Մազերի խնամք
Բուժիչ և սննդարար դիմակներ մազերի համար՝ պատրաստված հացից. 168.am
Estet-portal.com-ը գրում է, որ մազերի հետ կապված մի շարք խնդիրներ կարելի է լուծել հացի օգնությամբ։ Հացը հարուստ է վիտամիններով, միկրոէլեմենտներով և սննդարար նյութերով։ Հացով պատրաստված դիմակները հայտնի են դեռ վաղ ժամանակներից, սակայն այսօր էլ հաջողությամբ օգտագործվում են, քանի որ կարող են օգնել դադարեցնել մազաթափությունը, արագացնել դրանց աճը, կարգավորել գլխամաշկի լիպիդային հավասարակշռությունը։ Հացով պատրաստված դիմակները մազերին ծավալ են հաղորդում, օգնում թեփի դեմ պայքարում։
Հացով պատրաստված դիմակների օգտագործման հիմնական կանոնները.
- Դիմակը պատրաստվում է օգտագործումից անմիջապես առաջ։
- Օգտագործվում է հացի փափուկ հատվածը։ Պատրաստելիս այն բաղադրիչների հետ խառնվում է բլենդերի մեջ։
- Ավելի լավ արդյունքի հասնելու համար կարող եք նաև խոտաբույսերի թուրմեր օգտագործել։ Կարելի է նաև գարեջուր օգտագործել։
- Պրոցեդուրայի տևողությունը կախված է դիմակի բաղադրիչներից։ Եթե դիմակի բաղադրիչների ցանկում ներառված են նաև կեֆիր և խոտաբույսեր, դրանք կարող եք գլխին թողնել ամբողջ գիշեր։ Եթե դիմակի պատրաստման համար օգտագործվում է նաև մեղր, պղպեղ, մանանեխ, ապա դիմակը կարճ ժամանակ անց հարկավոր է լվանալ։
- Հացով պատրաստած դիմակները հարկավոր է քսել թաց մազերին, գլուխը փաթաթել սրբիչով։
- Գլուխը պետք է լվանալ տաք ջրով։ Որպեսզի դիմակն ավելի հեշտ լվացվի, կարելի է նաև ավելացնել 1 թեյի գալ յուղ՝ գերչակի, ձիթապտղի, կռատուկի։
- Դիմակը հարկավոր է օգտագործել նվազագույնը 10-12 անգամ։ Այդ ընթացքում չի կարելի օգտագործել լաք, մազերի հարդարման համար նախատեսված միջոցներ։
- Դիմակ չոր մազերի համար։ Հավասար քանակով խառնեք հացն ու մածունը։ Ավելացրեք 1 թեյի գդալ հալվե, խառնեք, քսեք մազերին։
- Դիմակ յուղոտ մազերի համար։ Մանրացրեք 2 կտոր հաց, ավելացրեք 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ, 1 ձու, մի փոքր եթերային յուղ։ Լվացեք 2 ժամ անց։
- Դիմակ մազաթափության դեմ։ Հավասար քանակով խառնեք ձիթապտղի յուղը, սոխի հյութը, մեղրն ու նախապես թրջված հացը։ Խառնեք, ավելացրեք 1 ճաշի գդալ շամպուն։ Լվացեք 2 ժամ անց։
- Մազերի աճն արագացնելու համար։ Հացի վրա կաթ կամ 500 մլ կեֆիր լցրեք։ Ավելացրեք 1 թեյի գդալ մանանեխ, ձվի դեղնուց և 1 ճաշի գդալ մեղր։ Լվացեք 40 րոպե անց։
- Դիմակ թեփի դեմ։ Այս դիմակը նաև ծավալ կհաղորդի մազերին։ Մանրացրեք 2 կտոր հաց, խառնեք 2 ճաշի գդալ կոճապղպեղի հետ, մի փոքր տաք շիճուկ ավելացրեք։ 30 րոպե թողեք սառչի, քսեք մազարմատներին։ Լվացեք 1 ժամ անց:
13.10.2017 Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համարպատասխանատվություն չի կրում
Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ