Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Մրգերն ու բանջարեղենը լվացեք հոսող ջրի տակ, զերծ մնացեք փողոցներում վաճառվող սննդամթերք գնելուց

Մրգերն ու բանջարեղենը լվացեք հոսող ջրի տակ, զերծ մնացեք փողոցներում վաճառվող սննդամթերք գնելուց

Հայաստանում ամռան ամիսներին սննդային թունավորման բռնկումներ և արտառոց դեպքեր չեն գրանցվել, համաճարակային իրավիճակը կայուն է։

 

Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության համաճարակաբան Նունե Բակունցը՝ ևս մեկ անգամ ազգաբնակչությանը հիշեցնելով, որ հատկապես ամռան ամիսներին պետք է զերծ մնալ փողոցներում վաճառվող սննդամթերք գնելուց։

 

«Խորհուրդ է տրվում ուշադիր հետևել սննդամթերքի ժամկետին, բացօթյա վաճառվող արագ փչացող սննդամթերք չգնել, ձեռքերը հաճախակի լվանալ օճառով, մրգերն ու բանջարեղենը մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ, առանց եռացնելու չօգտագործել նախորդ օրը պատրաստած սնունդը, եթե անգամ այն սառնարանում է պահվել»,- խորհուրդ տվեց մասնագետը։ Քանի որ պահածոների պատրաստման շրջան է, մասնագետը տանտիրուհիներին ևս մեկ անգամ խորհուրդ են տալիս չպահածոյացնել այնպիսի սննդամթերք, որոնք հետագայում ջերմային մշակման չեն ենթարկվելու։

 

«Առանց ջերմային մշակման բոտուլիզմով վարակվելու ռիսկը մեծանում է։ Խոսքը մարինատների, կարմիր պղպեղի և ջերմային մշակման չենթարկվող այլ սննդամթերքի մասին է»,- հիշեցրեց նա։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ