Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Մանկական սննդի կամ կաթնախառնուրդների վաճառահանման գործընթացները Հայաստանում խախտվում են

Մանկական սննդի կամ կաթնախառնուրդների վաճառահանման գործընթացները Հայաստանում խախտվում են

Տարեկան Հայաստանում միջինում մինչև մեկ տարեկան 440 երեխա է մահանում: Ապացուցված է, որ կրծքով սնուցման տարածումը կարող է աշխարհում տարեկան միլիոնավոր երեխաների կյանք փրկել:

 

Այս մասին փաստում են առողջապահության ոլորտի մասնագետները: Առողջապահության նախարարության ներկայացուցիչները նշում են, որ Հայաստանը պարտավորություն է ստանձնել մանկական մահացության ցուցանիշը նվազեցնել 2/3-ով, իսկ մայրական մահացությունը` 3/4-ով:

Panorama.am-ի հետ զրույցում «Վստահություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը խոսելով Հայաստանում արհեստական կաթնախառնուրդների վաճառահանման իրավիճակի, մասին, նշեց, որ մանկական սնունդ արտադրողները մանկական սննդի պահանջարկը մեծացնելու նպատակով ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում, խրախուսական մի շարք մեթոդներ են կիրառում: Ըստ նրա, օգտվելով օրենսդրական անկատարությունից, մանկական սնունդ արդյունաբերողներն ու բաշխողները երկրում վաճառքի «անընդունելի» եղանակներ են կիրառում:


«Օրենքի համաձայն, չի թույլատրվում գովազդել մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված մանկական սնունդ, սակայն որոշ ընկերություններ դա անտեսելով գովազդում են 4 ամսականների համար նախատեսված մանկական կերեր: Բացի այդ, անթույլատրելի ձևով համագործակցում են պոլիկլինիկաների, ծննդատների հետ»,-ասաց նա:

Ս. Հարությունյանը նշեց, որ հաճախ, երբ մոր մոտ կրծքով կերակրման հետ կապված խնդիրներ են լինում, հիվանդանոցում բժիշկներն առաջարկում են այս կամ այն ապրանքանիշի մանկական կերեր: Կազմակերպության ներկայացուցիչը գտնում է, որ այդպիսով ծնողին թելադրվում է, թե հաջորդող մեկ տարվա ընթացքում ինչ կերով կերակրի երեխային: Նա նշում է, որ մեկ տուփ կերը, որն առաջարկում են հիվանդանոցում, հարցի լուծում չէ ու առաջարկում է այդ ընտրությունը թողնել ծնողին ու նրան չպարտադրել: Բացի այդ, Ս. Հարությունյանի խոսքով, նմանատիպ անվճար ակցիաներ են կազմակերպվում պոլիկլինիկաներում, երբ մանկաբույժին այցելության ժամանակ ծնողին անվճար տրվում է մեկ տուփ այդ արհեստական կերից ու խորհուրդ է տրվում փորձել այն: Կամ նրա խոսքով, չի թույլատրվում պոլիկլինիկաներում նկարներով, պաստառներով կամ այլ միջոցներով (բժշկի խալաթի վրայի տվյալ ընկերության անվան մակնշում, այդ ընկերության գրիչի օգտագործում և այլն) գովազդել մանկական կերերը կամ կաթնախառնուրդները, ինչը, սակայն, չի պահպանվում:

Առողջապահության նախարարի իրավական խորհրդական Սուրեն Քրմոյանն այս առիթով ասաց, որ Հայաստանում տիրող իրավիճակը հաշվի առնելով, ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը, հիմք ընդունելով 1981 թվականի ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից ընդունված «Կրծքի կաթի փոխարինիչների վաճառահանման միջազգային օրենսգիրքը, օրենքի նախագիծ է մշակելու: Այն նպատակ ունի վերացնել ստեղծված խնդիրներն ու նպաստել կրծքով սնուցման խրախուսմանը:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. childbrand.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ