Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

Փորձագետ. Ներկրված բանջարեղենում ու մրգում տրանսգեն օրգանիզմներ կան

Փորձագետ. Ներկրված բանջարեղենում ու մրգում տրանսգեն օրգանիզմներ կան

Սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Արիստակեսյանն, այսօրվա ասուլիսում խոսելով ներկրված բանջարեղենի մասին, նշեց, որ դրանք հիմնականում տրանսգեն օրգանիզմներով են աճեցված: Ասոցիացիայի նախագահի խոսքով, դա նշանակում է, որ բանջարեղենի կամ մրգի մեջ գենային միջամտություն է տեղի ունենում` բիզնեսի պահանջով:

 

«Տվյալ մթերքին տալիս են հատկություն, որ եղանակից չազդվի, տեսքը լավը լինի: Լոլիկի մասին շատ լավ գիտենք, խանութներում վաճառվող գեղեցիկ մրգերը… դրանք ռոբոտներ են, իսկ ռուսները դրանց «ֆրանկենշտեյն» են ասում»,-ասաց Մ. Արիստակեսյանը: Ըստ նրա, գիտնականների մի մասը գտնում է, թե այդպիսի սնունդն անվտանգ է, սակայն մեծ մասը կարծում է, որ դրանք մարդու օրգանիզմի վրա լուրջ ազդեցություն են ունենում:

 

Խոսելով տեղական մրգի ու բանջարեղենի մասին, Մ. Արիստակեսյանը նշեց, որ «նորմալ» տեղական միրգ ու բանջարեղեն կարելի է գնել: Սակայն նշեց, որ այժմյան ելակները և համային և տեսքի առումով տարբերվում են: Ասոցիացիայի նախագահը սպառողին խորհուրդ տվեց գնել իսկական տեղական սորտերը` փոքր ու համեղ ելակները: Մ. Արիստակեսյանը նկատեց, որ Հայաստանը չունի համապատասխան լաբորատորիա, որ ստուգի ներկրված սննդում տրանսգենի առկայությունը: Ասոցիացիան պահանջ է ներկայացրել մակնշման բովանդակության մեջ, որ մաքսային սահմանն անցնելուց անխտիր գրվի, որ սա տրանսգեն է պարունակում: Բացիա այդ նա նշեց, որ պետք է արգելել ներկրել տրանսգեն սերմեր:

Սկզբնաղբյուր. panorama.am
Լուսանկարը. intenews.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ