Հրատապ թեմա Հայաստանում
Երևանի շտապ օգնության կայանի գործունեության հետագա կատարելագործման մարտավարության որոշ հարցեր
Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]:
Վերջին տարիներ ընթացքում ՀՀ-ում տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական փոփոխություններ, որոնք անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին վերակառուցելու և ստեղծելու առողջապահության նոր մոդել` հաշվի առնելով մեր բնական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և ֆինանսական հնարավորությունները:
Հարկ է նշել, որ առողջապահության գործի անհրաժեշտ բարելավումը մեզ մոտ տեղի կունենա միայն այն դեպքում, երբ վերջինս կդառնա պետության կարևոր և առաջնահերթ խնդիրներից մեկը, կգտնվի կենտրոնում և ապահովված կլինի համապատասխան միջոցառումների համակարգով:
Նշենք ևս մեկ կարևոր հանգամանք: Ընդունված է համարել, որ ազգաբնակչության առողջական վիճակը փաստացի արտացոլում է տվյալ երկրում տիրող սոցիալ-տնտեսական պատկերը և միտումները: Այդ տեսակետից ՀՀ-ում ազգաբնակչության առողջական վիճակի առկա խնդիրներն ունեն խոր սոցիալ-տնտեսական արմատներ և, անշուշտ, կապված են ներկայումս ստեղծված պայմանների հետ, որոնք էլ դինամիկայում պայմանավորում են նրա առողջական վիճակի տարբեր միտումները և կարևոր որակական ցուցանիշները: Այդ իսկ պատճառով նման սոցիալ-տնտեսական իրավիճակում, երբ շարունակվում է ազգաբնակչության սոցիալական տարբերակումը, տնտեսական բևեռացումը և, ընդհանուր առմամբ, տեղի է ունենում հասարակական մեկ կացութաձևի անցումը մեկ այլ ձևի, հանրային առողջապահության բնագավառում լավագույն տարբերակով անգամ մշակված ծրագիրը կարող է միայն որոշակի չափով մեղմացնել, այլ ոչ թե արմատապես փոխել դեպի լավը ազգաբնակչության առողջության կարևոր որակական ցուցանիշները: Դա է մեզ մոտ` հանրային առողջության զարգացման տեսակետից, օբյեկտիվ իրավիճակը և մոտակա հեռանկարը:
Հանրային առողջապահության կարևոր բաղադրիչներից մեկը շտապ բուժօգնության համակարգն է, որի առանցքային օղակների գործունեության բարելավումը կարող է նպաստել ստեղծված իրավիճակի մեղմացմանը:
Այս տեսակետից ՀՀ-ում վերջին տաս տարիների ընթացքում ստեղծված ժողովրդագրական առանձնահատկությունների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել և կանխատեսել`
- հանրապետությունում հիվանդանոցային մահճակալային ընդհանուր ֆոնդի հետագա կրճատում` միաժամանակ ամբուլատոր-պոլիկլինիկական ցանցի և շտապ բուժօգնության համակարգի ուժեղացմամբ,
- ծննդաբերական-գինեկոլոգիական մահճակալային ֆոնդի էական կրճատում հանրապետությունում` համակարգի աշխատանքի որակի միաժամանակյա բարձրացմամբ,
- անհետաձգելի բժշկական օգնության ծառայության պահանջի զգալի աճ` կապված այդ պրոֆիլի բուժօգնության բազաների ուժեղացման (առաջին հերթին վիրաբուժական, վնացվածքաբանական և վերակենդանացման) հետ,
- օնկոլոգիական ծառայության ուժեղացում և բարելավում,
- մեծահասակների համար հերիատրիկ ծառայության ստեղծում և ուժեղացում` նկատի ունենալով նաև ծանր, անբուժելի հիվանդների ծառայությունը (հոպիսներ),
- հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում անհրաժեշտություն է դարձել մշակել, ստեղծել և իրականացնել նպատակային միջգերատեսչային ծրագրեր և սոցիալական նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման և նպատակասլաց պայքարի համար` ընդգրկելով դրանում տուբերկուլյոզը, վեներական հիվանդությունները, նարկոմանիան, տոքսիկոմանիան և այլն:
Վերջին տարիների ընթացքում առողջապահության բնագավառում կտրուկ փոխվել և փոխվում է կառավարումը, առողջապահության օրգանների և ձեռնարկությունների իրավատնտեսական կարգավիճակը: Հիվանդանոցային, ամբուլատոր-պոլիկլինիկական ապահովումը, դիսպանսերների և բուժկանխարգելիչ սպասարկումն ու ծննդատների գործունեությունն անմիջականորեն չի ղեկավարում առողջապահության նախարարության և նրա համապատասխան վարչությունների, գլխավոր մասնագետների կողմից: Այդ իսկ պատճառով հրատապ խնդիր է դարձել .
- ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարող ապարատի վերակազմավորումը, վերահսկողության ոլորտում դրա ուժեղացումը,
- գործնական առողջապահության բնագավառում տիպային նոր կառավարման, տարբեր տարածքային միավորումների և կառուցվածքների մշակումն ու ներդրումը,
- բժշկական բնույթի ռեսուրսների բժշկատնտեսական առավելությունների և օգտագործվող հաշվետվական արդյունավետ նոր ձևերի մշակումն ու ներդրումը,
- առողջապահության ոլորտի ղեկավարող անձնակազմի համար տնտեսավարման հիմունքների, տնտեսական, հաշվապահական գործի և հաշվետվության, հարկերի, մենեջմենտի և մարկետինգի հիմունքների վերաբերյալ նոր ծրագրերի մշակումն ու ներդրումը,
- ընթացիկ և հեռանկարային պլանավորման ծրագրերի մշակումը և ներդրումը հետևյալ մակարդակներով.
- հանրապետությունում կատարվող գիտահետազոտական աշխատանքների կոորդինացիայի ապահովում, այն ուղղելով առողջապահության հետագա զարգացմանն ու բարելավմանը,
- առողջապահության նախարարությունում կազմակերպել գլխավոր մասնագետների խորհուրդ, ակտիվացնել դրա գործունեությունը, մշակել ու ներկայացնել նրանց կողմից կազմված հեռանկարային զարգացման ծրագրերը` ըստ առանձին մասնագիտությունների.
- ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացնել մշտական հսկողություն` ընդունված սեփական որոշումների արդյունքների արդյունավետությունը որոշելու և գնահատելու նպատակով:
Ինչպիսի՞ն պետք է լինի ներկայիս քաղաքականությունը շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում:
Ներկայումս ՀՀ-ում գործնական առողջապահությունը պետք է լուծի խիստ կարևոր մեկ խնդիր` ազգաբնակչությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնություն ցուցաբերել: Ընդ որում, այդ աշխատանքը չպետք է ծանրաբեռնվի այլ ոլորտների, մասնավորապես, ամբուլատոր-պոլիկլինիկական (ընտանեկան բժիշկների) համակարգի ֆունկցիաների վերաբաշխմամբ, առավել ևս խրոնիկական և դժվար բուժելի (ժամանակակից առողջապահության համար անբուժելի համարվող) հիվանդներին բուժօգնության ցուցաբերմամբ:
Սույն աշխատանքում վերլուծված են Երևան քաղաքի Շտապ բժշկական օգնության կայանի գործունեության կազմակերպման կարևոր ուղղությունները, շեշտադրումն արվել է այս բնագավառում դեռևս գոյություն ունեցող մի շարք չլուծված հարցերին, որոնք բացասական ազդեցություն են թողնում ազգաբնակչությանը շտապ բժշկական օգնության ցուցաբերման վրա:
Ք. Երևանում մոտ 33000 բնակչին ընկնում է մեկ շտապ օգնության մեքենա, աշխատում է 196 բժիշկ, գործում է 38 բրիգադ (ընդհանուր բժշկական` 24 բուժակային` 2, մասնագիտական` 12, որից սրտաբանական` 8, վերակենդանացման, նյարդաբանական, հոգեբուժականև մանկական` մեկական):
Շտապ օգնության կայանի կողմից իրականացվող աշխատանքների ոչ հիմնավորված ծանրաբեռնվածությունը մեծ մասամբ, պայմանավորված է պոլիկլինիկական օղակի աշխատանքներում տեղ գտած թերություններով և շտապ օգնության ու պոլիկլինիկայի միջև նախկինում քիչ թե շատ գործող փոխադարձ կապի խզումով:
Վերլուծությունը ցույց է տվել, որ շտապ բժշկական օգնության կայանի բնականոն գործունեության համար խոչընդոտ է հանդիսանում անբավարար նյութատեխնիկական բազան և բժշկական օգնության համար բացակայող անհրաժեշտ որակի չափորոշիչները:
Հանրապետությունը ներկայումս գտնվում է իր զարգացման անցումային շրջանում և բնական է, որ նոր սոցիալ-տնտեսական պայմաններում հանրային առողջապահությունը դեռևս իր կայացման փուլում է: Մասնավորապես` ամբուլատոր-պոլիկլինիկական նախկին ցանցի աշխատանքի հին մեթոդները բավարար չափով չեն գործում (այսինքն, խրոնիկական հիվանդների բուժապահովումն ունի բավականին բարդ խնդիրներ), փոխվել են հիվանդանոցային համակարգի գործունեության սկզբունքները, օնկոլոգիական, հակատուբերկուլյոզային և նմանատիպ ծառայությունները գտնվում են վերակառուցման փուլում, իսկ ընտանեկան բժիշկների համակարգը որպես այդպիսին իր ձևավորման շրջանում է:
Մեր կողմից կատարված աշխատանքը թույլ է տվել ք. Երևանի Շտապ բժշկական օգնության կայանի աշխատանքում հիվանդներին ցուցաբերվող բուժօգնության հարցում պարզաբանելու պատճառա-հետևանքային կապը: Այստեղ իր ուրույն տեղն ունի մեր կողմից մշակված և դեռևս մասնակի ներդրված տեղեկատվական քարտը, որը թույլ է տալիս խորն ու բազմակողմանի գնահատելու կայանի գործունեությունը և դրա հիման վրա առաջարկելու աշխատանքի հարցում նոր մոտեցումներ և նոր ցուցանիշներ` նպատակ ունենալով բարձրացնելու ազգաբնակչությանը ցուցաբերվող բուժօգնության որակն ու արդյունավետությունը:
Խնդրի նկատմամբ նման մոտեցումը հնարավորություն է տալիս հանրապետության անցումային շրջանում պատշաճ և գիտականորեն հիմնավորված մակարդակով լուծելու ք. Երևանի Շտապ օգնության կայանի-ի աշխատանքի կազմակերպման բարելավման ու կատարելագործման հարցերը: Առաջարկվում է, որ ներկայումս ք. Երևանի Շտապ բժշկական օգնության կայան-ը գործնականում օրինականացնի և իր սպասարկմանը վերցնի բոլոր այն խրոնիկական հիվանդներին, որոնք տվյալ պահին շտապ բժշկական օգնության կարիք ունեն, բայց որոշակի պատճառներով այն այլ համակարգում ստանալու հնարավորություն չունեն: Մասնավորապես, խնդիրը վերաբերվում է խրոնիկական սրտային, նյարդային, շնչառական, ուռուցքային և այլ նմանատիպ հիվանդներին: Ըստ մեզ, այսպիսի մոտեցումը ինչպես մարդասիրական է, այնպես էլ հետագայում` առողջապահության համակարգի ձևավորման պայմաններում, հնարավորություն կընձեռնի արագ անցում կատարելու և նպատակային ուղղորդելու հիվանդների հոսքը:
Կայանի աշխատանքի համակարգային բազմագործոնային վերլուծությունը մաթեմատիկական մոդելավորմամբ հիմք է տալիս եզրակացնելու, որ այստեղ էական և սկզբունքային նշանակություն ունի կանչի վրա ծախսված ժամանակը և կանչի ելքը (լավացում, անփոփոխ, մահ): Ընդ որում, բոլոր դեպքերում կանչի վրա ծախսված ժամամանակն ունի առաջնային նշանակություն:
Համակարգի գործունեության արդյունավետությունն, ըստ նախնական տվյալների, արդեն թույլ է տալիս կրճատելու մեկ դեպքին հատկացվող ժամանակը մինչև 30 րոպե: Սա պետք է դիտարկել որպես լուրջ նվաճում:
Հետագա ռազմավարությունը` կապված առողջապահության կայացման և զարգացման հետ, նախատեսում է ուժեղացնել և բարձրացնել շտապ և անհետաձգելի բուժծառայության մակարդակը, դարձնելով այն ավելի ճկուն ու արդյունավետ: Դրա համար պլանավորվում է այժմ գործող շտապ օգնության ենթակայանները վերափոխել ու դարձնել հիվանդանոցների պետական պատվերի շրջանակներում գործող շտապ օգնության բաժանմունքներ, պաշտպանելով տարածքային նպատակահարմարությունը, անփոփոխ թողնելով շտապ օգնության բրիգադների օպերատիվ և վարչական ղեկավարությունը: Նման շենքային հարմարությունների հետ կապված փոփոխությունները` ի հաշիվ քաղաքային հիվանդանոցների, բավական կթեթևացնեն այդ կայանների նյութատեխնիկական հոգսերը, ինչը, ի վերջո, կխնայի առողջապահությանը հատկացված ոչ քիչ ֆինանսական և նյութական միջոցներ:
Գրականություն
- Апанансенко Б.Г., Кирилюк И.Г., Блинков Ю.И. Определение и научное содержание понятий скорая медпомощь и неотложная медпомощь. Здравоохранение Российской Федерации, 1992, 6, с.10.
- Нечаев Э.А. Проблемы медицинского обеспечения в экстремальных ситуациях, Военно-мед. ж., 1990, 6, с.10-15.
- Boutis K., Stephens D., Lam K., Ungar W.J. et al. The impact of SARS on a teritary care pediatric emergency department, CMAJ, 2004 Nov 23; 171 (11): 1353-8.
- Dawson E.J., Paterson-Brown S. Emergency general surgery and the implications for specialisation, Surgeon, 2004 Jun, 2(3): 165-70.
- Suppa M., Di Lallo N., Scarponi V. et al. The Moschkowitz syndrome in emergency department, Case report, Clin. Ther., 2004 Jul-Aug; 155(7-8):321-5.

Կարդացեք նաև

Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...


Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...


Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...


Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...


Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...


Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...


Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...


Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն