Հրատապ թեմա Հայաստանում
Սրտի վիրահատությունների, համավճարի եւ... կոռուպցիայի մասին

ՀՀ Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանի հետ «Դե ֆակտո ակումբում» երեկ կայացած հանդիպումը վերածվեց բուռն քննարման։
Պատճառն այն էր, որ նույն ակումբում նախկինում հյուրընկալված սրտաբանը հայտարարել էր, որ սրտի վիրահատությունը թռիչքային ձեւով թանկացել է եւ 4 հազար ԱՄՆ դոլարից հասել 10 հազար դոլարի։
Լրագրողներին հետաքրքրում էին վիրահատությունների գնագոյացման մեխանիզմներն ընդհանրապես։ Կարծիք հնչեց, որ այդ վիրահատությունների գնի աճը պայմանավորվում է հիմնականում ստենդների գների հաշվին, իսկ դրանք ներկրողներն այդ ոլորտի օլիգարխներն են, եւ իրենք են գին թելադրում։
Արա Բաբլոյանն այս առթիվ ներկայացրեց Ազգային ժողովում եւ, մասնավորապես, իր ղեկավարած հանձնաժողովում իրականացվող քայլերը։
«Մենք պիտի հասնենք նրան, որ բոլոր ծառայությունների գները յուրաքանչյուրի համար նախօրոք հայտնի լինեն եւ ոչ թե հիվանդանոցում մնալով–ծախսելով՝ վերջում պարզվի, որ հիվանդը շատ ավելին է ծախսել, քան տվյալ ծառայության համար սահմանված գինն է։
Մեր նպատակն է նաեւ ծառայությունները դարձնել մատչելի՝ ապահովելով բարձր որակ։ «2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի խորհրդարանական քննարկումների ժամանակ մենք հստակ առաջարկով ենք հանդես եկել, որպեսզի պետական բյուջեի առողջապահության ոլորտի «դեղորայք եւ բժշկական պարագաներ» հատվածում միջոցներ նախատեսվեն ոչ միայն դեղորայքի, այլեւ բժշկական պարագաների ձեռքբերման համար։ Քննարկումների ժամանակ իմ կողմից հիմնավորվել է հենց այդ փաստարկով։ Երբ այս ոլորտը թողնվում է մոնոպոլ ներկրողներին, ապա նրանք են թելադրում այդ ստենդների, կատետորների, սրտի ռիթմի վարող եւ այլ սարքերի բարձր գները՝ արհեստականորեն բարձրացնելով բժշկական ծառայությունների գները։ Առաջարկեցինք այնտեղ, ուր պետությունը պետպատվեր է տեղադրում, այս պարագաները ձեռք բերելու հնարավորություն ունենա մատչելիությունն ապահովելու եւ դաշտը վերահսկելի դարձնելու համար»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է սրտի վիրահատության հիշատակված գնին, ապա ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ նախ՝ գնաճը տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ սրտաբանական այդ ծառայության ստեղծումից ի վեր անցած 15 տարիների ընթացքում։ Սրտի վիրահատության ժամանակ կիրառվող ստենդների գները մեծ աճ չեն ունեցել։ Այսօր դրանք 500—2000 ԱՄՆ–ի դոլար արժեն։ Ծառայությունների գներն են փոխվել, քանի որ հիմնադրման առաջին տարիներին դրանց զգալի մասն իրականացվում էր Միացյալ Նահանգներից ստացվող մեծ օգնությունների, նվիրատվությունների հաշվին։ Այն ժամանակ ԱՄՆ–ում նման վիրահատությունն արժեր 30 հազար դոլար։
ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահը պարզաբանեց, որ բոլոր ոլորտներում գնագոյացման միեւնույն մեխանիզմն է գործում։ Սակայն առողջապահության՝ սոցիալական այս ոլորտ պետք է որ կիրառվեն այլ ռեսուրսներ, փոխհատուցումներ։
«Մեր երկրում 2—3 ստենդ տեղադրելու դեպքում սրտի վիրահատությունն արժենում է 3 մլն 600 հազար դրամ։ Տարեկան 100 վիրահատություն Նորք–Մարաշ բժշկական կենտրոնում կատարվում է պետպատվերով։ Այդքան է պետական բյուջեի այժմյան հնարավորությունը»,–պարզաբանեց Արա Բաբլոյանը։
Արա Բաբլոյանը նաեւ տեղեկացրեց, որ Ազգային ժողովում օրենսդրական դաշտը փորձում են կատարելագործել, որպեսզի բուժհաստատություններում պատին փակցված գները ոչ միայն հաստատուն լինեն, այլեւ ներկայացվի, թե հիվանդի կողմից մուծված գումարն ինչպե՞ս է ծախսվում, ո՞ր մասն է գնում վիրահատող կամ բուժող բժշկին, ո՞ր մասը՝ դեղորայքին կամ բժշկական պարագաներին եւ այլն։
«Բժշկական հաստատություններում հիվանդից փող են ուզում երկու պատճառաբանությամբ՝ որ աշխատավարձը ցածր է, եւ որ պետության կողմից փոխհատուցված գումարը չի փակում կատարված իրական ծախսերը։ Դրանից ելնելով՝ օրենսդրական փոփոխությամբ պետությունը փոխհատուցում է միայն անապահով խավի համար։ Ովքեր չեն ընդգրկվում այդ խմբերում, սակայն սուղ հնարավորություններ ունեն, ապա մասնակիորեն՝ հավելավճարի տեսքով մասնակցություն են ունենում, իսկ մի մասն էլ լիովին վճարում է իր բուժման համար»,–մեկնաբանեց բանախոսը։
Նա տեղեկացրեց, որ 2010 թվականին առողջապահության բյուջեն 54 մլրդ էր, 2011–ին նախատեսվում է այն հասցնել ավելի քան 63 մլրդի։ Ի դեպ, եկող տարի բյուջեի ամենամեծ՝ մոտ 14%–ի աճ կունենա հենց առողջապահության ոլորտը։ Ընդ որում, կրկնակի կավելանա մինչեւ 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժման ֆինանսավորումը։
Վերջին տարիների ընթացքում ֆինանսական հատկացումների աճի եւ հետեւողական աշխատանքի շնորհիվ երկրում ներդրվեց «Ծննդօգնության պետական հավաստագրի» համակարգը։ Որպես այդ ծրագրի դրական փորձի տրամաբանական շարունակություն՝ 2011–ին կներդրվի «Երեխայի առողջության պետական հավաստագիրը»։ Նպատակն այն է, որ մինչեւ 7 տարեկան երեխաների հիվանդանոցային բուժումն իրականացվի բացառապես պետական պատվերի շրջանակներում։ Մանկական հիվանդանոցային օգնության մատչելիությանը եւ որակի բարելավմանն ուղղված այս ծրագիրն, ի դեպ, գտնվելու է ՀՀ նախագահի անմիջական հսկողության ներքո։
«Ես խորապես համոզված եմ, որ բոլորով պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի խիստ սոցիալական այս ոլորտին կպած կոռումպացված պիտակը կարողանանք վերացնել»,–ասաց Արա Բաբլոյանը։
Նա անդրադարձավ նաեւ հուլիսի 1 ից «Արաբկիր» բժշկական կենտրոնում փորձարարական եղանակով կիրառվող համավճարի դրական արդյունքներին, ինչին «ՀՀ»–ն մանրամասն անդրադարձել է։

Կարդացեք նաև

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...


Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն