Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Գենոմոդիֆիկացված սննդի շրջանառությունը կկարգավորվի օրենքով

Գենոմոդիֆիկացված սննդի շրջանառությունը կկարգավորվի օրենքով

Այսօր հրավիրած ասուլիսում ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտաշես Զիրոյանը տեղեկացրեց, որ մշակվել է «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը շուտով կմտնի Ազգային ժողով`քննարկման:

Օրենքի նախագծով նախատեսվում է վերահսկել Հայաստան նմանատիպ սննդամթերքի հետագա ներմուծումը բացառապես իրավաբանական անձանց կողմից: Ներկրողը, ըստ նախագծի, պետք է ունենա համապատասխան գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին մասնագիտական փորձ ու իմացություն:

«Մեր առաջին խնդիրն ու պայմանն առողջությունն է, ոչ թե տնտեսական օգուտը»,- ասաց Ա.Զիրոյանը` հավելելով, որ մինչ նախագծի մշակումը Բնապահպանության նախարարությունը վերահսկողություն իրականացնելու որևէ լծակ չի ունեցել, իսկ ինչ էլ արվել է, արվել է գիտական հետազոտությունների մակարդակով:

Սակայն, ըստ բանախոսի, գիտական հետազոտության արդյունքներ էլ չկան, թե այժմ Հայաստանում սննդի որ տոկոսի մեջ կա գեմո ու հատկապես որ բուսատեսակն է տարածված:

Օրենքը նախատեսում է նաև, որ ներկրող ու վաճառող ընկերությունները պարտադիր ապրանքի վրա մակնշում անեն` գրելով նաև գեմո-ի թույլատրելի քանակությունը տվյալ սննդամթերքում, ինչը չի արվում հիմա, իսկ համապատասխան լաբորատոր հետազոտություններից հետո պարտադիր կգրվի ու տեղական սորտն ուսումնասիրելու խնդիր էլ կդրվի:

«Կստեղծվի փորձագիտական հատուկ խումբ, ով կանի լաբորատոր հետազոտություններ և ըստ սննդամթերքի տեսակի`կորոշի գեմո-ի թույլատրելի քանակությունը, ինչը հետո կամրագրվի ենթաօրենսդրական ակտերով»,- պարզաբանեց դոկտոր-պրոֆեսորը` ընդգծելով, որ օրենքի նախագծի ընդունումից հետո մոտ 35 օրենսդրական ակտեր կընդունվեն:

Ինչ վերաբերում է Հայաստանի`գենոմոդիֆիկացված սնունդ ներկրելուն դեմ կամ կողմ լինելուն, Արտաշես Զիրոյանը նշեց, որ իրենք դեմ չեն, եթե ամեն ինչ կարգավորված է օրենքով ու մարդիկ տեղյակ են տվյալ սննդի բաղադրությունից: Ըստ բանախոսի` իրենք հարցադրումներ են արել, ինչի արդյունքում պարզվել է, որ Հայաստանի ֆերմերների 60 տոկոսը տեղյակ է գեմոյից:

«Ամբողջ աշխարհում ազգաբնակչության աճը 7 միլիարդի է հասնում,սննդի խնդիր կա: Վերջին տարիների տվյալներով`60 միլիոն հա տարածություն է տրված գեմոյով սննդի մշակման համար, որից 40 միլիոն հա-ն ԱՄՆ-ին, 14 միլիոն հա-ն Արգենտինային , 3 միլիոն հա Կանադային և այլն: Այսինքն մարդու առողջությունը պահպանելու խնդիր կա»,- եզրափակեց նա:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ