Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միջազգային իրավունք

Կոնվենցիա անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ (2000)

Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է:

 

Հոդված 1. Նպատակը
Հոդված 2. Տերմինները
Հոդված 3. Կիրառման ոլորտը
Հոդված 4. Ինքնիշխանության պաշտպանությունը
Հոդված 5. Կազմակերպված հանցավոր խմբում մասնակցության քրեականացումը
Հոդված 6. Հանցագործություններից ստացվող եկամուտների լվացման քրեականացումը
Հոդված 7. Դրամական միջոցների լվացման դեմ պայքարի միջոցները
Հոդված 8. Կաշառակերության քրեականացումը
Հոդված 9. Կաշառակերության դեմ միջոցները
Հոդված 10. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը
Հոդված 11. Հետապնդումը, դատական որոշումը և սանկցիաներ կայացնելը
Հոդված 12. Բռնագրավումը և կալանքը
Հոդված 13. Բռնագրավման նպատակով միջազգային համագործակցությունը
Հոդված 14. Հանցագործությունից ստացված բռնագրավված եկամուտների կամ գույքի տնօրինումը
Հոդված 15. Իրավասություն
Հոդված 16. Հանձնում
Հոդված 17. Դատապարտված անձանց փոխանցումը
Հոդված 18. Փոխադարձ իրավական օգնությունը
Հոդված 19. Համատեղ քննություններ
Հոդված 20. Քննության հատուկ մեթոդները
Հոդված 21. Քրեական վարույթը փոխանցելը
Հոդված 22. Դատվածության մասին տվյալները
Հոդված 23. Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու քրեականացումը
Հոդված 24. Վկաների պաշտպանությունը
Հոդված 25. Տուժողներին օգնելը և նրանց պաշտպանությունը
Հոդված 26. Իրավապահ մարմինների հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված միջոցներ
Հոդված 27. Համագործակցությունը իրավապահ մարմինների միջև
Հոդված 28. Կազմակերպված հանցավորության բնույթի վերաբերյալ տեղեկություն հավաքելն ու վերլուծելը և այդպիսի տեղեկություն փոխանակելը
Հոդված 29. Կադրերի պատրաստումը և տեխնիկական օգնությունը
Հոդված 30. Այլ միջոցներ. սույն Կոնվենցիայի իրականացումը տնտեսական զարգացման և տեխնիկական օգնության միջոցով
Հոդված 31. Անդրազգային կազմակերպված հանցավորությունը կանխարգելելը
Հոդված 32. Կոնվենցիայի մասնակիցների խորհրդաժողովը
Հոդված 33 Քարտուղարությունը
Հոդված 34. Կոնվենցիայի իրականացումը
Հոդված 35. Վեճերի կարգավորումը
Հոդված 36. Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը և միանալը
Հոդված 37. Փոխկապվածությունը Արձանագրությունների հետ
Հոդված 38. Ուժի մեջ մտնելը
Հոդված 39. Ուղղումներ
Հոդված 40. Գործողությունը դադարեցնելը
Հոդված 41. Ավանդապահը և լեզուները

 

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ

 

Հոդված 1. Նպատակը


Սույն Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է։

 

Հոդված 2. Տերմինները


Սույն Կոնվենցիայի նպատակների համար`


ա) «կազմակերպված հանցավոր խումբ» նշանակում է` երեք և ավելի անձանցից կազմված կառուցվածքայնորեն ձևավորված խումբ, որը գոյություն ունի որոշակի ժամանակահատվածում և համաձայնեցված գործում է մեկ կամ մի քանի լուրջ հանցագործություններ կամ այնպիսի հանցագործություններ կատարելու նպատակով, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիային համապատասխան` այն հաշվով, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ստանա ֆինանսական կամ այլ նյութական շահ.


բ) «լուրջ հանցագործություն» նշանակում է` այն հանցագործությունը, որը պատժվում է չորս տարուց ոչ պակաս ազատազրկմամբ ժամկետով կամ ավելի խիստ պատժաչափով.


գ) «կառուցվածքայնորեն ձևավորված խումբ» նշանակում է` այն խումբը, որը պատահականորեն չի կազմավորվել հանցագործության անհապաղ կատարման համար, և որում ոչ պարտադիր կերպով ձևականորեն որոշված են նրա անդամների դերերը, վերապահված է անդամակցության անընդհատ բնույթը կամ ստեղծված է զարգացած կառուցվածք.


դ) «գույք» նշանակում է` ցանկացած ակտիվները, լինի դրանք նյութական կամ ոչ նյութական, շարժական կամ անշարժ, որոնք արտահայտված են իրերում կամ իրավունքներում, ինչպես նաև իրավաբանական փաստաթղթերը կամ ակտերը, որոնք հաստատում են այդպիսի ակտիվների նկատմամբ իրավունքը կամ շահագրգռվածությունը դրանցում.


ե) «հանցագործությունից ստացված եկամուտներ» նշանակում է` ցանկացած գույքը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ձեռք է բերվել կամ ստացվել է որևէ հանցագործության կատարման հետևանքով.


զ) «կալանք» կամ «առգրավում» նշանակում է` դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ գույքի փոխանցումը, վերափոխումը, օտարումը կամ տեղաշարժը կամ այդպիսի գույքի ժամանակավոր տիրապետմանը անցնելը կամ դրա նկատմամբ ժամանակավոր վերահսկողության իրականացման ժամանակավոր արգելումը.


է) «բռնագրավում» նշանակում է` գույքից վերջնականորեն զրկումը դատարանի կամ այլ իրավասու մարմնի որոշմամբ.


ը) «հիմնական իրավախախտում» նշանակում է` ցանկացած իրավախախտում, որի հետևանքով ստացվել են եկամուտներ, որոնց նկատմամբ կարող են կատարվել սույն Կոնվենցիայի 6-րդ հոդվածում նշված արարքները, որոնք հանցակազմ են ձևավորում.


թ) «վերահսկելի մատակարարում» նշանակում է` մեթոդ, որի պայմաններում թույլատրվում է մեկ կամ մի քանի պետությունների տարածք արտահանել, անցկացնել կամ ներմուծել անօրինական կամ կասկած հարուցող բեռի խմբաքանակ նրանց իրավասու մարմինների գիտությամբ և հսկողության ներքո՝ որևէ հանցագործության քննության և այդ հանցագործության կատարմանը մասնակցող անձանց հայտնաբերման նպատակով.


ժ) «տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություն» նշանակում է` այն կազմակերպությունը, որը ստեղծվել է որևէ տարածաշրջանի ինքնիշխան պետությունների կողմից, որին նրա անդամ պետությունները իրավասություններ են տվել սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերով, և որը, իր ներքին ընթացակարգերին համապատասխան, պատշաճորեն լիազորված է ստորագրել, վավերացնել, ընդունել, հաստատել սույն Կոնվենցիան կամ միանալ դրան. սույն Կոնվենցիայում «Մասնակից պետություններին» արված հղումներն այդպիսի կազմակերպություններին վերաբերում են նրանց իրավասության սահմաններում։

 

Հոդված 3. Կիրառման ոլորտը


  1. Սույն Կոնվենցիան, եթե նրանում այլ բան նշված չէ, կիրառվում է կանխարգելման, քննության և քրեական հետապնդման նկատմամբ՝ կապված.
    ա) այն հանցագործությունների հետ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, և
    բ) լուրջ հանցագործությունների հետ, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում, եթե այդ հանցագործությունները կրում են անդրազգային բնույթ և կատարվել են կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ։
  2. Սույն հոդվածի 1-ին կետի նպատակի համար հանցագործությունը անդրազգային բնույթ է կրում, եթե.
    ա) այն կատարվել է մեկից ավելի պետություններում.
    բ) այն կատարվել է մի պետությունում, բայց դրա նախապատրաստման, պլանավորման, ղեկավարման կամ վերահսկողության էական մասը տեղի է ունեցել այլ պետությունում.
    գ) այն կատարվել է մի պետությունում, բայց այնպիսի կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ, որը հանցավոր գործունեություն է իրականացնում մեկից ավելի պետություններում, կամ
    դ) այն կատարվել է մի պետությունում, բայց դրա էական հետևանքները եղել են այլ պետությունում։

 

Հոդված 4 Ինքնիշխանության պաշտպանությունը


  1. Մասնակից պետությունները, սույն Կոնվենցիայի համաձայն, իրենց պարտա-վորությունները իրականացնում են պետությունների ինքնիշխան հավասարության և տարածքային ամբողջականության սկզբունքների և այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքին համապատասխան։
  2. Սույն Կոնվենցիայում ոչինչ Մասնակից պետությանը չի օժտում մյուս պետության տարածքում այնպիսի իրավասություն և գործառույթներ իրականացնելու իրավունքով, որոնք մտնում են բացառապես այդ մյուս պետության մարմինների իրավասության մեջ՝ նրա ներքին օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 5. Կազմակերպված հանցավոր խմբում մասնակցության քրեականացումը


  1. 1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի համարվեն հետևյալ արարքները, երբ դրանք կատարվում են դիտավորությամբ.
    ա) հետևյալ գործողություններից երկուսը կամ մեկը՝ դրանք չկապելով հանցագործության կատարման փորձին՝ անկախ հանցավոր արարքի փաստացի կատարումից.
    I) լուրջ հանցագործություն կատարելու վերաբերյալ մեկ կամ մի քանի անձանց հետ համաձայնությունը, որը հետապնդում է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ֆինանսական կամ այլ նյութական շահ ստանալու հետ կապված նպատակ, ընդ որում, եթե դա նախատեսված է ներքին օրենսդրությամբ, ինչպես նաև ենթադրվում է համաձայնության մասնակիցներից մեկի` այդ համաձայնության իրականացման համար որևէ գործողության փաստացի կատարումը կամ կազմակերպված հանցավոր խմբի առնչությունը.
    II) որևէ անձի արարքները, որը, կազմակերպված հանցավոր խմբի նպատակները և ընդհանուր հանցավոր գործունեությունը կամ համապատասխան հանցագործություններ կատարելու նրա մտադրությունները գիտակցելով, գործուն մասնակցություն է ունենում.
    ա/ կազմակերպված հանցավոր խմբի հանցավոր գործունեությանը.
    բ/ կազմակերպված հանցավոր խմբի այլ տեսակների գործունեությանը` այն բանի գիտակցումով, որ նրա մասնակցությունը կնպաստի վերը նշված հանցավոր նպատակին հասնելուն.
    բ) կազմակերպելը, ղեկավարելը, օժանդակելը, դրդելը, աջակցելը կամ կազմակերպված հանցավոր խմբի մասնակցությամբ կատարված լուրջ հանցագործության վերաբերյալ խորհուրդներ տալը։
  1. Գիտակցելը, մտադրությունը, դիտավորությունը, նպատակը կամ համաձայնությունը, որոնց մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում, կարող են հաստատվել գործի օբյեկտիվ փաստացի հանգամանքներով։
  2. Մասնակից պետությունները, որոնց ներքին օրենսդրությունը որպես հանցակազմի տարրեր, որոնք այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 1-ին (ա) (I) կետի համապատասխան, նախատեսում է կազմակերպված հանցավոր խմբի առնչությունը, ապահովում են, որ իրենց ներքին օրենսդրությունը լուրջ հանցագործությունների թվին դասի կազմակերպված հանցավոր խմբերի մասնակցությամբ կատարվող բոլոր հանցագործությունները։ Այդպիսի Մասնակից պետությունները, ինչպես նաև այն Մասնակից պետությունները, որոնց ներքին օրենսդրությունը որպես հանցակազմի տարրեր, որոնք այդպիսին են ճանաչվել սույն հոդվածի 1-ին (ա) (I) կետի համապատասխան, նախատեսում է հանցավոր համաձայնության իրականացման գործողության փաստացի կատարում, այդ մասին հայտնում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին սույն Կոնվենցիան նրանց կողմից ստորագրվելիս կամ վավերագիրը կամ ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելիս։


Հոդված 6. Հանցագործություններից ստացվող եկամուտների լվացման քրեականացումը


  1. 1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրության հիմնարար սկզղունքներին համապատասխան, ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները, եթե դրանք կատարվում են դիտավորությամբ.
    ա) I) փոխարկումը կամ գույքը փոխանցելը, եթե հայտնի է, որ այդպիսի գույքը իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ, այդ գույքի հանցավոր աղբյուրը քողարկելու կամ թաքցնելու կամ հիմնական իրավախախտման կատարմանը մասնակցող ցանկացած անձին օգնություն ցույց տալու նպատակով՝ այն հաշվով, որ նա կարողանա խուսափել իր արարքների համար պատասխանատվությունից.
    II) իրական բնույթը, աղբյուրը, գտնվելու վայրը, տնօրինման միջոցը, տեղաշարժը կամ գույքի նկատմամբ իրավունքները կամ դրա պատկանելիությունը քողարկելը կամ թաքցնելը, եթե հայտնի է, որ այդպիսի գույքը իրենից ներկայացնում է հանցագործություններից ստացված եկամուտներ.
    բ) իր իրավական համակարգի հիմնական սկզբունքները պահպանելու պայմանով.
    գ) գույք ձեռք բերելը, տիրապետելը կամ օգտագործելը, եթե այն ստանալու պահին հայտնի է, որ այդպիսի գույքը իրենից ներկայացնում է հանցագործությունից ստացված եկամուտներ.
    II) մասնակցությունը, առնչությունը կամ այնպիսի հանցագործության կատարման նպատակով համաձայնության գալը, որոնք այդպիսին են ճանաչված սույն հոդվածին համապատասխան, դրա կատարման փորձը, ինչպես նաև օժանդակելը, դրդելը, աջակցելը կամ դրա կատարման ժամանակ խորհուրդներ տալը։
  2. Սույն հոդվածի 1-ին կետի իրականացման կամ կիրառման նպատակով`
    ա) յուրաքանչյուր Մասնակից պետություն ձգտում է սույն հոդվածի 1-ին կետը կիրառել հիմնական իրավախախտումների առավել լայն շրջանակի նկատմամբ.
    բ) յուրաքանչյուր Մասնակից պետություն հիմնական իրավախախտումների թվին է դասում բոլոր լուրջ հանցագործությունները, ինչպես դրանք սահմանված են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածում, ինչպես նաև այն հանցագործությունները, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներով։ Այն դեպքում, երբ Մասնակից պետությունների օրենսդրությունը պարունակում է որոշակի հիմնական իրավախախտումների ցանկ, դրանում, իբրև նվազագույն, ընդգրկվում է այն հանցագործությունների համընդգրկուն շրջանակը, որոնք կապված են կազմակերպված հանցավոր խմբերի գործունեության հետ.
    I) բ) ենթակետի նպատակների համար հիմնական իրավախախտումները ներառում են այն հանցագործությունները, որոնք կատարվում են ինչպես համապատասխան Մասնակից պետության իրավասության սահմաններում, այնպես էլ դրանից դուրս։ Սակայն որևէ Մասնակից պետության իրավասության սահմաններից դուրս կատարված հանցագործություններն իրենցից հիմնական իրավախախտումներ են ներկայացնում միայն այն պայմանով, որ համապատասխան արարքը քրեորեն պատժելի է համարվում այն պետության ներքին օրենսդրությանը համաձայն, որտեղ դա կատարվել է, և քրեորեն պատժելի կլիներ այն Մասնակից պետության ներքին օրենսդրությանը համաձայն, որտեղ իրականացվում կամ կիրառվում է սույն հոդվածը, եթե այն կատարված լիներ այդտեղ.
    դ) յուրաքանչյուր Մասնակից պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին է ներկայացնում սույն հոդվածի դրույթների իրականացումն ապահովող իր օրենքների տեքստերը, ինչպես նաև այդպիսի օրենքների հետագա ցանկացած փոփոխությունների տեքստերը կամ դրանց նկարագրությունը.
    ե) եթե դա են պահանջում Մասնակից պետության ներքին օրենսդրության հիմնարար սկզբունքները, ապա կարելի է նախատեսել, որ սույն հոդվածի 1-ին կետում նշված հանցագործությունները չեն վերաբերում հիմնական իրավախախտումը կատարած անձանց.
    զ) գիտակցելը, դիտավորությունը կամ նպատակը որպես սույն հոդվածի 1-ին կետում նշված հանցագործության հանցակազմի տարրեր կարող են հաստատվել գործի օբյեկտիվ փաստացի հանգամանքներով։

 

Հոդված 7. Դրամական միջոցների լվացման դեմ պայքարի միջոցները 


  1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն`
    ա) բանկերի և ոչ բանկային ֆինանսական հաստատությունների, իսկ անհրաժեշտության դեպքերում` նաև այլ՝ դրամական միջոցների լվացման տեսակետից հատկապես խոցելի համարվող մարմինների նկատմամբ իր իրավասության սահմաններում սահմանում է կարգավորման և վերահսկողության համընդգրկուն ներքին ռեժիմ՝ դրամական միջոցների լվացման բոլոր ձևերի կանխարգելման և բացահայտման նպատակով, ընդ որում այդպիսի ռեժիմը հիմնվում է հաճախորդի անձի նույնացման, հաշվետվություններ վարելու և կասկածելի գործարքների մասին տեղեկություն տրամադրելու պահանջների վրա.
    բ) առանց սույն Կոնվենցիայի 18-րդ և 27-րդ հոդվածները վնասելու` ապահովում է, որ դրամական միջոցների լվացման դեմ պայքար մղող վարչական, կարգավորիչ, իրավապահ և այլ մարմինները (այդ թվում, եթե դա համապատասխանում է ներքին օրենսդրությանը, նաև դատական մարմինները) ընդունակ լինեն իրականացնելու համագործակցություն և տեղեկության փոխանակում ազգային և միջազգային մակարդակով՝ նրա ներքին օրենսդրությամբ սահմանվող պայմաններով, և այդ նպատակով, ուսումնասիրում է օպերատիվ ֆինանսական տեղեկատվության ստորաբաժանման ստեղծման վերաբերյալ հարցը, որը պետք է գործի որպես դրամական միջոցների լվացման հնարավոր դեպքերին վերաբերվող տեղեկության հավաքման, վերլուծության և տարածման ազգային կենտրոն։
  2. Մասնակից պետությունները քննարկում են իրենց սահմաններով կանխիկ դրամական միջոցների և համապատասխան շրջանառու գործիքների տեղափոխման հայտնաբերման հնարավոր միջոցների գործնական կիրառման և այդպիսի տեղափոխման վերահսկողության հարցը՝ տեղեկության պատշաճ օգտագործման ապահովմանն ուղղված երաշխիքների պահպանման պայմանով, և որևէ խոչընդոտ չստեղծելով օրինական կապիտալի տեղափոխման համար։ Այդպիսի միջոցները կարող են ներառել պահանջ այն մասին, որպեսզի ֆիզիկական անձինք և առևտրային կազմա-կերպությունները հայտնեն կանխիկ միջոցների մեծ ծավալների անդրսահմանային փոխանցումների և համապատասխան շրջանառու գործիքների փոխանցման մասին։
  3. Սույն հոդվածի դրույթների համաձայն և առանց սույն Կոնվենցիայի ցանկացած այլ հոդվածի դրույթները վնասելու կարգավորման և վերահսկողության ներքին ռեժիմ հաստատելիս Մասնակից պետություններին առաջարկվում է ղեկավարվել տարածաշրջանային, միջտարածաշրջանային և բազմակողմ կազմակերպությունների համապատասխան նախաձեռնություններով, որոնք ուղղված են դրամական միջոցների լվացման դեմ։
  4. Մասնակից պետությունները ձգտում են համերկրային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և երկկողմ համագործակցության զարգացմանն ու խրախուսմանը դատական և իրավապահ մարմինների, ինչպես նաև ֆինանսական կարգավորման մարմինների միջև՝ դրամական միջոցների լվացման դեմ պայքարելու նպատակով։

 

Հոդված 8. Կաշառակերության քրեականացումը 


  1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ընդունում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որպեսզի իբրև քրեորեն պատժելի ճանաչվեն հետևյալ արարքները, եթե դրանք կատարվում են դիտավորությամբ.
    ա) հանրային պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդների միջոցով որևէ անիրավաչափ նախապատվություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը հենց պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար՝ այն հաշվով, որ այդ պաշտոնատար անձն իրականացնի որևէ գործողություն կամ անգործություն իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս.
    բ) հանրային պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդների միջոցով որևէ անիրավաչափ նախապատվություն շորթելը կամ ընդունելը հենց պաշտոնատար անձի կամ այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի համար՝ այն հաշվով, որ այդ պաշտոնատար անձը իրականացնի որևէ գործողություն կամ անգործություն իր պաշտոնեական պարտականությունները կատարելիս։
  2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ուսումնասիրում է այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ընդունելու հնարավորությունը, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն այն արարքները, որոնք նշված են սույն հոդվածի 1-ին կետում, երբ դրանցում մասնակցում է որևէ օտարերկրյա հանրային պաշտոնատար անձ կամ միջազգային քաղաքացիական ծառայող։ Յուրաքանչյուր Մասնակից պետություն քննարկում է նաև կաշառակերության այլ ձևերը քրեորեն պատժելի ճանաչելու հնարավորությունը։
    3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ընդունում է նաև այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել՝ այն հաշվով, որ քրեորեն պատժելի ճանաչվեն որևէ այնպիսի հանցագործության կատարմանը որպես հանցակից մասնակցելը, որն այդպիսին է ճանաչվել սույն հոդվածին համապատասխան։
  3. Սույն հոդվածի 1-ին կետի և սույն Կոնվենցիայի 9-րդ հոդվածի նպատակների համար «հանրային պաշտոնատար անձ» է հանդիսանում հանրային պաշտոնատար անձը կամ այն անձը, որը տրամադրում է որևէ հանրային ծառայություն, ինչպես դա սահմանվում է Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ, և ինչպես դա կիրառվում է այդ Մասնակից պետության ներքին օրենսդրությամբ, որտեղ տվյալ անձը այդպիսի գործառույթներ է իրականացնում, և ինչպես դա կիրառվում է այդ Մասնակից պետության քրեական օրենսդրության մեջ։

 

Հոդված 9. Կաշառակերության դեմ միջոցները 


  1. Ի լրումն սույն Կոնվենցիայի 8-րդ հոդվածում շարադրված միջոցների` յուրաքանչյուր Մասնակից պետություն, այն չափով, որքանով դա պահանջվում է և համապատասխանում է նրա իրավական համակարգին, ընդունում է օրենսդրական, վարչական և այլ արդյունավետ միջոցներ բարեպաշտությանն աջակցելու համար, ինչպես նաև հանրային պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության կանխարգելման և բացահայտման ու դրա պատճառով պատժելու համար։
  2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն միջոցներ է ձեռնարկում հանրային պաշտոնատար անձանց շրջանում կաշառակերության կանխարգելման ու բացահայտման և դրա համար պատժի բնագավառներում իր մարմինների արդյունավետ գործողությունների ապահովման համար, այդ թվում՝ իրենց գործողությունների նկատմամբ անիրավաչափ ազդեցությանը խոչընդոտելու համար` այդպիսի մարմիններին բավարար անկախություն տալու միջոցով։

 

Հոդված 10. Իրավաբանական անձանց պատասխանատվությունը 


  1. 1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, ինչպիսիք, հաշվի առնելով իր իրավական սկզբունքները, կարող են պահանջվել այնպիսի լուրջ հանցագործությունների կատարմանը մասնակցելու համար իրավաբանական անձանց պատասխանատվություն սահմանելու համար, որոնց հետ առնչություն ունի կազմակերպված հանցավոր խումբը, և այն հանցագործությունների համար, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան։
  2. Մասնակից պետության իրավական սկզբունքների պահպանման պայմանով` իրավաբանական անձանց պատասխանատվությունը կարող է լինել քրեական, քաղաքացիաիրավական կամ վարչական։
  3. Այդպիսի պատասխանատվություն դնելը չի վնասում հանցագործություն կատարած ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվությանը։
  4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, մասնավորապես, սույն հոդվածի համապատասխան պատասխանատվության ենթարկվող իրավաբանական անձանց նկատմամբ ապահովում է արդյունավետ, համաչափ և կանխարգելիչ ազդեցություն ունեցող քրեական կամ ոչ քրեական սանկցիաների կիրառումը, ներառյալ դրամական սանկցիաները։

 

Հոդված 11. Հետապնդումը, դատական որոշումը և սանկցիաներ կայացնելը 


  1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն որևէ հանցագործության կատարման համար, որն այդպիսին է ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, նախատեսում է այնպիսի սանկցիաների կիրառում, որոնք հաշվի են առնում այդ հանցագործության վտանգավորության աստիճանը։
  2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ձգտում է ապահովել իր ներքին օրենսդրությամբ նախատեսված ցանկացած ինքնիշխան իրավաբանական լիազորությունների օգտագործումը, որոնք վերաբերում են այն հանցագործությունների համար անձանց քրեական հետապնդմանը, որոնք ընդգրկված են սույն Կոնվենցիայով՝ այդ հանցագործությունների նկատմամբ իրավապահ միջոցների առավելագույն արդյունավետության հասնելու համար, և պատշաճորեն հաշվի առնելով այդպիսի հանցագործությունների կատարմանը խոչընդոտելու անհրաժեշտությունը։
  3. Այն հանցագործությունների նկատմամբ, որոնք այդպիսին են ճանաչվել սույն Կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 8-րդ և 23-րդ հոդվածներին համապատասխան, յուրաքանչյուր Մասնակից պետություն, իր ներքին օրենսդրությանը համապատասխան և պատշաճորեն հաշվի առնելով պաշտպանության իրավունքները, պատշաճ միջոցներ է ձեռնարկում այն բանի ապահովման նպատակով, որպեսզի պայմանները, որոնք սահմանվում են մինչև դատը ազատելու վերաբերյալ որոշումների կամ մինչև վճռաբեկ գանգատով կամ բողոքով որոշում ընդունելը, հաշվի առնեն հետագա քրեական դատավարության ընթացքում մեղադրյալի ներկայության ապահովման անհրաժեշտությունը։
  4. Յուրաքանչյուր Մասնակից պետություն ապահովում է, որ իր դատարանները կամ այլ իրավասու մարմինները հաշվի առնեն սույն Կոնվենցիայով ընդգրկված հանցագործությունների վտանգավոր բնույթը այդպիսի հանցագործությունների համար դատապարտված անձանց վաղակետ կամ պայմանական ազատման հնարավորության հարցը քննելիս։
  5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն, անհրաժեշտության դեպքում, իր ներքին օրենսդրությանը համաձայն, ցանկացած հանցագործության համար, որն ընդգրկված է սույն Կոնվենցիայով, սահմանում է քրեական հետապնդում հարուցելու վաղեմության երկար ժամկետ և վաղեմության ավելի երկար ժամկետ այն դեպքերում, երբ անձը, որը կասկածվում է հանցագործության կատարման մեջ, խուսափում է արդարադատությունից։
  6. Այն ամենը, ինչ բովանդակում է սույն Կոնվենցիան, չի շոշափում այն սկզբունքը, որի համաձայն այն հանցագործությունները որոշելը, որոնք այդպիսին են ճանաչված սույն Կոնվենցիային համապատասխան, և կիրառվող իրավաբանական առարկությունները կամ այլ իրավական սկզբունքները, որոնք սահմանում են արարքի իրավաչափությունը, մտնում են յուրաքանչյուր Մասնակից պետության ներքին օրենսդրության ոլորտի մեջ, իսկ այդպիսի հանցագործությունների համար քրեական հետապնդումը և պատիժը իրականացվում են այդ օրենսդրությանը համապատասխան։

 

Հոդված 12. Բռնագրավումը և կալանքը 


  1. Մասնակից պետությունները իրենց ներքին իրավական համակարգի հնարավորությունների շրջանակներում առավելագույն չափով ձեռնարկում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել ապահովելու համար բռնագրավման հնարավորությունը.
    ա) սույն Կոնվենցիայով ընդգրկված հանցագործություններից ստացված եկամուտների կամ այն գույքի, որի արժեքը համապատասխանում է այդպիսի եկամուտների արժեքին.
    բ) սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործությունների կատարման ժամանակ օգտագործված կամ օգտագործման համար նախատեսված գույքի, սարքավորումների կամ այլ միջոցների։
  2. Մասնակից պետությունները ձեռնարկում են այնպիսի միջոցներ, ինչպիսիք կարող են պահանջվել սույն հոդվածի 1-ին կետում թվարկվածից ցանկացածի բացահայտման, հետախուզման, կալանքի կամ առգրավման հնարավորության ապահովման համար՝ հետագա բռնագրավման նպատակով։
  3. Եթե հանցագործություններից ստացված եկամուտները մասամբ կամ ամբողջությամբ վերածվել կամ վերափոխվել են այլ գույքի, ապա սույն հոդվածում նշված միջոցները կիրառվում են նաև այդպիսի գույքի նկատմամբ։
  4. Եթե հանցագործություններից ստացված եկամուտները միացվել են օրինական աղբյուրներից ձեռք բերված գույքին, ապա, առանց կալանքի կամ առգրավման վերաբերյալ ցանկացած լիազորություն վնասելու, բռնագրավման ենթակա է գույքի այն մասը, որը համապատասխանում է հանցագործությունից ստացված միացված եկամուտների գնահատման արժեքին։
  5. Շահույթի կամ այլ օգուտների նկատմամբ, որոնք ստացվել են հանցագործություններից ձեռք բերված եկամուտներից՝ այնպիսի գույքից, որին վերածվել կամ վերափոխվել են հանցագործություններից ստացված եկամուտները, կամ այնպիսի գույքից, որին միացվել են հանցագործություններից ստացված եկամուտները, նույնպես կիրառվում են սույն հոդվածում նշված միջոցները՝ նույն ձևով և նույն չափով, ինչ որ հանցագործություններից ստացված եկամուտների նկատմամբ։
  6. Սույն հոդվածի և սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածի նպատակների համար Մասնակից պետությունն իր դատարաններին և այլ իրավասու մարմիններին լիազորում է ընդունել բանկային, ֆինանսական կամ առևտրային փաստաթղթեր տրամադրելու կամ արգելանք դնելու վերաբերյալ որոշումներ։ Մասնակից պետությունները չեն հրաժարվում սույն կետի համապատասխան միջոցներ ձեռնարկելուց՝ վկայակոչելով բանկային գաղտնիքի պահպանության անհրաժեշտությունը։
  7. Մասնակից պետությունները կարող են քննարկել այն մասին պահանջը պարզելու հնարավորությունը, որ անձը, որը հանցագործություն է կատարել, ապացուցի հանցագործությունից ստացված ենթադրյալ եկամուտների կամ բռնագրավման ենթակա այլ գույքի օրինական ծագումը` այն չափով, որքանով այդպիսի պահանջը համապատասխանում է իրենց ներքին օրենսդրության սկզբունքներին և դատական կամ այլ քննության բնույթին։
  8. Սույն հոդվածի դրույթները չեն մեկնաբանվում որպես բարեխիղճ երրորդ կողմերի իրավունքներին վնասող։
  9. Այն ամենը, ինչ բովանդակում է սույն հոդվածը, չի շոշափում այն սկզբունքը, որի համաձայն այն միջոցները, որոնց մասին դրանում խոսվում է, որոշվում և իրականացվում են Մասնակից պետության ներքին օրենսդրության դրույթներին համապատասխան և դրանց պահպանման պայմանով։

 

Հոդված 13. Բռնագրավման նպատակով միջազգային համագործակցությունը 


  1. Մասնակից պետությունը, որը մյուս Մասնակից պետությունից, որի իրավասության ներքո է գտնվում սույն Կոնվենցիայով ընդգրկված որևէ հանցագործություն, խնդրանք է ստացել սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված հանցագործություններից ստացված եկամուտների, գույքի, սարքավորումների կամ հանցագործության կատարման այլ միջոցների բռնագրավման մասին, որոնք գտնվում են նրա տարածքում, առավելագույն չափով, որքանով հնարավոր է իր ներքին իրավական համակարգի շրջանակներում`
    ա) այդ խնդրանքն ուղարկում է իր իրավասու մարմիններին բռնագրավման վերաբերյալ որոշում ստանալու նպատակով և այդպիսի որոշում ընդունելու դեպքում ի կատար է ածում այն, կամ
    բ) իր իրավասու մարմիններին է ուղարկում բռնագրավման մասին որոշումը, որը դատարանի կողմից սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան, ընդունվել է հայցող Մասնակից պետության տարածքում՝ այն ծավալով կատարելու նպատակով, որը նշված է խնդրանքում, և այն չափով, որքանով այն վերաբերում է հայցվող Մասնակից պետության տարածքում գտնվող հանցագործություններից ստացված եկամուտներին, գույքին, սարքավորմանը կամ հանցագործությունների կատարման այլ միջոցներին, որոնք նշված են 12-րդ հոդվածի 1-ին կետում։
  2. Մյուս Մասնակից պետության կողմից ուղարկված խնդրանքը ստանալուն պես, որի իրավասության տակ է գտնվում սույն Կոնվենցիայով ընդգրկված որևէ հանցագործություն, հայցվող Մասնակից պետությունը միջոցներ է ձեռնարկում սույն Կոնվենցիայի 12-րդ հոդվածի 1-ին կետում նշված հանցագործություններից ստացված եկամուտների, գույքի, սարքավորման կամ հանցագործության կատարման այլ միջոցների բացահայտման, հետախուզման, կալանքի կամ առգրավման համար՝ հետագա բռնագրավման նպատակով, որի մասին որոշումն ընդունվում է կամ հայցող Մասնակից պետության կամ սույն հոդվածի 1-ին կետի համաձայն արված խնդրանքին համապատասխան, հայցվող Մասնակից պետության կողմից։
  3. Սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածի դրույթները mutatis mutandis (պարտադիր) կիրառվում են սույն հոդվածի նկատմամբ։ Ի լրումն 18-րդ հոդվածի 15-րդ կետում նշված տեղեկության` սույն հոդվածի հիման վրա ուղարկված խնդրանքներում պարունակվում է.
    ա) սույն հոդվածի 1 «ա» կետով նախատեսված խնդրանքի նկատմամբ՝ բռնագրավման ենթակա գույքի նկարագրությունը և դիմում այն փաստերի շարադրմամբ, որոնք վկայակոչում է հայցող Մասնակից պետությունը, և որոնք բավարար են այն բանի համար, որ հայցվող Մասնակից պետությունը կարողանա միջոցներ ձեռնարկել իր ներքին օրենսդրությանը համաձայն որոշումը կատարելու համար.
    բ) սույն հոդվածի 1 «բ» կետով նախատեսված խնդրանքի նկատմամբ՝ հայցող Մասնակից պետության կողմից ընդունված բռնագրավման մասին որոշման իրավաբանորեն թույլատրելի պատճենը, որի վրա հիմնվում է խնդրանքը, դիմում՝ հայցվող որոշման կատարման ծավալի վերաբերյալ փաստերի և տեղեկության շարադրմամբ.
    գ) սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված խնդրանքի նկատմամբ՝ դիմում՝ այն փաստերի շարադրմամբ, որոնք վկայակոչում է հայցող Մասնակից պետությունը, և հայցվող միջոցների նկարագրությունը։
  4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված որոշումները կամ միջոցները հայցվող Մասնակից պետության կողմից ընդունվում են նրա ներքին օրենսդրության դրույթներին և նրա դատավարական նորմերին կամ ցանկացած երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերին, համաձայնագրերին կամ պայմանավորվածություններին համապատասխան, որոնցով նա կարող է կապված լինել հայցող Մասնակից պետության հետ հարաբերություններում և դրանք պահպանելու պայմանով։
  5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ներկայացնում է սույն հոդվածի դրույթների իրականացումն ապահովող իր օրենքների և կանոնների տեքստերը, ինչպես նաև այդպիսի օրենքների և կանոնների ցանկացած հետագա փոփոխությունների տեքստերը կամ դրանց նկարագրությունը։
    6. Եթե որևէ Մասնակից պետություն ցանկանա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված միջոցների կատարումը պայմանավորել համապատասխան պայմանագրի առկայությամբ, ապա այդ Մասնակից պետությունը սույն Կոնվենցիան դիտում է որպես անհրաժեշտ և բավարար իրավապայմանագրային հիմք։
  6. Մասնակից պետություններին կարող է մերժվել սույն հոդվածի համաձայն համագործակցությունը, եթե հանցագործությունը, որին վերաբերում է խնդրանքը, չի համարվում սույն Կոնվենցիայով ընդգրկվող հանցագործություն։
  7. Սույն հոդվածի դրույթները չեն մեկնաբանվում որպես բարեխիղճ երրորդ կողմերին վնասող։
  8. Սույն հոդվածի համաձայն իրականացվող միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման համար Մասնակից պետությունները քննարկում են երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր, համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը։

 

Հոդված 14. Հանցագործությունից ստացված բռնագրավված եկամուտների կամ գույքի տնօրինումը


  1. Հանցագործություններից ստացված եկամուտները կամ գույքը, որոնք Մասնակից պետության կողմից բռնագրավվել են սույն Կոնվենցիայի 12-րդ կամ 13-րդ հոդվածի 1-ին կետի հիման վրա, տնօրինում է այդ Մասնակից պետությունը՝ իր ներքին օրենսդրությանը և վարչական ընթացակարգերին համապատասխան։
  2. Գործերով մյուս Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիայի 13-րդ հոդվածին համապատասխան ուղարկված խնդրանքով, Մասնակից պետությունները, այն չափով, որքանով դա թույլատրվում է ներքին օրենսդրությամբ և համապատասխան հարցում ստանալու դեպքում, առաջնահերթության կարգով քննում են հանցագործություններից ստացված բռնագրավված եկամուտները կամ գույքը հայցող Մասնակից պետությանը վերադարձնելու հարցը՝ այն հաշվով, որ նա կարողանա փոխհատուցում տրամադրել հանցագործությունից տուժածներին կամ հանցա-գործություններից ստացված այդպիսի եկամուտները կամ գույքը վերադարձնի դրանց օրինական սեփականատերերին։
  3. Գործելով մյուս Մասնակից պետության կողմից սույն Կոնվենցիայի 12-րդ և 13-րդ հոդվածների համապատասխան ուղարկված խնդրանքով` Մասնակից պետությունը կարող է հատուկ քննարկել համաձայնագրեր կամ պայմանավորվածություններ կնքելու հնարավորությունը հետևյալի մասին.
    ա) հանցագործությունից ստացված եկամուտների կամ գույքի արժեքին համա-պատասխանող գումարի կամ այդպիսի եկամուտների կամ գույքի կամ դրանց մի մասի իրացման հետևանքով ստացված միջոցները փոխանցելու այն հաշվին, որը, սույն Կոնվենցիայի 30-րդ հոդվածի 2 «գ» կետի համապատասխան, նախատեսված է այդ նպատակի համար, կամ այն միջկառավարական կազմակերպություններին, որոնք մասնագիտացած են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործում.
    բ) մյուս Մասնակից պետություններին պարբերաբար կամ միանգամյա հիմունքով հանցագործություններից ստացված եկամուտների կամ գույքի կամ այդպիսի եկամուտների կամ գույքի իրացման հետևանքով ստացված միջոցների մի մասը փոխանցելու՝ իր ներքին օրենսդրությանը կամ վարչական ընթացակարգերին համապատասխան։

 

Հոդված 15. Իրավասություն 


  1. Յուրաքանչյու...

Սկզբնաղբյուր. http://armaids.am/NationalProgrammeArm.html
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր
Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր

Ներածական։ Սույն համաձայնագիրը ստորագրած Եվրոպական համագործակցության, Եվրոխորհրդի անդամ և այլ պետությունները,
հաշվի առնելով 1948թ. դեկտեմբերի 10-ի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր համաժողովի կողմից ընդունած Մարդու...

Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ
Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կոչ է անում չեղյալ հայտարարել ամուսնական դավաճանության համար սահմանված պատիժը: 

«Ամուսնական դավաճանությունը չպետք է համարվի քրեական հանցագործություն: Երկու չափահաս մարդկանց միջև սեքսուալ...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Հրատապ թեմա Աշխարհում
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Առողջապահություն 4.2011
Շարունակական բժշկական կրթության գործընթացում կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրման մասին

Բանալի բառեր: Բոլոնիայի գործընթաց, կրեդիտների կուտակային համակարգ (ECTS), հարատև կրթություն, շարունակական բժշկական կրթություն, կատարելա-գործման դասընթացներ

Բժշկական կրթության համաշխարհային դաշնությունը 1984թ. ստեղծեց բժշկական կրթության բարեփոխումների միջազգային ծրագիր, որի հիմնական նպատակը...

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիա

Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը...

Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն (2002)

1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է , 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, Վարշավայում եւ վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 31-ին (Ն-281-3): Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը...

Կոնվենցիա դոպինգի դեմ (1989)

Դոպինգի դեմ կոնվենցիան ընդունվել է Եվրոպական Խորհրդի կողմից 1989 թվականի նոյեմբերի 16-ին, Ստրասբուրգում եւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի փետրվարի 18-ին (Ն-068-3)...

Կոնվենցիա փախստականների կարգավիճակի մասին (1961)

Ընդունվել է 1951 թվականի հուլիսի 28-ին փախստականների կարգավիճակի և ապարտեիդի հարցերով լիազորված մասնակիցների կոնֆերանսում` հրավիրված Գլխավոր Ասամբլեայի 1950 թ. դեկտեմբերի 14 թիվ 429 (Y) որոշմամբ: Ուժի մեջ է մտել 1954 թվականի ապրիլի 22-ին 43 հոդվածի համաձայն...

Արձանագրություն N7 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպ. մասին կոնվենցիայի

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում:
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը, լի վճռականությամբ` ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք ապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) միջոցով, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ....

ՄԱԿ-ի Կոնվենցիան

«Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների դեմ» կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձեւվով եւ բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին` 27 (1) հոդվածի համաձայն:
Ոչ պաշտոնական թարգմանություն...

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ:
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը...

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948)

Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն:

Նախաբան
Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների...

Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր (1976)

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի հունվարի 3-ին` 27 հոդվածին համաձայն: Հայաստանի Հանրապետությունը միացել է պակտին 9 հունիսի 1993 թ....

Միջազգային դաշնագիր քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 49 հոդվածին համաձայն...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ