Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Իրականացվեց արյան փոխներարկման բարեգործական միջոցառում

Իրականացվեց  արյան  փոխներարկման  բարեգործական միջոցառում

Արյունն այն անհրաժեշտ կենսատու միջոցն է, որը չունի համարժեք փոխարինող: Նրա միակ աղբյուրն է` ՄԱՐԴԸ: «Օգնենք հայ մանուկներին» նորաբաց կազմակերպության նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին իրականացվեց բարեգործական միջոցառում` նվիրված քաղցկեղով հիվանդ փոքրիկ Էլեն Դիլանյանի բուժմանը:

 

Կազմակերպության անդամները արյան դոնորության գործընթացի միջոցով ցանկություն են հայտնել օգնել փրկելու փոքրիկի կյանքը` անվարձահատույց արյան հանձմամբ:

 

Կազմակերպության անդամ Միքայել Միքայելյանի հավաստմամբ` Էլեն Դիլանյանը բուժման նպատակով գտնվում է Իսրայելում: Փոքրիկն ունի ֆինանսական օգնության կարիք` հետագա բուժումը Գերմանիայում շարունակելու:


Կազմակերպությունը գրանցված է Facebook սոցիալական ցանցում և ունի կարևոր ուղղվածություն` օգնելու առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Բարեգործական գործունեության շրջանակներում իրականացվել է Խարբերդի մանկատան երեխաների առողջական խնդիրներին նվիրված միջոցառումներ` նպաստելով հանրության հաղորդակցմանը նմանատիպ խնդիրներին:


«Օգնենք հայ մանուկներին» կազմակերպության անդամ Միքայել Միքայելյանի կարծիքով կարճ ժամանակ անց կազմակերպությունն օրինական հիմունքներով կգրանցվի որպես հասարակական կազմակերպություն և կշարունակի բարեգործական միջոցառումների իրականացման գործընթացը:

Հեղինակ. Ասյա Մուրադյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ