Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Հանրապետության հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով

Հանրապետության հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով

Հայաստանի հիվանդանոցներն ապահովված են օձի հակաթույնով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանը, տարեսկզբից հակաթույն ձեռք բերելու վերաբերյալ շրջաբերական է ուղարկվել բոլոր բուժհաստատություններին:

 

«Նիբֆարմ» կազմակերպության կողմից արդեն հանրապետություն է ներկրվել անհրաժեշտ քանակությամբ հակաթույն, եւ յուրաքանչյուր հիվանդանոց իր իսկ միջոցներով այն ձեռք է բերում:

Մ. Հարությունյանը նշեց, որ հանրապետության ոչ մի հիվանդանոց չի օգտագործում նախորդ տարվա ընթացքում գնված օձի հակաթույնը: «Յուրաքանչյուր տարի որպես կանոն բուժհաստատությունները գնում են այնքան քանակությամբ հակաթույն, որ այդ ժամանակ էլ սպառվի: Բացի այդ, նրանք հաշվի են առնում նախորդ տարիների օձի խայթոցի դեպքերի վիճակագրությունը»,-ասաց Մ. Հարությունյանը: Նրա խոսքով, քանի որ այժմ եղանակն առավել խոնավ է, այդ իսկ պատճառով օձերի ակտիվություն դեռ չի նկատվում: Նշենք, որ այդ հակաթույնը թույլատրվում է կիրառել նաեւ սեւ թունավոր կարիճի կծելու պարագայում:

Օձի հակաթույնի առավել շատ պաշար ձեռք են բերում Արմավիրի, Արարատի մարզերի հիվանդանոցները, քանի որ այնտեղ հաճախ են գրանցվում օձի խայթոցի դեպքեր:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ