Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Բժիշկ. Վստահել միայն այն բժիշկներին ու բժշկական հիմնարկներին, որոնք ունեն պետական լիցենզիա

Բժիշկ. Վստահել միայն այն բժիշկներին ու բժշկական հիմնարկներին, որոնք ունեն պետական լիցենզիա

«Պետք է վստահել միայն այն բժիշկներին ու բժշկական հիմնարկներին, որոնք ունեն պետական լիցենզիա: Պետք չէ դիմել այն մարդկանց, ովքեր ասում են` եկեք, մենք ձեր հիվանդությունը կբուժենք: Դիմեք բժշկի ըստ մասնագիտություն, ոչ թե ըստ ծանոթություն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հորդորով հանդես եկավ Հանրապետության գլխավոր թոքաբան Անդրանիկ Ոսկանյանը: Նա ասաց, որ հիվանդը, եթե ցանկանում է նորմալ բոժում ստանալ, պետք է դիմի ճիշտ բժշկի:

«Պետք է ընտրությունը ճիշտ կատարվի: Նախ և առաջ պետք է գիտակցել, որ հիվանդությունը կյանքի առողջության մի մասն է: Առանց հիվանդության առողջություն չի լինում: Հիվանդության դեմ պայքարով մարդու օրգանիզմը կհասնի նոր վիճակի, օրգանիզմն անընդհատ պետք է գտնվի պայքարի մեջ»,- ասաց մասնագետը: Բժիշկը նշեց, որ ոչ թե պետք է սպասել մինչև հիվանդանալ, այլ եթե մարդ զգում է, որ պետք է հիվանդանա, նախապես ճիշտ քայլեր պետք է կատարի`«որպես առաջնային պրոֆլակտիկա»:

Ա. Ոսկանյանը զգուշացրեց նաև, որ եղանակային փոփոխությունների ժամանակ մարդ ավելի հեշտ է հիվանդանում ու ասաց, որ պետք է մարդ իրեն ճիշտ դրսևորի ու հագնվի ըստ եղանակի, տան տաք օդից միանգամից դուրս չգա դրսի սառը օդին, քանի որ ազդում է շնչառական օրգանների վրա, առաջանում է մրսածություն, իմունային համակարգը չի դիմանում ու առաջանում է հիվանդություն:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ