Հրատապ թեմա Հայաստանում
Բուհերում պետք է ներմուծել «Սեռական դաստիարակության հիմունքներ» առարկան
Պետք է եւ ցանկալի է, որ եթե ոչ դպրոցական ծրագրում, ապա գոնե բուհերի ցածր կուրսերում ներմուծվի «Սեռական դաստիարակության հիմունքներ» առարկան։ Այս մասին լրագրողներին ասաց սեռաախտաբան Վրեժ Շահրամանյանը։
«Մենք փորձեցինք մեր ուժերով այդ բացը լրացնել, կազմակերպեցինք հանդիպումներ բուհերի ուսանողների հետ, հնարավորության սահմաններում տարբեր լրատվամիջոցներով փորձեցինք հոդվածներ հրապարակել այս թեմայով»,–ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ սա դեռ չի կարող լրացնել եղած բացը։ Առարկայի ներմուծվելու դեպքում, սակայն, խնդիր է առաջանում՝ ով պետք է դասավանդի այն, քանի որ «Կենսաբանություն» առարկայի ուսուցիչը չի կարող ամբողջ նյութը մատուցել հավուր պատշաճի, ուստի առաջարկվել է վերապատրաստման դասընթացներ անցկացնել։
Նման դասընթացների անցկացման փորձ որոշ դպրոցներում արվել է, եւ դրական արձագանքներ են ստացվել։ Հարցումներ են անցկացվել, որից պարզվել է, որ պատանիներն այս թեմայով իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները ստանում են կամ դրսում, կամ համացանցից, որը, մասնագետների գնահատմամբ, կարող է բացասական հետեւանքներ ունենալ։ «Ինտերնետում ամեն ինչ կա՝ ինչպես լավ, այնպես էլ վատ»,–ասաց սեռաախտաբանը՝ տեղեկացնելով, որ նախատեսվում է ձեռնարկ տպագրել, բացի այ, գործում է հայկական միակ կայքը՝ sexology.am, որտեղ կարելի է ստանալ ճիշտ տեղեկատվություն եւ հարցեր ուղղել բժիշկներին։
Ըստ բժշկի՝ երիտասարդները պետք է իրազեկված լիեն սեռավարակների մասին։ Ի դեպ, դասական վեներական հիվանդությունները հինգն են, որոնցից Հայաստանում հանդիպում են միայն 2—ը՝ սիֆիլիսը եւ գոնորեան. մնացածը, ըստ մասնագետների, տրոպիկական երկրներին են բնորոշ։ Սեռավարակները դասակարգվում են հետեւյալ կերպ՝ մանրէային ծագում ունեցող, նախակենդանիներով պայմանավորված, սնկերով եւ վիրուսներով, ուստի եթե դասական վեներական հիվանդություններից մեր երկրում հանդիպում են երկուսը, ապա սեռավարակների դասակարգումներն ավելի շատ են։ «Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է եւ նույնքան բնական է, ինչպես շնչառությունը, ուստի եթե առողջության նույնիսկ չնչին տատանումներ կան, ապա պետք է անհապաղ դիմել մասնագետի»,–ասաց Վրեժ Շահրամանյանը։
31.01.2011 Կարդացեք նաև
14.05.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Հղիություն. 9-րդ ամիս
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Հղիություն. 8-րդ ամիս
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ