Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Ժամանակի ընթացքում Հայաստանը անեսթեզիոլոգ-մասնագետի խնդիր կունենա

Ժամանակի ընթացքում Հայաստանը անեսթեզիոլոգ-մասնագետի  խնդիր կունենա

«Եթե նախկինում պատկերացնում էին, որ անեսթեզիոլոգը միայն վիրահատվողին քնեցնող-արթնացնողն է, զբաղվում էին միայն անզգայացնելով, այժմ ավելի մեծ աշխատանք են կատարում: Մինչև վիրահատարան մտնելը անեսթեզիոլոգը պետք է ծանոթանա հիվանդի հետ ու ներշնչի վստահություն:

 

Պետք է կարողանաս պատրաստես և բժշկական, և հոգեբանական առումով»,- ասուլիսում ասաց Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Արա Ղազարյանը:

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի և ինտենսիվ տերապիայի ամբիոնի վարիչ, համլսարանին կից Անեսթեզիոլոգիայի, ռեանիմատոլոգիայի կլինիկայի ղեկավար, ՀՀ Անեսթեզիոլոգների ասոցիացիայի վարչության անդամ Իրինա Մալխասյանն էլ ասաց, որ իրենց մասնագիտությունը բարդագույններից մեկն է, սխալվելու իրավունք չունեն: Միջազգային փորձը ցույց է տվել, որ հինգ տարի անց անեսթեզիոլոգները հոգեբանորեն սպառվում են: «Ցավոք, հոգեբանական օգնություն Հայաստանում մեզանից ոչ ոք չի անցնում»,- ասաց նա: Ֆրանսիայում, եթե մասնագետն ունի հինգ տարվա ստաժ, 20 հազար եվրո է ստանում, ԱՄՆ-ում շատ ավելի բարձր է:

Հայաստանում, ըստ բանախոսի, թեև վերջին շրջանում սկսել են լավ վարձատրվել, բայց, իհարկե, չի կարելի համեմատություն անցկացնել. «Միջին աշխատավարձը, լավագույն դեպքում, 200-250 հազար դրամ է, այն էլ Երևանի այն մեծ կլինիկաներում, որտեղ հիվանդների հոսքը շատ է»:

Բանախոսներն ասացին, որ հայ շատ մասնագետները վերջին տարիներին լքել են երկիրը:

Նրանք բոլորն էլ, ըստ Ի. Մալխասյանի արտասահմանյան հիվանդանոցներում են աշխատում. «Լքել են հիմնականում երևանյան հիվանդանոցների բժիշկները: Հասկանալի է, որ լավ մասնագետը լավ վարձատրություն է ցանկանում, իսկ արտասահմանում բժիշկներին գնահատում են»,- ասաց Ա. Ղազարյանը:

Նա նշեց, որ ժամանակի ընթացքում Հայաստանը մասնագետների խնդիր կունենա:


Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածությանը, բանախոսներն ասացին, որ վերջին տարիներին շատ սարքավորումներ են ներդրվել: «Կարող եմ դրական առաջընթաց արձանագրել, թեև էլի քիչ է»,- ասաց Ի. Մալխասյանը: Մարզերում, ըստ նրա, վիճակն ավելի վատ է:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ