Մազերի խնամք
Ինչպես պայքարել մազաթափության դեմ. 168.am
Ալոպեցիան՝ մազաթափությունը, մազերի ֆոլիկուլների հիվանդություն է, որը զարգանում է տարբեր գործոնների ազդեցությամբ։ Steptohealth.ru-ն գրում է, որ մազաթափությունը կարող է առաջանալ ինչպես ժառանգական նախատրամադրվածության, այնպես էլ սննդարար նյութերի անբավարար քանակի և հիվանդությունների պատճառով, այդ թվում՝ սթրեսի հետևանքով։
Մազաթափության պատճառը վեր հանելու և այն վերացնելու արդյունքում հնարավոր կլինի խուսափել խնդրից։ Օգտակար կարող են լինել նաև մի խումբ սովորություններ, որոնց օգտագործման արդյունքում մազերը կառողջանան, իսկ դրանց նորմալ աճը կվերականգնվի։
Ինչպես դադարեցնել մազաթափությունը
Մազաթափության պատճառ են դառնում բազմազան գործոններ, որոնք վեր հանելն ու վերացնելը խնդրի դեմ պայքարի առաջին քայլն է։ Մազաթափության հնարավոր պատճառների շարքում են.
- սնկային հիվանդություններ,
- անեմիա,
- դեպրեսիա,
- նյարդային լարվածություն,
- սթրես,
- սննդարար նյութերի անբավարար քանակ։
Շատ ջուր խմեք։ Օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակը կապված է մազերի առողջության հետ։ Ջուրն անհրաժեշտ է արյան շրջանառության համար և ապահովում է սննդարար նյութերի ամբողջական յուրացումը։ Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ամեն օր նվազագույնը 2 լիտր ջուր խմել և նվազեցնել քաղցր ըմպելիքի ու մեծ քանակով կոֆեինի օգտագործումը։
Հետևեք սննդակարգին։ Որպեսզի մազերն ամուր ու առողջ լինեն, օգանիզմին սննդարար նյութեր են հարկավոր։ Սննդակարգ ներառեք A, C, E վիտամիններ, հանքանյութեր (կալցիում, ցինկ, երկաթ, կալիում), սպիտակուցներ, օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերք։
Խուսափեք վարսահարդարիչի օգտագործումից։ Վարսահարդարիչի և նմանատիպ սարքերի օգտագործումը չորացնում է մազերը, խանգարում բնական յուղերի արտադրությունը, ինչը կարող է մազաթափության պատճառ դառնալ։
Պարբերաբար կտրեք մազերի ծայրերը։ Երբ մազերի ծայրերը ճյուղավորվում են կամ շատ չորանում, խորհուրդ է տրվում կտրել դրանք։ Դա կօգնի կարգավորել մազերի սնուցումը թթվածնով։
Բնական միջոցներ՝ մազաթափության դեմ
Կոկոսի յուղ։ Կոկոսի յուղը սպիտակուցներ և հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հարկավոր են մազերի առողջության համար։
Սոխ։ Սոխի մեջ պարունակվող ակտիվ նյութերը լավացնում են գլխամաշկի արյան շրջանառությունը և խթանում կոլագենի արտադրությունը։ Դրա շնորհիվ մազերն ավելի ամուր և առողջ են դառնում։ Կտրատեք 2-3 սոխ, լավ մանրացրեք, որպեսզի հյութ ստանաք։ Սոխի հյութը քսեք մազերին, թողեք 30 րոպե և լվացեք։
Ռոզմարին։ Մազերի վերականգնման և բուժման համար արդյունավետ է ինչպես ռոզմարինի յուղը, այնպես էլ՝ թուրմը։ Ռոզմարինի մի քանի ճյուղի վրա մեկ լիտր ջուր ավելացրեք և եռացրեք։ Թողեք թրմվի։ Ռոզմարինի թուրմն օգտագործեք ամեն օր։
Կարմիր խաղողի հյութն ու մեղրը՝ մազաթափության դեմ։ Սա սննդարար նյութերի աղբյուր է, որոնք հարկավոր են օրգանիզմի կենսագործունեության համար։ Կարմիր խաղողով և մեղրով պատրաստված հյութը հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք լավացնում են արյան հոսքը մազարմատներին, ինչի արդյունքում վիտամինները սնուցում են մազերը։ Խաղողը լցրեք բլենդերի մեջ՝ առանց կորիզները հեռացնելու։ Դրանից պյուրե պատրաստեք, ապա ավելացրեք մեղր։
14.11.2017 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ