Միջազգային իրավունք
Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն (2002)
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է , 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, Վարշավայում եւ վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 31-ին (Ն-281-3): Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը` նպաստելով այս բնագավառում գործող և ապագա երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի ներդաշնակությանը, թափանցիկությանը և օգտակարությանը, և հարցի վերաբերյալ որևէ համաձայնության բացակայության դեպքում նման ստուգումների համար ապահովելով անհրաժեշտ իշխանություններ, ցանկանալով կատարելագործել և ուժեղացնել Կոնվենցիայի դրույթները, համաձայնեցին ներքոհիշյալի վերաբերյալ.
|
Հոդված 1. Դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչում |
Հոդված 1. Դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչում
- Նկատի ունենալով Կոնվենցիայի 3.2-րդ, 4.3.դ և 7.3.բ հոդվածները` Մասնակիցները փոխադարձաբար ճանաչում են իրենց տարածքում Կոնվենցիայի այլ Մասնակից պետության մարզիկների և մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու` մարզական կամ ազգային հակադոպինգային կազմակերպությունների իրավասությունը` համաձայն ընդունող երկրի ազգային կանոնակարգերի: Նման ստուգումների արդյունքները միաժամանակ ուղարկվում են տվյալ մարզիկի կամ մարզուհու ազգային մարզական ֆեդերացիային, ընդունող երկրի ազգային հակադոպինգային կազմակերպությանը և միջազգային մարզական ֆեդերացիային:
- Մասնակիցներն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման ստուգումներ անցկացնելու համար, որոնք կարող են լրացնել նախորդ երկկողմ կամ այլ հատուկ պայմանագրերով անցկացվող ստուգումները: Միջազգայնորեն ճանաչված չափանիշների հետ համապատասխանությունն ապահովելու նպատակով մարզական կամ ազգային հակադոպինգային կազմակերպությունները պետք է ստանան ISO որակի չափանիշների արտոնագիր դոպինգային ստուգումների համար` ճանաչված Մոնիտորինգային խմբի կողմից, որը հիմնված է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի վրա:
- Մասնակիցները նմանապես ճանաչում են Համաշխարհային հակադոպինգային գործակալության (World Anti-Doping Agency (WADA) և դրա ղեկավարության ներքո գործող դոպինգային ստուգումների այլ կազմակերպությունների` իրենց մարզիկների և մարզուհիների նկատմամբ դոպինգային ստուգումներ անցկացնելու իրավասությունը` լինի դա Մասնակիցների տարածքում, թե այլ տեղ: Այդ ստուգումների արդյունքներն ուղարկվում են տվյալ մարզիկների կամ մարզուհիների ազգային հակադոպինգային կազմակերպությանը: Ցանկացած նման ստուգում անցկացվում է Կոնվենցիայի 1.3գ հոդվածում նշված մարզական կազմակերպությունների հետ համաձայնությամբ` համաձայն գործող կանոնակարգերի և ընդունող երկրի ազգային օրենքի դրույթների:
Հոդված 2. Կոնվենցիայի կիրառման ուժեղացում
- Կոնվենցիայի 10-րդ հոդվածի համաձայն ստեղծված Մոնիտորինգային խումբը վերահսկում է Կոնվենցիայի կիրառումը և իրագործումը յուրաքանչյուր Մասնակցի կողմից: Այդ վերահսկումն իրականացնում է գնահատող խումբը, որի անդամներն այդ նպատակով նշանակվում են Մոնիտորինգային խմբի կողմից: Գնահատման խմբի անդամներն ընտրվում են հակադոպինգային բնագավառում իրենց իրավասության ճանաչման հիման վրա:
- Գնահատող թիմը քննում է շահագրգիռ Մասնակիցների կողմից նախապես ներկայացված ազգային հաշվետվությունները և անհրաժեշտության դեպքում իրականացնում է այցելություններ տեղում: Կոնվենցիայի իրականացման դիտարկումների հիման վրա նա ներկայացնում է գնահատման հաշվետվություն Մոնիտորինգային խմբին, որտեղ նշվում են նրա եզրակացությունները և հնարավոր առաջարկները: Գնահատման հաշվետվությունները պետք է հրապարակվեն: Շահագրգիռ Մասնակիցները գնահատման խմբի եզրակացությունների վերաբերյալ կարող են անել դիտողություններ, որոնք կազմում են հաշվետվության մասը:
- Ազգային հաշվետվությունները պատրաստվում են, և այցելություններն անցկացվում են Մոնիտորինգային խմբի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն` խորհրդակցելով շահագրգիռ Մասնակցի հետ: Մասնակիցները թույլատրում են գնահատող թիմի այցելությունը և շահագրգիռ ազգային մարմիններին խրախուսում են լիովին համագործակցել նրա հետ:
- Գնահատումների գործող ընթացակարգը (ներառյալ Կոնվենցիայի կատարման գնահատման համար համաձայնեցված սխեման), այցելությունները և հետագա գործողությունները նշվում են Մոնիտորինգային խմբի կողմից ընդունված կանոններում:
Հոդված 3. Վերապահումներ
Սույն Արձանագրության դրույթների վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում:
Հոդված 4. Պարտավորված լինելու համաձայնության արտահայտում
- Արձանագրությունը բաց է ստորագրման համար Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Կոնվենցիան ստորագրած ու դրա Մասնակից հանդիսացող այլ պետությունների համար, որոնք կարող են պարտավորված լինելու իրենց համաձայնությունը արտահայտել.
ա) ստորագրությամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահումների.
բ) ստորագրությամբ, որը ենթակա է վավերացման, ընդունման և հաստատման, որին հաջորդում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը: - Կոնվենցիան ստորագրող կողմը չի կարող ստորագրել սույն Արձանագրությունն առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահման և չի կարող ի պահ հանձնել իր վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը, եթե նախապես կամ միաժամանակ չի հայտնել Կոնվենցիայով պարտավորված լինելու իր համաձայնությունը:
- Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:
Հոդված 5. Ուժի մեջ մտնելը
- Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` հաշված այն օրվանից, երբ Կոնվենցիայի հինգ Մասնակից պետություններն արտահայտել են 4-րդ կետի համաձայն դրանով պարտավորված լինելու իրենց համաձայնությունը:
- Ցանկացած պետության դեպքում, որը հետագայում արտահայտում է դրանով պարտավորված լինելու իր համաձայնությունը, Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` հաշված ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից:
Հոդված 6. Միանալը
- Արձանագրությունը ստորագրման համար բացելուց հետո ցանկացած պետություն, որը միանում է Կոնվենցիային, կարող է միանալ նաև սույն Արձանագրությանը:
Միանալն ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, որն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` դրա ի պահ հանձնման օրվանից հետո:
Հոդված 7. Տարածքային կիրառում
- Ցանկացած պետություն կարող է ստորագրման ժամանակ կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելիս նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվում է սույն Արձանագրությունը:
- Ցանկացած պետություն հետագայում կարող է ցանկացած ժամանակ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրով տարածել սույն Արձանագրության կիրառումը հայտարարագրում նշված ցանկացած տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է եռամսյա ժամանակահատվածի ավարտին` այդ հայտարարագիրը Գլխավոր քարտուղարի ստանալուց հետո:
- Նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարագիր այդ հայտարարագրում նշված ցանկացած տարածքի նկատմամբ կարող է չեղյալ հայտարարվել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղարկված ծանուցմամբ: Նման չեղյալ հայտարարումը ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց հետո եռամսյա ժամանակահատվածի ավարտին:
Հոդված 8. Չեղյալ հայտարարելը
1. Յուրաքանչյուր Մասնակից կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարել սույն Արձանագրությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցմամբ:
2. Նման չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում այն ամսվա առաջին օրը, որը հաջորդում է այդ հայտարարությունը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալուց հետո վեցամսյա ժամանակահատվածի ավարտին:
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը ծանուցում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրներին, Կոնվենցիան ստորագրած և դրան Մասնակից այլ Երկրներին և ցանկացած պետության, որը հրավիրվել է միանալ դրան.
ա) ստորագրության,
բ) վավերագրի, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթի ի պահ հանձնման,
գ) սույն Արձանագրության` 5-րդ, 6-րդ և 7-րդ հոդվածների համաձայն ուժի մեջ մտնելու,
դ) չեղյալ հայտարարելու,
ե) սույն Արձանագրության հետ կապված ցանկացած այլ գործողության, ծանուցման կամ հաղորդագրության մասին:
Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, լինելով պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցին սույն Արձանագրությունը:
Կատարված է Վարշավայում, 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարազոր են, մեկ օրինակով, որն ի պահ է հանձնվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը փոխանցում է հաստատված օրինակները Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության, Կոնվենցիան ստորագրած և դրան Մասնակից պետություններին և ցանկացած պետության, որը հրավիրվել է միանալու դրան:
Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ