Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Նախատեսվում է մշակել կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի ծրագիր

Նախատեսվում է մշակել կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի ծրագիր

Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների /ԴԱՆ/ միության նախագահ Սամվել Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ որ միության և երեք հասարակական կազմակերպություններ միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում նախատեսվում է մշակել կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի ծրագիր:

 

Նշենք, որ համագործակցության հուշագիրը կնքել են «Հայկական բժշկական ասոցիացիա», «Հայկական դեղագործական ասոցիացիա», «Հայկական հոգեբուժական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունները և ԴԱՆ-ը:

 

«Հայկական դեղագործական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Ղուկաս Ուլիխանյանը նշեց, որ կեղծ դեղերի շրջանառության դեպ պայքարի ծրագիր շրջանկաներում նախատեսվում է նախևառաջ բնակչությանը իրազեկել, թե ինչպես տարբերել կեղծ դեղերը իրական դեղից:

 

«Կեղծում են այն դեղերը, որոնց շրջանառությունը հիմնականում ավելի մեծ է: Կեղծված դեղերը հիմնականում Հայաստան են ներթափանցում արտերկրից»,- ասաց նա:

 

Ս. Զաքարյաննը նշեց, որ կեղծ դեղերի շրջանառության դեմ պայքարի ծրագրի շրջանկաներում կիրականացվի նաև կեղծ դեղերի հայտնաբերման մոնիթորինգ:

 

Ղ. Ուլիխանյանը նշեց, որ կեղծ դեղերի շրջանառության առումով Հայաստանը շատ լավ վիճակում է գտվում ԱՊՀ երկների հետ համեմատած: Նրա խոսքով, օգոստոսին կատարված վերջին փորձագիտական վիճակագրության համաձայն, կեղծ դեղերի շրջանառությունը 1.5 տոկս է կազմել:


Ս. Զաքարյաննը հայտնեց, որ այս տարի ՀՀ կառավարությունը կողմից ընդուվել է Պատշաճ արտադրական գործունեություն (GMP) միջազգային դեղարտադրության ստանդարտները:


«Այն դեղ արտադրողների համար մեծ հաջողություն է, քանի որ վերջապես եվրոպական դեղարտադրության ստանդարտները կգործեն Հայաստանի դեղագործների համար, հայ դեղագործները կունենան սերտիֆիկատ, որով կարող են ներկայանալ աշխարհի տարբեր երկրներում` ներկայացնելով իրենց արտադրանքը»,- հավելեց նա:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ