Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Երևանում արտադրված հացի 40-50 %-ը արտադրվում է ոչ գործարանային պայմաններում

Երևանում արտադրված հացի 40-50 %-ը արտադրվում է ոչ գործարանային պայմաններում

«Հայտնի է, որ մարդու օրգանիզմ են ներթափանցում տարբեր վնասակար նյութեր` ջրի միջոցով անցնում է 15 %, սննդի միջոցով` 80 %»,- այսօր ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Սպառողների ազգային ակադեմիայի մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ֆրունզե Հայցյանը:

Նա ասաց, որ այդ 80 % վնասակար նյութերի մեջ զգալի բաժին են կազմում հացի հետ ներթափանցող վնասակար նյութերը: Եվ քանի որ հացը ամենօրյա օգտագործվող սննդամթերք է, ըստ նրա, ցանկալի է, որ լինի առավել անվտանգ:

Նա նշեց, որ աշխարհում ընդունված է համարել, որ մարդը օրական օգտագործում է 250-300 գրամ հաց: Սակայն իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Հայաստանում, հատկապես անապահով խավերը, սննդամթերքի պակասը լրացնում են հենց հացով, քանի որ այն համեմատաբար էժան է: «Ստացվում է, որ 1.2մլն-ոց Երևան քաղաքում օրական արտադրվում է մոտավորապես 500 հազար տոննա հաց»,- ասաց բանախոսը:

Ըստ նրա` այդ 500 հազարից 40-50 %-ը արտադրվում է ոչ գործարանային պայմաններում` չպահպանելով սանիտարահիգիենիկ նորմերը: Հացի արտադրությունների 30 % անհայտ է, նրանք` խուսափելով հարկային վճարումներից, ստվերում են գործում:

Հայցյանը նշեց, որ այս տարվա 6 ամիսների ընթացքում այդ 30 %-ի մոտ իրենք հայտնաբերել են անորակ հացամթերքի արտադրման 170 դեպք`բարձր է եղել թթվայնությունը, խոնավությունը, աղի պարունակությունը: 170 դեպքից` 6-ում հացի մեջ հայտնաբերվել են օտար մարմիններ:

Panօrama.am-ի հարցին, թե ո՞ր լաբորատորիաներում է իրականացվել հետազոտությունը, բանախոսը պատասխանեց, որ հետազոտությունների մի մասը իրականացվել է ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի լաբորատորիաներում:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. timeua.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ