Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Սուիդիտը ագրեսիվություն է. դա ագրեսիա է սեփական անձի դեմ

Հարցազրույց հոգեբանական գիտությունների թեկնածու Կամո Վարդանյանի հետ:

Վերջին շրջանում ավելի հաճախակի է դարձել ինքնասպանությունների մասին տեղեկատվությունը: Մեզանում ինքնասպանությունները շատացե՞լ են, թե՞ լուսաբանումն է ակտիվացել:

— Իրականում, ինքնասպանության դեպքերը 1986 թ.- հետ համեմատած շատացել են: Ըստ վիճակագրության` խորհրդային տարիներին 100 հազար բնակչի հաշվով ինքնասպանությունների թիվը 1,8 տոկոս է կազմել: Այն ժամանակվա հասարակարգը գտնում էր, որ ինքնասպանությունը Խորհրդային միությանը հարիր երևույթ չէ: Բայց վերջին տարիներին ամբողջ աշխարհում ինքնասպանությունների թիվը բավականին աճել է: Սակայն, պետք է նշեմ, որ 100 հազար բնակչին մինչև 10 ինքնասպանությունը համարվում է նորմալ, մինչև 20-ը համարվում է, որ կա խնդիր, իսկ 20-ից բարձր` ճգնաժամ: Հայաստանում մինչև 20-ն է, արդեն կա պրոբլեմ: Ինչ վերաբերում է նրան, որ նման երևույթ ընդհանրապես չլինի, ապա դա անհնար է, պարզապես այսօր ավելի շատ է լուսաբանվում և դա արվում է ոչ մասնագետների կողմից, ինչի արդյունքում իրենց այդ քայլով ավելի շատ վնաս են հասցնում, քան օգուտ:

Ո՞րն է ինքնասպանության պատճառը, որքանո՞վ է սոցիալական գործոնը դերակատարություն ունենում մեր իրականության մեջ տեղի ունեցող ինքնասպանությունների հարցում:

— Յուրաքանչյուր ինքնասպանություն բազմաբովանդակ երևույթ է և ունի իր կենսաբանական, կենսաքիմիական, սոցիոլոգիական, ներհոգեկան, տրամաբանական, գիտակցական և անգիտակցական բաղադրատարրերը, այնուամենայնիվ այս երևույթի մանրամասն վերլուծության դեպքում առաջին պլան է մղվում նրա հոգեբանական բնույթը: Այսինքն` այն բազմաթիվ պատճառներով է պայմանավորված, կա նաև ժառանգականության գործոնը: Բիոքիմիական գործոնն այն է, երբ սերոտոնինի քանակի քչացումը նույնպես բերում է ինքնասպանությունների աճին: Սերոտոնինի դերը ահռելի է: Ուղեղի առաջնային հատվածում սերոտոնինի ազդեցության ներքո կատարվում է ճանաչողական ակտիվության գործընթացի համար պատասխանատու շրջանների ստիմուլյացիա: Ողնուղեղ մտնող սերոտոնինը դրական ազդեցություն է թողնում շարժողական ակտիվության և մկանային տոնուսի վրա: Ամենակարևորը սերոտոնինի ակտիվության բարձրացումն ուղեղային կենտրոնական հատվածներում նպաստում է տրամադրության բարձրացմանը: Դրա համար մարդիկ, ովքեր ունեն սերոտոնինի բարձր ակտիվություն, ցանկացած առիթ նրանց մոտ սթրեսային ռեակցիա է առաջացնում:
Բացի դրանից, կարծիք կա, որ ինքնասպանությունն ավելի շատ բնորոշ է հոգեկան հիվանդներին: Այսինքն` պատճառները բազմաթիվ են:

Ամեն դեպքում, կարծես թե, ինքնասպանությունները երիտասարդացել են...

— Այո, բավականին երիտասարդացել է, սակայն տարեց մարդիկ էլ են այս առումով խոցելի, նրանց էլ է բնորոշ, բայց Հայաստանում ինքնասպանություն գործելու առավել մեծ հակում ունեն 30-45 տարեկանները: Սակայն աշխարհի մակարդակով այդ երևույթը երիտասարդանալու միտում ունի: Պատճառը` կյանքի ռիթմի փոփոխությունն է, ինֆորմացիայի հոսքը, բազմաթիվ սթրեսրների ազդեցությունը, դրանք լուրջ պրոբլեմներ են:

Հասարակությունն ինչպե՞ս պիտի արձագանքի ինքնասպանությունների փաստերին:

— Դա պրոֆեսիոնալ մասնագետների խնդիրն է: Օրերս հեռուստացույցով ցույց են տալիս մի հասարակական կազմակերպություն, որի անդամները, այդ թվում` 3 աղջիկներ, ներկայացնում են, որ ուզում են այդ երևույթի դեմ պայքարել, որը շատ սխալ է: Պետք է երևույթը ճիշտ ուսումնասիրել` հասկանալու համար, թե որն է խնդիրը: Իսկ Հայաստանում առանց ուսումնասիրելու, ինտերնետային նյութերի հիման վրա փորձում են պայքարել: Դա բացասական երևույթ է: Եթե այս երևույթի մասին ոչ գիտակից մարդիկ են խոսում, ապա հասարակության մեջ առաջանում է ֆիքսացիա` երևույթի` որպես իրավիճակից դուրս գալու ելք:

Կարծիք կա, որ մարդը կյանքում գոնե մեկ անգամ ինքնասպանություն գործելու եզրին է լինում:

— Ցանկացած հոգեվիճակի ազդեցության տակ միշտ էլ մարդու մոտ առաջանում է ագրեսիվություն, սուիդիտը ագրեսիվություն է, դա ագրեսիա է սեփական անձի դեմ, հետևաբար պրուստակցիաների ժամանակ դա միշտ էլ առաջանում է:

Ինքնասպանությունների թվով Հայաստանը ո՞ր տեղում է:

— Եթե եվրոպական խոշոր երկրներում 100 հազար բնակչին ընկնում է 42-50 ինքնասպանություն, ապա Հայաստանում մաքսիմումը 20-ն է: Ցավոք տենդենց է նկատվում, հետևաբար ժամանակն է, որ այդ երևույթի դեմ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերվի, ոչ սիրողական մակարդակով, որը հիմա է արվում: Ի վերջո պետք է հասկանանք, որ լուրջ գիտական հետազոտությունների կարիք կա, որով հնարավոր կլինի ի մի բերել ու ասել, թե այսօր Հայաստանում հիմնականում ինչ պատճառներով են ինքնասպանություններ գործում: Բացի դրանից, պետք է մասնագետներ վերապատրաստել, որպեսզի այդ գործով զբաղվեն, քանի որ սա դժվար մասնագիտություն է և ամեն մարդ չի կարող դրանով զբաղվել: Այսինքն` այդ խնդիրները պետք է լուծել պրոֆեսիոնալ մակարդակով:

Հեղինակ. Հասմիկ Հակոբյան
Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ