Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Երեխան պետք է ապրի ընտանիքում, բայց Հայաստանում քիչ ընտանիքներ են պատրաստ պահել օտար երեխա

Երեխան պետք է ապրի ընտանիքում, բայց Հայաստանում քիչ ընտանիքներ են պատրաստ պահել օտար երեխա

Հայաստանում մոտ 4000 երեխա ապրում է մանկատներում և հատուկ գիշերօթիկ դպրոցներում: Նրանց ավելի քան 80 տոկոսը զուրկ է մայրական խնամքից: Մանկատներն ու հատուկ գիշերօթիկ դպրոցները անհանմապատասխան վայր են երեխաների ապրելու համար, և երեխան պետք է ապրի ընտանիքում:

 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի տեղեկատվության և հաղորդակցության ծրագրերի ղեկավար Էմիլ Սահակյանը: Նա նշեց նաև, որ այսօրվա դրությամբ Սոցիալական հարցերի նախարարաության կողմից իրականացվում է մանկատների բեռնաթափման ծրագիր, որի շրջանակում Հայաստանում արդեն կա 22 խնամատար ընտանիք, որտեղ ապրում է 23 ծնողազուրկ երեխա։ «Ծրագիրն իրականացվում է 2005 թվականից, բայց ցավով պետք է նշեմ, որ խնամատար ընտանիքների թիվը չի ավելանում: Յուրաքանչյուր ընտանիք ստանում է ամսական շուրջ 80 հազար դրամ և, կարծում եմ, հենց նյութական միջոցների պակասից է, որ շատերը չէ, որ պատրաստ են իրենց ընտանիքում պահել օտար երեխա»,- ընդգծեց նա:

Ասուլիսին ներկա լատվիացի հանրահայտ դերասան Իվար Կալնիշը, որ Հայաստան է ժամանել մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնին մասնակցելու նպատակով, նույնպես մեծապես կարևորեց երեխայի ընտանիքում ապրելու փաստը: Սակայն նշեց նաև, որ ոչ միայն երեխան, այլև խնամատար ընտանիքը պետք է հոգեբանորեն պատրաստ լինի իր ընտանիքում օտար երեխա պահելու: «Ես, օրինակ, միանաշանակ չեմ կարող ասել, որ կկարողանամ իմ երեխաների հետ ուրիշ ծնողների երեխա էլ դաստիարակել: Դա մեծ հոգեբանական արգելք է, որ սկզբից ևեթ պետք է հաղթահարել, նոր մանկատնից երեխա բերել տուն»,- ընդգծեց նա:

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ