Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Միջազգային իրավունք

Շարունակական բժշկական կրթության գործընթացում կրեդիտների փոխանցման և կուտակման համակարգի ներդրման մասին

Բանալի բառեր: Բոլոնիայի գործընթաց, կրեդիտների կուտակային համակարգ (ECTS), հարատև կրթություն, շարունակական բժշկական կրթություն, կատարելա-գործման դասընթացներ

Բժշկական կրթության համաշխարհային դաշնությունը 1984թ. ստեղծեց բժշկական կրթության բարեփոխումների միջազգային ծրագիր, որի հիմնական նպատակը բարձրագույն մասնագիտական կրթության համակարգում միասնական համաեվրոպական կրթական տարածքի ստեղծումն էր: Ծրագրի իրագործման հետ կապված խնդիրները բազմիցս քննարկվեցին եվրոպական երկրների կրթության նախարարների և Եվրախորհրդի ներկայացուցիչների խորհրդակցությունների ու հանդիպումների ժամանակ: Հարցի վերաբերյալ համապատասխան որոշում կայացրեց 1988թ. Էդինբուրգում գումարված առողջապահության Համաշխարհային ասամբլեան:

 

Դրան հաջորդեցին 1989թ. ընդունած Առողջապահության Համաշխարհային ասամբլե-այի Բանաձևը 1993թ.` Բժշկական կրթության վերաբերյալ Աշխարհի գագաթնա-ժողովի հանձնարարականները,1995թ.` Բժշկական կրթության և բժշկական պրակտիկայի բարեփոխումներª հանուն յուրաքանչյուրի առողջության թիվ 48.8 Բանաձևը, ապաª 1998թ. Սորբոնի Հռչակագիրը [7]:

 

Եվրոպական մայրցամաքում մտավոր, մշակութային, սոցիալական և տեխնիկական միջավայր ձևավորելու և ամրապնդելու գործընթացի սկիզբը դրվեց եվրոպական երկրների սահմանների վերջնական վավերացումից չորս տարի առաջ: Եվրամիության ընդարձակման հեռանկարները տարբեր երկրների միջև հարաբերությունների խորացման հետ զուգընթաց, ապահովեցին զարգացման ավելի մեծ հնարավորություններ եւ արդեն անխուսափելի դարձավ Գիտելիքի Եվրոպա ստեղծելու անհրաժեշտությունը: Այդ հասկացությունը ներկայումս արդեն լայնորեն ճանաչված է որպես սոցիալական և մարդկային զարգացման անփոխարինելի գործոն, ինչպես նաև եվրոպական հասարակության համախմբման և հարստացման անբաժանելի բաղադրիչ, որն ի վիճակի է քաղաքացիներին տալ անհրաժեշտ կարողություններ` դիմակայելու երրորդ հազարամյակի մարտահրավերներինª միաժամանակ գիտակցելով, որ կիսում են նույն արժեքները և պատկանում նույն սոցիալ-մշակույթային տարածքին [2]:

 

1999թ. հունիսի 19-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում կազմակերպված եվրոպական 29 երկրների կրթության նախարարների հանդիպման ժամանակ ստորագրվեց մի հռչակագիր, որն ամրագրում էր բոլոր այն պահանջները, որոնք անհրաժեշտ էին մինչև 2010թ. Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածք (ԵԲԿՏ) ստեղծելու համար: Հռչակագրում մեծ դեր ընձեռվեց համալսարաններին` նպաստելու եվրոպական բարձրագույն կրթության գրավչությանն ու մրցունակությանը ողջ աշխարհում: 

 

Համաձայն Բոլոնիայի հիմնադիր հռչակագրի` ԵԲԿՏ-ն պատկերացվում է որպես մի բաց տարածք, որտեղ ուսանողներին, շրջանավարտներին և բարձրագույն կրթության աշխատողներին հնարավորություն է ընձեռվում անարգել շարժունության և հավասարապես մատչելի բարձրորակ բարձրագույն կրթության համար: Այսպիսի բաց տարածքի անկյունաքարերն են բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչումը, թափանցիկությունը և եվրոպական համագործակցությունը որակի ապահովման ասպարեզում [6]:

 

Հետագայում Եվրոխորհրդարանի նիստերում պարբերաբար գնահատվեցին Բոլոնիայի հռչակագրի իրագործման ուղղությամբ ձեռք բերած նվաճումները և ճշտվեցին գործընթացի առաջիկա տարիների ուղղություններն ու գերակայությունները, որը նպաստեց Բոլոնիայի գործընթացին ինտեգրվող երկրների քանակի աստիճանական ավելացմանը:

 

Հայաստանյան իրականության մեջ Բոլոնիայի գործընթացն առաջին անգամ հիշատակվեց և բարձրագույն կրթության հատվածում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտությունն ամրագրվեց 2003թ. նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության կողմից ընդունված« Բարձրագույն կրթության բարեփոխումների ՀՀ ռազմավարությամբ, որտեղ այդ գործընթացին նվիրված է առանձին հատված` Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին միանալու ռազմավարությունը և հետագա գործողությունները [2]: 

 

2005թ. մայիսի 19-ին Նորվեգիայի Բերգեն քաղաքում Հայաստանի Հանրապետության կրթության նախարարն իր ստորագրությունը դնելով Բոլոնիայի հռչակագրի տակ, հավաստեց Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալու մասին` պատասխանատվություն ստանձնելով մինչև 2010թ. ավարտել գործընթացի հիմնական սկզբունքների իրականացումն ըստ գործողությունների և դառնալ կազմավորվող Եվրոպական Բարձրագույն Կրթական Տարածքի (ԵԲԿՏ) մի մասը:

 

Բոլոնիայի գործողություններն ունեն տասը ուղղություններ [6]: Անդրադառնանք նրանցից երկուսին. 

 

Երրորդ ուղղություն - Կրեդիտների փոխանցման և կուտակման եվրոպական համակարգի (European Credit Transfer and Accumulation System) հիմնում:

 

Յոթերորդ ուղղություն- Հարատև կրթության կարևորում:

 

Կրեդիտների գործածման գաղափարը պատկանում է ամերիկյան բարձրագույն կրթության համակարգին, որին բնորոշ է ուսումնական հաստատությունների մեծածավալ ցանցը, դրանց բազմազանությունը և մեծաթիվ ուսանողների տեղափոխությունները մի բուհից մյուսը: Այս պայմաններում անհրաժեշտություն է ծագել կիրառել կրեդիտային համակարգ, որը հնարավորություն կտա հստակեցնել կրթության բնագավառում սովորողի ձեռք բերած հաջողությունները [7]:

 

Կրեդիտը դասընթացն ավարտելու և դրա ելքային կրթական արդյունքները ձեռք բերելու համար սովորողից պահանջվող ուսումնառության ժամաքանակով արտահայտված բեռնվածքի չափման համընդունելի միավոր է, որը տրվում է սովորողին այդ կրթական արդյունքների դրական գնահատման հիման վրա:

 

Բոլոնյան գործընթացը նպաստեց կրեդիտային համակարգի ընդլայնմանը և ձևավորվեց կրեդիտների կուտակում հասկացությունը: Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակվեց կրեդիտների փոխանցման և կուտակման միասնական համաեվրոպական համակարգ (European Credit Transfer System, ECTS), որը նախատեսված է ԵԲԿՏ-ում սովորողների ձեռք բերած կրթական արդյունքների չափման, համեմատման և բուհից բուհ փոխանցման համար` դյուրացնելով սովորողների շարժունությունը և արտերկրների բուհերում նրանց ուսումնառության ժամանակաշրջանների միջազգային ճանաչումը: Բացի շարժունությանը և ակադեմիական փոխճանաչմանը նպաստելուց, կրեդիտների համակարգը կարևոր դերակա-տարություն ունի նաև կրթական ծրագրերի կառուցման և հարատև կրթության ասպարեզում նախորդող ուսումնառության արդյունքների ճանաչման գործում:

 

Ի դեպ, ECTS-ի իրագործման համար 1989-99 և 1994-95 թվականներին պիլոտային նախագծում հետազոտել են հինգ բնագավառներª առևտրա-արդյունաբերական կառա-վարումը, մեքենաշինությունը, քիմիան, պատմությունը և առողջապահությունը` կարևորելով այն հանգամանքը, որ եթե նախագիծը հաջողություն ունենա առողջապահության ասպարեզում, ապա այն հնարավոր կլինի կիրառել նաև մյուս բնագավառներում [7]:

 

Արձագանքելով Բոլոնյան գործընթացին, ՀՀ կառավարությունը 2005 թվականի դեկտեմբերի 22-ին ընդունեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին թիվ 2307-Ն որոշումը [3]:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվեց գործողությունների ծրագիր, ECTS-ի պահանջներին համապատասխանող ՀՀ կրեդիտային համակարգի նորմատիվային հենք, իսկ 2007թ. հունիսի 19-ի N588 - Ա/Ք հրամանով հաստատվեց Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգը [1]: 

 

Համաձայն բարձրագույն մասնագիտական և հետբուհական կրթության պետական կրթա-կան չափորոշիչների, հետբուհական կրթության ժամաքանակը համարժեք է կրեդիտների քանակին:

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը որպես Բոլոնիայի գործընթացի համակարգման համալսարանական կառույց հիմնել է կրեդիտային համակարգ, ինչպես նաև կարևորել է բժշկական հարատև կրթությունը (Life Long Learning)` բուժաշխատողների որակավորման բարձրացման համար:

 

Շարունակական հարատև կրթության գաղափարը Եվրոպական Միությունում վերածնունդ ապրեց 1990-ականների կեսերին: Առաջին անգամ ծագելով 1970- ականներին, Եվրոպական Միությունը 1996 թվականը հայտարարեց որպես Հարատև Կրթության տարի: Եվրամիության կողմից հարատև կրթության սահմանումն ընդգրկում է նախադպրոցական տարիքից մինչև ետթոշակային տարիքն ընկած ժամանակահատվածըª պարփակելով պաշտոնական և ոչ պաշտոնական ուսուցումը: Այն ընդգրկում է կյանքի այն գործունեությունը, որն ավելացնում է գիտելիքները, ունակությունները և կարողություններըª հաշվի չառնելով թե որտեղ և ինչպես են դրանք պետք գալիս: Հարատև կրթությունը կենտրոնանում է ավելի շատ անհատների, քան ուսումնական համակարգերի և հաստատությունների վրա:

 

Բոլոնիայի հռչակագրի ընդունումից հետո, 2003թ., Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ կրթության նախարարները կրկին նշեցին հարատև կրթության կարևորությունը. Նախարարները կոչ են անում բարձրագույն կրթության Եվրոպական տարածքի որակավորումների մշակման շրջանակներում ճկուն ուսումնական ուղիներ, հնարա-վորություններ և մեթոդներ մշակել և լայնորեն կիրառել Կրեդիտների փոխանցման Եվրոպական համակարգը: Նրանք շեշտում են բոլոր քաղաքացիների համար ուսման հնարավորությունների բարելավումը` ձգտումների և հնարավորությունների համապատասխան ստանալ հարատև կրթություն` բարձրագույն կրթություն ստանալու ընթացքում և դրանից հետո [4]:

 

Այսօրվա իր դրսևորումներով հարատև կրթությունն ունի երեք տարածված ճյուղավորում կամ տարատեսակ. շարունակական կրթություն, մեծահասակների կրթություն, շարունակական մասնագիտական զարգացում, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ինքնուրույն նախապատմությունը և ծրագրային ու կազմակերպական առանձնահատկությունները [5]: 

 

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ներդրվել է շարունակական բժշկական կրթություն, որը բժշկի մասնագիտական զարգացման և մշտական կատարելագործման կարևորագույն բաղադրիչներից է և պետք է նպաստի նրա արդյունավետ մասնագիտական վերապատրաստմանը` բնակչությանը լավագույն բուժօգնություն ցուցաբերելու համար: Այն կազմակերպվում է ՀՀ ԱՆ կողմից 16.07.2008 թվականի թիվ 986 - Ա եւ 16.11.2009 թվականի թիվ 1776 - Ա hրամաններով հաստատված 60 մասնագիտություններով կազմակերպվող բժիշկների կատարելագործման երկամսյա, 240 կրեդիտ ապահովող դասընթացների ծրագրերի համաձայն, կատարելագործման երկամսյա դասընթացների միջոցով, որոնց մասնակցում են Երևան քաղաքի, Հայաստանի մարզերի եւ ԼՂՀ-ի գործնական առողջապահության ասպարեզում աշխատող բժիշկներ: Նրանց հետ մեկտեղ կատարելա-գործվում են նաև ամբիոնների դասախոսները և համալսարանական հիվանդանոցների մասնագետները: 

 

Համալսարանում իրականացվող շարունակական բժշկական կրթության կազմակերպման գործում մեծ կարևորություն է տրվում ներդրված կրեդիտների կուտակային համակարգի հարցերին: Ելնելով Բոլոնյան հռչակագրի սկզբունքներից, մշակվում են ուղիներ կրեդիտների համակարգը եվրոպական և միջազգային ստանդարտներին մոտեցնելու համար:

 

Կատարելագործման դասընթացներն ավարտած մասնագետին ԵՊԲՀ-ի hետբուհական եւ շարունակական կրթության ֆակուլտետի կողմից հատկացվում է վերապատրաստման վկայական եւ կրեդիտային գրքույկ: Վերջինս ընդգրկում է սովորողի անձնական տվյալները, տեղեկություններ նախկին վերապատրաստումների վերաբերյալ, մասնագիտության անվանումը, յուրացման ժամկետը, տեղը: Կրեդիտային գրքույկը վավերացվում է բուհի ղեկավարության կողմից: 

 

Այս գրքույկում գրանցված կրեդիտները ներառում են`

 

  • մասնակցությունը դասխոսություններին, լաբորատոր և գործնական պարապմունքներին, 
  • անհատական պարապմունքների ցուցանիշը,
  • մասնագիտական ունակությունների ձեռքբերումը ծրագրի սահմաններում, 
  • ռեֆերատների եւ կլինիկական դեպքի ներկայացման կատարման աստիճանի և որակի գնահատումը,
  • մասնագիտացման ընթացքում ուսուցանված միջազգային կայքերից օգտվելու հմտությունների ձեռքբերման ստուգարքի հանձնումը,
  • ավարտական քննության հանձնումը:

 

Վերջերս սկսել ենք կրեդիտավորման ենթարկվել նաև Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կազմակերպվող մեկից երեք օր տևողությամբ մասնագիտական սեմինարներն ու դասընթացները: ԵՊԲՀ ռեկտորի 16.11.2010թ. թիվ 83 մ հրամանով հաստատված կարգի համաձայն այդ սեմինարների և դասընթացների ավարտին աշխատանքային խմբի կողմից hետբուհական եւ շարունակական կրթության ֆակուլտետի ղեկավարությանն է ներկայացվում մասնակիցների ցուցակըª նրանց ստորագրություններով: Դրանց հիման վրա մասնակցին տրամադրվում է համապատասխան վկայականª նշելով ուսուցման ժամերի ու կրեդիտների քանակը:

 

Ընդունելով ECTS-ի կարևորությունը, ԵՊԲՀ-ի hետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի կողմից համապատասխան հարցաթերթիկների միջոցով ուսումնասիրվել են 2009-10 թվականների ընթացքում կատարելագործման դասընթացներն ավարտած 341 բժիշկների կարծիքները շարունակական բժշկական կրթության (ՇԲԿ) կրեդիտների կուտակային համակարգի վերաբերյալª ներքոթվարկյալ հինգ հարցերից բաղկացած հարցաթերթիկների միջոցով.

 

  1. ՇԲԿ կրեդիտային համակարգը հանդիսանում է արդյունավետ խթանիչ մեթոդ բժիշկների համար` օգնելով նրանց մշտապես տեղեկացված լինելու ժամանակակից բժշկական զարգացումների վերաբերյալ:
  2. ՇԲԿ կրեդիտներ ստանալը խթանում է բժիշկների մասնագիտական աճը:
  3. ՇԲԿ կրեդիտային համակարգը շատ բժիշկների կողմից ընդունվում է որպես օգտակար գործոն` մասնագիտական կարողությունների պահպանման և զարգացման գործում:
  4. Այն բժիշկները, ովքեր յուրաքանչյուր տարի առնվազն 50 ՇԲԿ կրեդիտ են ստանում առավել հմուտ մասնագետներ են, քան մյուսները, ովքեր որևէ կրեդիտ չեն ստանում:
  5. Ներկա ՇԲԿ կրեդիտային համակարգը հարկավոր է փոխարինել ազգային ավելի ճշգրիտ մոնիտորինգի համակարգով:

 

Նկար 1

ԵՊԲՀ-ում մասնագիտական կատարելագործման դասընթացներն ավարտածների 

հարցման արդյունքները

 

Ինչպես երևում է ուսումնասիրությունից (նկ. 1), շարունակական բժշկական կրթության (ՇԲԿ) կրեդիտների կուտակային համակարգի վերաբերյալ առաջին երեք հարցադրումներին դրականորեն է պատասխանում մասնագետների ճնշող մեծամասնությունը: 

 

Գերակշռում է այն բժիշկների քանակը, ովքեր գտնում են, որ յուրաքանչյուր տարի առնվազն 50 ՇԲԿ կրեդիտ ստացողներն առավել հմուտ մասնագետներ են, քան նրանք, ովքեր որևէ կրեդիտ չեն ստանում (69,3%):

 

Մասնագետները հիմնականում հավանություն են տալիս գործող ՇԲԿ կրեդիտային համակարգին, եւ միայն 23,9%-ն է գտնում, որ այն հարկավոր է փոխարինել ազգային ավելի ճշգրիտ մոնիտորինգի համակարգով, սակայն գտնում են, որ նրա ներդրումն առայժմ մշուշոտ է: 

 

Այս հարցի կապակցությամբ ունենք մեր նկատառումները. այսպես, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության 23.04.2004թ. թիվ 417-Ա հրամանի, մասնագիտական դասընթացներ անցնելու հետ մեկտեղ բժիշկները կարող են կրեդիտներ հավաքել նաև դոկտորական եւ թեկնածուական ատենախոսության պաշտպանության, դասա-գրքեր, մեթոդական ցուցումներ, մենագրություններ հրատարակելու, գիտաժողովներին մասնակցելու և այլ դեպքերում:

 

Մեր կարծիքով առավել նպատակահարմար կլինի մասնագետի կողմից իրականացվող գիտական և մանկավարժական աշխատանքն առանձնացնել ու գնահատել այլ չափորոշիչներով, իսկ շարունակական բժշկական կրթության կրեդիտների կուտակային համակարգի բաշխումը Հայաստանի Հանրապետությունում կատարել հետեւյալ կերպ`

 

  • 120 կրեդիտ ապահովող ընդհանուր ուսուցում - կազմակերպվում է հիվանդանոցների բաժանմունքներում: Ուսուցման ավարտին մասնագետը ներկայացնում է ռեֆերատ, նկարագրում է կլինիկական դեպք, հանձնում քննություն: 
  • 120 կրեդիտ ապահովող ուսուցում աշխատատեղերում, ուր ներառված են հեռահար և ինքնուրույն ուսուցումը: 

 

Այսպիսով, մասնագետին հնարավորություն է տրվում հավաքել է 240 կրեդիտ, որը լրացվում է սեմինարների և դասընթացների ժամանակ կուտակված կրեդիտներով և ապահովում հինգ տարվա համար պահանջվող 250 կրեդիտը:

 

Կրկին անդրադառնալով վերոհիշյալ հարցաթերթիկներին, նշենք, որ որոշ կատարելագործվողների կողմից արվել են նաև լրացուցիչ մեկնաբանություներ: Այսպես, նրանց մեծ մասի կարծիքով ԵՊԲՀ-ում շնորհակալ աշխատանք է կատարվում` շարունակական բժշկական կրթությունն իրականացնելով բարձր մակարդակով և ուսուցման ճիշտ մեթոդներով: Նրանք ողջունում են կրեդիտների կուտակային համակարգը, սակայն ցանկանում են, որպեսզի ավելի մանրակրկիտ ներկայացվեն համակարգի հնարավորությունները և առավելությունները: Նրանց կողմից առաջարկվում է նաև ներդնել բժշկական լիցենզավորման համակարգ:

 

Այսպիսով, հարցման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ բժիշկները, ընդհանուր առմամաբ, դրականորեն են արձագանքում Հայաստանի Հանրապետությունում շարունակական բժշկական կրթության իրականացմանը և կրեդիտների կուտակային համակարգին` այն համարելով բժիշկներին օգնելու արդյունավետ, խթանիչ մեթոդ:


Գրականություն


  1. Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կրեդիտային համակարգով կազմակերպման օրինակելի կարգ (Հաստատված է ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007թ. հունիսի 19-ի N588 Ա/Ք հրամանով): ՀՀ ԿԳՆ-ԿԱԻ, Տեղեկագիր` Բարձրագույն կրթություն: Պրակ III. Եր., Կրթության ազգային ինստիտուտի հրատ., 2008:
  2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթական բարեփոխումների ռազմավա-րություն: ՀՀ ԿԳՆ-ԿԱԻ, Բարձրագույն կրթություն: Փաստաթղթերի ժողովածու: Պրակ I. Եր., Կրթության ազգային ինստիտուտի հրատ., 2005:
  3. Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության համակարգում կրեդիտային համակարգի ներդրման մասին: ՀՀ կառավարության 22 դեկտեմբերի 2005թ. N 2307 որոշում ՀՀ ԿԳՆ-ԿԱԻ, Տեղեկագիր` Բարձրագույն կրթություն: Պրակ II. Եր., Կրթության ազգային ինստիտուտի հրատ., 2008:
  4. Որակի Ապահովման Չափորոշիչներ և Ուղեցույցներ Բարձրագույն Կրթության Եվրոպական տարածքում: Բարձրագույն Կրթության Որակի Ապահովման Եվրոպական Ասոցիացիա (թարգմ.` Քրիստինե Ծատուրյանի): Բարձրագույն կրթություն: Տեղեկագիր: Պրակ II. Եր., Կրթության ազգային ինստիտուտի հրատ., 2007:
  5. Սարգսյան Յու.Լ., Բուդաղյան Ա.Ս. Բոլոնիայի գործընթացով դեպի եվրոպական բարձրագույն կրթական տարածք (ԵԲԿՏ): Բոլոնիայի գործընթացի առկա վիճակը, զարգացման միտումներն ու հիմնախնդիրները ԵԲԿՏ-ում և Հայաստանում: Վերլուծական զեկույց: ՀՀ ԿԳՆ-ԿԱԻ, Տեղեկագիր` Բարձրագույն կրթություն: Պրակ IV. Եր., Կրթության ազգային ինստիտուտի հրատ., 2007:
  6. Սարգսյան Յու.Լ., Բուդաղյան Ա.Ս. Բոլոնիայի գործընթացը Հայաստանում. Ուղեցույց:- Բարձրագույն կրթության ռազմավարական հետազոտություննրի ազգային կենտրոն.-Եր., Անտարես, 2008 :
  7. Выжигина М.А., Сизова Ж.М., Ших Е.В. Система кредитных единиц в послевузовском профессиональном образовании врачей. Медицинское образование и професրиональное развитие. Журнал сообщества медицинских преподавателей. М., изд. группа ГЭОТАР-Медицина, 2010, N1, ր. 25-32.

 

Հեղինակ. Հ.Բ. Կարապետյան ԵՊԲՀ, hետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետ, ՀՏԴ 61(071.1):378.2
Սկզբնաղբյուր. Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2011 (47)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր
Կենսաբանության և բժշկության նվաճումների կիրառման հետ կապված մարդու իրավունքների և արժանապատվության պաշտպանության վերաբերյալ համաձայնագիր. մարդու իրավունքների և կենսաբժշկության վերաբերյալ համաձայնագիր

Ներածական։ Սույն համաձայնագիրը ստորագրած Եվրոպական համագործակցության, Եվրոխորհրդի անդամ և այլ պետությունները,
հաշվի առնելով 1948թ. դեկտեմբերի 10-ի Միավորված Ազգերի Կազմակերպության գլխավոր համաժողովի կողմից ընդունած Մարդու...

Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ
Ամուսնական դավաճանությունը հանցագործություն չէ. ՄԱԿ

 

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կոչ է անում չեղյալ հայտարարել ամուսնական դավաճանության համար սահմանված պատիժը: 

«Ամուսնական դավաճանությունը չպետք է համարվի քրեական հանցագործություն: Երկու չափահաս մարդկանց միջև սեքսուալ...

ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք Հրատապ թեմա Աշխարհում
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է
Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է

«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...

Առողջապահություն 4.2011
Ծխախոտի դեմ պայքարի ԱՀԿ Շրջանակային կոնվենցիա

Սույն Կոնվենցիայի և դրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան այնպիսի շրջանակներ ապահովելու միջոցով, որոնք ենթակա են Կողմերի կողմից իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը...

Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրություն (2002)

1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը ստորագրվել է , 2002 թվականի սեպտեմբերի 12-ին, Վարշավայում եւ վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2006 թվականի մայիսի 31-ին (Ն-281-3): Արձանագրությունը ՀՀ-ի համար ուժի մեջ է մտել 2007 թ. հունվարի 1-ին:
1989 թվականի նոյեմբերի 16-ին Ստրասբուրգում ստորագրված Դոպինգի դեմ կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) սույն Արձանագրության Մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ Կոնվենցիայի 4.3.դ և 7.3.բ հոդվածներում նշված դոպինգային ստուգումների փոխադարձաբար ճանաչման վերաբերյալ ընդհանուր համաձայնությունը կբարձրացնի այդ ստուգումների արդյունավետությունը...

Կոնվենցիա դոպինգի դեմ (1989)

Դոպինգի դեմ կոնվենցիան ընդունվել է Եվրոպական Խորհրդի կողմից 1989 թվականի նոյեմբերի 16-ին, Ստրասբուրգում եւ ՀՀ Ազգային Ժողովի կողմից վավերացվել է 2004 թվականի փետրվարի 18-ին (Ն-068-3)...

Կոնվենցիա անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ (2000)

Այս Կոնվենցիայի նպատակն անդրազգային կազմակերպված հանցավորության առավել արդյունավետ կանխարգելմանը և դրա դեմ պայքարի գործում համագործակցությանն աջակցելն է...

Կոնվենցիա փախստականների կարգավիճակի մասին (1961)

Ընդունվել է 1951 թվականի հուլիսի 28-ին փախստականների կարգավիճակի և ապարտեիդի հարցերով լիազորված մասնակիցների կոնֆերանսում` հրավիրված Գլխավոր Ասամբլեայի 1950 թ. դեկտեմբերի 14 թիվ 429 (Y) որոշմամբ: Ուժի մեջ է մտել 1954 թվականի ապրիլի 22-ին 43 հոդվածի համաձայն...

Արձանագրություն N7 Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպ. մասին կոնվենցիայի

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի թիվ 7 արձանագրությունը ընդունվել է 1984 թվականի նոյեմբերի 22-ին Ստրասբուրգում:
Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, որոնք ստորագրել են սույն Արձանագրությունը, լի վճռականությամբ` ձեռնարկելու այնպիսի քայլեր, որոնք ապահովեն որոշ իրավունքների և ազատությունների կոլեկտիվ իրականացումը 1950թ. նոյեմբերի 4-ին Հռոմում ստորագրված Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) միջոցով, համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ....

ՄԱԿ-ի Կոնվենցիան

«Խոշտանգումների եւ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձեւերի դեմ (տանջանքների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի եւ պատժի տեսակների դեմ» կոնվենցիան ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1984 թվականի դեկտեմբերի 10-ի 39/46 բանաձեւվով եւ բաց է ստորագրելու, վավերացնելու եւ միանալու համար: Ուժի մեջ է մտել 1987 թվականի հունիսի 26-ին` 27 (1) հոդվածի համաձայն:
Ոչ պաշտոնական թարգմանություն...

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան ընդունվել է 1950թ. նոյեմբերի 4-ին, Հռոմում և հետագայում փոփոխվել 11-րդ արձանագրությամբ:
Սույն Կոնվենցիան ստորագրած կառավարությունները, լինելով Եվրոպայի խորհրդի անդամներ, նկատի ունենալով 1948թ. դեկտեմբերի 10-ին Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հռչակած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, նկատի ունենալով, որ սույն Հռչակագիրը նպատակ ունի ապահովելու այնտեղ հռչակված իրավունքների համընդհանուր և արդյունավետ ճանաչումն ու պահպանումը...

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր (1948)

Ընդունվել և հռչակվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևի համաձայն:

Նախաբան
Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների...

Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների միջազգային դաշնագիր (1976)

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 Ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի հունվարի 3-ին` 27 հոդվածին համաձայն: Հայաստանի Հանրապետությունը միացել է պակտին 9 հունիսի 1993 թ....

Միջազգային դաշնագիր քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին

Ընդունվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 1966 թվականի դեկտեմբերի 16-ի 2200 ա (XXI) բանաձևի համաձայն և բաց է ստորագրելու, վավերացնելու և միանալու համար: Ուժի մեջ է մտել 1976 թվականի մարտի 23-ին` 49 հոդվածին համաձայն...


Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ