Մազերի խնամք
Ի՞նչ անել, որպեսզի մազերը չկորցնեն փայլն ու ծավալը. 168.ամ
Գրեթե ամեն օր լվանում եք մազերը, բայց մազերին ծավալ հնարավոր չէ հաղորդել։ Հնարավոր է՝ դուք պարզապես սխալ եք լվանում մազերը։ Այո՛, կանանց մեծ մասը չի մտածում, թե որքան շամպուն է հարկավոր օգտագործել, որքան հաճախ լվանալ մազերը։ Takprosto.cc-ը ներկայացրել է` ինչպես ճիշտ լվանալ մազերը։
Մի վախեցեք շամպուն օգտագործելուց։ Եթե մազերը խնամելու միջոցի վրա գրված է, որ այն կարելի է օգտագործել ամեն օր, նշանակում է՝ այն առավելագույն չեզոք է, ոչ ագրեսիվ, և այն կարելի է օգտագործել ամեն օր՝ առանց վախենալու գլխամաշկն ու մազերը վնասելուց։
Մազերը երկար ժամանակ կեղտոտ մի թողեք։ Ճարպերը, փոշին ու կեղտը, որոնք կուտակվում են գլխամաշկին և ժամանակին չեն մաքրվում, բարենպաստ միջավայր են ստեղծում՝ բակտերիաների բազմացման համար։ Մաշկը չի կարողանում շնչել, մազարմատներին չի բավարարում սննդարար նյութերի քանակը, խանգարվում է մաշկի նորմալ աշխատանքը, իսկ մազերի աճը նկատելիորեն դանդաղում է։
Ճիշտ ընտրեք մազերը լվանալու հաճախականությունը։ Շաբաթվա ընթացքում քանի՞ անգամ է հարկավոր լվանալ մազերը. հարց, որի պատասխանն անհատական է՝ կախված մազերի տիպից ու ջրի որակից։ Եթե մազերը հակված են յուղոտության, 3-4-օրյա ընդմիջումը կարող է հանգեցնել մաշկի բորբոքման։
Ճիշտ օգտագործեք շամպունը։ Շամպունն անմիջապես գլխին մի լցրեք։ Այդ կերպ ծայրահեղ դժվար կլինի վերահսկել օգտագործվող շամպունի քանակը, ինչպես նաև գլխի մի հատվածին շամպունն ավելի շատ կլինի, մյուս հատվածին՝ ավելի քիչ։ Գերադասելի է շամպունի անհրաժեշտ քանակը լցնել ափի մեջ, հետո քսել գլխին։
Մազերը լվանալու ալգորիթմը։ Մազերը նախքան լվանալը սանրեք, որպեսզի կարողանաք լավ մաքրել դրանք։ Լվանալու ընթացքում պետք է մերսող շարժումներ կատարել։ Մազերը մերսեք մատների «բարձիկներով» և ոչ՝ եղունգներով։ Հակառակ դեպքում կարող եք վնասել մաշկը։ Մազերը լվանալու ընթացքում խորհուրդ է տրվում թեթև մերսել գլուխը։
Շամպունի քանակը։ Շամպունի քանակը կախված է մազերի երկարությունից ու խտությունից։ Եթե ամեն օր լվանում եք մազերը, անհրաժեշտություն չկա մազերին երկու անգամ շամպուն քսել։ Եթե մազերը լվանալու եք օրեր անց, աշխատեք մի քանի անգամ լվացող միջոց օգտագործել։ Երկրորդ անգամ շամպուն քսելիս հարկավոր է երկու անգամ նվազեցնել դրա քանակը։
Ջրի ջերմաստիճանը։ Մազերը շատ տաք ջրով լվանալը կանանց մեծ մասի կողմից թույլ տրվող ամենակոպիտ սխալն է։ Տաք ջրից թեփոտում է մաշկը և խթանվում ճարպի արտադրությունը։ Այդ դեպքում պետք չէ զարմանալ, որ մազերն արագ են կեղտոտվում։ Մազերը լվանալու օպտիմալ ջերմաստիճանը 40-45 աստիճանն է։ Դա նպաստում է կեղտն ու ճարպը հեշտ հեռացնելուն, ինչպես նաև խթանում է արյան շրջանառությունը։
Սառը ցնցուղ։ Մազերը լվանալուց հետո դրանք լվացեք նաև սառը ջրով։ Դա կօգնի մազերին փայլ հաղորդել, ինչպես նաև հնարավորություն կտա մազերն ուշ-ուշ լվանալ, քանի որ մազերը բավականին երկար ժամանակ մաքուր կմնան։
Դիմակ մազերի համար։ Սնուցող դիմակների օգտագործման հաճախականությունը ևս անհատական է, որը կախված է մազերի վիճակից ու արդյունքից, որին ցանկանում եք հասնել։ Եթե մազերը շատ վնասված են, դիմակ օգտագործեք յուրաքանչյուր երկրորդ լվացման ժամանակ։ 9-10 անգամ օգտագործելուց հետո արդեն կզգաք դրական արդյունքը, և հարկ չի լինի հաճախ օգտագործել սնուցող դիմակներ։ Եթե դիմակն օգտագործում եք կանխարգելիչ նպատակով, ամսվա ընթացքում 1-2 անգամ օգտագործելը բավարար կլինի։
Մի մոռացեք բալզամի մասին։ Բալզամը կարող է օգնել կարգավորել մազերի pH-ը, դրանց փայլ հաղորդել։ Բալզամը պետք չէ քսել մազարմատներին։
Ինչ անել մազերը լվանալուց հետո։ Եթերային յուղերը դրական են ազդում մազերի որակի վրա։ Խոնավ մազերին կարող եք եթերային յուղ քսել, որի ընտրությունը ևս կախված է մազերի որակից։
Պաշտպանեք մազերը բարձր ջերմաստիճանից։ Եթե մազերը չորացնում եք վարսահարդարիչի օգնությամբ, հարկավոր է հետևել մի խումբ կանոնների։ Չորացրեք մազարմատները, իսկ ծայրերը մի փոքր խոնավ թողեք։ Եթե մազերն անընդհատ ջերմային ազդեցության են ենթարկվում, պաշտպանիչ ցողացիր օգտագործեք։
18.12.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ