Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Երկու տարի անց Հայաստանում ուռուցքային հիվանդությունների ախտորոշման միջուկային իզոտոպներ կարտադրվեն

Երկու տարի անց Հայաստանում ուռուցքային հիվանդությունների ախտորոշման միջուկային իզոտոպներ կարտադրվեն

Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման աշխատանքների առաջին փուլը մեկնարկել է: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեցին Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ու Ազգային մրցունակության հիմնդրամի տնօրեն Բեկոր Փափազյանը:

 

Հիշեցնենք, որ նման կենտրոնի ստեղծումը հիշյալ երկու կառույցների ու նաև առողջապահության նախարարության համատեղ ծրագիրն է:

Այսօր պայմանգիր է կնքվել «ԱյԲիԷյ» մոլեկուլյար ընկերության հետ` «Ցիկլոտրոն 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման վերաբերյալ: «Սարքավորումն անհատականցված բուժման հնարավորություն է տալիս, այնքան ճշգրիտ ախտորոշում է անում, որ տվյալ հիվանդի համար կոնկրետ բուժման եղանակ է ընտրվում: Դրանով է այն հայտնի դարձել աշխարհում ու արագ տարածում գտել զարգացող երկրներում»,-սարքավորման առանձնահատկությունները ներկայացրեց «ԱյԲիԷյ» մոլեկուլյար ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները:

Նշենք, որ այն արտադրելու է ուռուցքային և սրտանոթային հիվանդությունների ախտորոշման, քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ միջուկային իզոտոպներ: Կարճ ապրող իզոտոպը, ներմուծվելով արյան մեջ, ճառագայթում է, ցույց տալով ուռուցքը և օգնելով վիրաբույժին ճշգրիտ պլանավորելու վիրահատությունը: Մոտավոր հաշվարկներով, հիվանդի համար այս ծառայությունը կարժենա 1200-1300 դոլար, ինչը, ըստ բանախոսների, ավելի մատչելի է, քան այլ երկիր մեկնելն ու այնտեղ բուժվելը: Բ. Փափազյանի ներկայացրած տվյալներով, ամեն տարի Հայաստանից 600 մարդ գնում է արտասահման ու վճարովի հիմունքով բուժում անցնում: Ն. Երիցյանն ասաց, որ իզոտոպների արտադրությունը կսկսվի մոտ երկու տարի անց, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի իրականացնել բուժում, նաև արտահանել:

Էկոնոմիկայի նախարարը հաշվարկել է, որ Ուռուցքաբանության գերազանցությանն հայկական կենտրոնի ստեղծման համար կպահանջվի մինչև 5 տարի, ծրագիրը բաղկացած է երկու փուլից: «Բայց եթե մասնավոր ներդրումներ լինեն, այդ աշխատանքները կարագացվեն»,-ասաց նա, ապա հավելեց, որ ներդրումներն արդեն արդյունք կտան 2-2.5 տարի անց: Նա նաև կանխատեսում է, որ նման ծրագրի իրականցումը կնպաստի նաև բժշկական ապահովագրության զարգացմանը:

Հնարավոր ներդրողներին կառավարության անդամը վստահեցնում է, որ իրենց միջամտությունն այս գործին լուրջ է: Պետությունը պատրաստվում է ֆիզիկայի ինստիտուտի տարածքից 10 հազար քմ տարածք հատկացնել կենտրոնի ստեղծման համար, կհայտարարվի մրցույթ ներդրումային ծրագրերի համար: Սա հնարավորություն կտա զարգացնել նաև ֆիզիկայի ինստիտուտը, մտադիր են այստեղ իզոտոպների գերարագ արտադրություն կազմակերպել, սրա իրականացման համար արդեն 10-15 տարի կպահանջվի: «Բավականին թանկ ծրագիր է, որը մենք պետք է կարողանանք անել»,-ասաց Ն. Երիցյանը:

 

Պրոտոնային արագացուցիչի ձեռքբերման համար 5 մլն եվրո վարկ ձեռքբերելու պայմանգիր է կնքվել բելգիական «ՔեյԲիՍի» բանկի հետ: Վարկի մարման ժամկետը 10 տարի է, երեք տարի արտոնյալ պայմաններով, 0 տոկոս տոկոսադրույքով: Նշենք, որ տարածաշրջանում նման սարքավորում կա Թեհրանում, Մոսկվայում, Ստամբուլում:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ