Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հայկական բժշկական ասոցիացիայի հայտարարությունը Գյումրու շտապօգնության միջադեպի վերաբերյալ

Հայկական բժշկական ասոցիացիայի հայտարարությունը Գյումրու շտապօգնության միջադեպի վերաբերյալ

Հայկական բժշկական ասոցիացիայի վարչությունը հայտարարություն է տարածել հունիսի 27-ին Գյումրիում շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված, շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվամբ ավարտված բարբարոսական արարքի և հետագա զարգացումների վերաբերյալ:

Արդեն ավելի քան 40 օր է անցել Գյումրիի շտապօգնության անձնակազմի նկատմամբ կատարված և շտապօգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանի մահվան ելքի հասցրած անմարդկային արարքից: Մենք խորապես ցնցված ենք և մեր աջակցությունն ենք հայտնում բժիշկ Գրիգորյանի ընտանիքին:

Դեպքից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ առողջապահության նախարարը, բաց նամակով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ ակդեմիկոսներ և թղթակից անդամներ, մամուլի ասուլիսում այդ դեպքին անդրադարձավ ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարը, բավական մեծ անդրադարձ եղավ ԶԼՄ-ներում, հարուցվեց քրեական գործ, բժշկական տարբեր հաստատություններում և ժողովներում քննարկվեց խնդիրը: Սակայն, մեր դիտարկմամբ, դեպքից շաբաթներ անց ամեն ինչ վերադարձավ սովորական հուն՝ առանց հեռահար նախաձեռնությունների:

Նման իրավիճակում, երբ պետությունը` ի դեմս՝


•  ՀՀ առողջապահության նախարարի, ով իր վրդովմունքը և գնահատականները հայտնելուց բացի (որի հետ մենք լիովին համաձայն ենք), հավաստիացրեց, որ հետևողական է լինելու «որպեսզի մեղավորները կրեն արժանի պատիժ` Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն» և խնդրեց իրավապահ մարմիններին «ամենայն խստությամբ մոտենալ այս զարհուրելի երևույթին»,

•  համապատասխան իրավապահ մարմինների, որոնց կողմից իրականացվում է քննությունը, մենք կարծում ենք, որ համապատասխան արձագանք է տվել այդ զարհուրելի դեպքին:

Ավելին, ՀՀ առողջապահության նախարարի կողմից կարծիք է հայտնվել, որ «իրավապահ մարմինների հետ համատեղ պետք է մշակել համակարգ, որպեսզի բուժաշխատողը մեր երկրում իրեն պաշտպանված զգա»:

Նման իրավիճակում անհրաժեշտ է բժշկական հանրության կազմակերպված աջակցությունը և ներգրավումը իր իսկ շահերց բխող գործողությունների իրականացմանը:

Ելնելով վերը նշվածից, լինելով ամենամարդասիրական մասնագիտության կրողները, հավատարիմ մնալով ՀԲԱ կանոնադրական նպատակներին և մեր մասնագիտական կոչմանը հայտարարում ենք, որ՝

•  լիովին կիսում ենք ՀՀ առողջապահության նախարարի, ակադեմիկոսների գնահատականներն ու վերաբերմունքը տեղի ունեցածին.

•  ողջունում ենք ՀՀ առողջապահության նախարարի ժամանակին և ըստ էության արված հայտարարությունն ու հետագայում բուժաշխատողի պաշտպանվածությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու կամքի առկայությունը.


•  պատրաստակամ ենք ներգրավվել ՀՀ առողջապահության նախարարության կողմից բուժաշխատողների պաշտպանվածությանն, ինչպես նաև մասնագիտական պարտականությունները կատարելիս ծագած խնդիրների լուծման պետական երաշխիքների տրամադրմանն ուղղված ձեռնակվող միջոցառումների մշակմանը և իրականացմանը.


•  կոչ ենք անում մեր քաղաքացիներին, այդ թվում բուժաշխատողներին իրենց առողջության պահպանման կամ բժշկական ծառայությունների ցուցաբերման գործընթացում ծագած բոլոր խնդիրները լուծել միայն օրենքի դաշտում.

•  մենք պատրաստ ենք բոլոր այն դեպքերում, երբ ոտնահարվում են բժիշկների մարդու իրավունքները և շահերը կամ ոտնձգություն է կատարվում բժշկի կամ բուժաշխատողի նկատմամբ, սատար կանգնել մեր գործընկերներին և օրենքով նախատեսված բոլոր միջոցները կիրառել և տվյալ լիազորություններն ունեցող պետական կառույցներին ներգրավել այդ գործում, որպեսզի ցուցաբերվի անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ խնդիրը ճիշտ ձևով ներկայացվի ՀՀ առողջապահության նախարարություն և մյուս պատկան մարմիններին, ինչպես նաև տրամադրվի բարձրակարգ փաստաբանական օգնություն` ոլորտի լավագույն մասնագետների ներգրավմամբ.

•  նախաձեռնում ենք բժշկական էթիկայի կոդեքսի մշակման գործընթաց, որի կիրառումը կապահովի բժիշկների այնպիսի վարքականոնների ներդրումը, ինչը կնպաստի բուժաշխատողների նկատմամբ արժանի վերաբերմունքի ձևավորմանը և կկանխի ոչ ադեքվատ վերաբերմունը նրանց հանդեպ.

•  Պատրաստակամություն ենք հայտնում ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ սկսել ծրագրային գործընթաց ինչպես վերը նշված, այնպես էլ ոլորտի համար հետաքրքրություն ներկայացնող բոլոր խնդիրների լուծման հարցերում:

Բոլոր շահագրգիռ կազմակերպությունների և անհատներին կոչ ենք անում միանալ այս նախաձեռնությանը:

Սկզբնաղբյուր. healthrights.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ