիականացում, ոչ վարակիչ հիվանդությունների, մասնավորապես` սրտանոթային, շաքարային դիաբետի, կրծքի և արգանդի վզիկի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով ՀՀ բնակչության շրջանում սկրինինգային ծրագրեր:

Ինչպես հայտնեցին առողջապահության նախարարությունից, Հարություն Քուշկյանը, ընդհանուր առմամբ, հավանություն է տվել ծրագրին և նշել, որ Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը միշտ էլ արդյունավետ է եղել:

Միաժամանակ, առողջապահության նախարարը մտահոգություն է հայտնել, որ օնկոլոգիական և սրտանոթային հիվանդությունները երիտասարդացել են, իսկ սկրինինգային ծրագրերը կնպաստեն վաղ հայտնաբերմանը, և անդառնալի կորուստների կանխմանը:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ