Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Նյարդաբան. «Ցրված սկլերոզ» հիվանդության դեպքերը երիտասարդների մոտ աճել են

Նյարդաբան. «Ցրված սկլերոզ» հիվանդության դեպքերը երիտասարդների մոտ աճել են

Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, նյարդային ու սիրտ-անոթային հիվանդությունների աճի ու երիտասարդացման միտում է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մայրաքաղաքի գլխավոր նյարդաբան, Առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի պրոֆեսոր Էմիլիա Գևորգյանը:


Մասնագետի հավաստմամբ, վերջին շրջանում ավելի շատ է խոսվում ցրված սկլերոզ նյարդային հիվանդության մասին: Այս հիվանդությունն ավելի շատ հանդիպում է երիտասարդների մետ: «Այս հիվանդությունները նաև երիտասարդացման միտում են դրսևորում, ինչը կապում ենք սոցիալ-տնտեսական բարդ պայմանների հետ։ Մի կողմից այսօր երիտասարդներն ավելի մեծ հեռանկարներ ունեն, քան 30-40 տարի առաջ էր, իսկ մյուս կողմից էլ կյանքը նրանց համար շատ է բարդացել»,-ասաց Երևանի գլխավոր նյարդաբանը։

Նա նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում կտրուկ աճել է ցրված սկլերոզով տառապողների թիվը։ Մասնավորապես, վերջին 20 տարիներին այս հիվանդության տարածվածությունն աճել է 20-30 անգամ։ Է. Գևորգյանը նկատեց, որ այն շփոթում են սկլերոզի հետ, սակայն այս հիվանդություններն իրար հետ կապ չունեն: Այս հիվանդության առաջացման պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն ԱՄՆ-ի գիտնականներից մեկի թեզի համաձայն, այն վիրուսային ինֆեկցիա են համարում: Բայց մասնագետը նկատեց, որ դա միայն թեզ է: Ցրված սկլերոզը, ըստ նրա, հիմնականում հանդիպում է մինչև 30 տարեկան երիտասարդների մոտ, անբուժելի հիվանդություն է:


Առաջին ախտանիշերն այնքան էլ պարզ չեն լինում ու յուրաքանչյուր հիվանդի մոտ յուրովի են արտահայտվում։ «Ընդհանուր բնորոշում չկա, մի մարդ զգում է, որ սկսկել է մի քիչ վատ քայլել, մեկը լսողության խնդիրներ է ունենում, մյուսի ձեռքն է դողում։ Եվ այսպես կարող է շղթան շարունակվել»,-ասաց Է. Գևորգյանը:

Վերջում, մասնագետը նկատեց, որ այս հիվանդները երկար են ապրում, սակայն հարկավոր է լավ ու հետևողական բուժում, որ հիվանդը հաշմանդամ չդառնա:

Սկզբնաղբյուր. panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ