Մազերի խնամք
Ինչպե՞ս աճեցնել երկար բնական մազեր. պարզաբանում է Ավանտա էսթետիկ բժշկության կենտրոնների ցանցի մաշկաբան-տրիխոլոգ` Տաթևիկ Մուրադյանը
Ինչպես շատերիս պնդում են վարսահարդարները, մազերը պետք է կանոնավոր կերպով կտրել, որպեսզի դրանք լավ աճեն: Ճի՞ շտ է արդյոք այս տեսակետը, և եթե մարդն ուզում է ունենալ երկար բնական մազեր արդո՞ք կարելի է միայն վարսավիրանոց գնալով լուծել այդ խնդիրը:
Ըստ տրիխոլոգ Տաթևիկ Մուրադյանի դա գրեթե անհնար է, քանի որ եթե անգամ մենք չենք ցանկանում ունենալ երկար բնական մազեր, միևնույն է, պետք է վարսավիրանոց գնանք և դրանք պարբերաբար կտրեք ու խնամեք: Ինչպես նշեց մասնագետը, չխնամված երկար մազերը ոչ միայն գեղեցիկ չեն, այլ նաև հակաէսթետիկ են, իսկ երկար մազերը հիմնականում անհրաժեշտ են գեղեցկության համար: Հավելեց նաև, որ այսօր հաճախ կարելի է տեսնել գովազդվող տարբեր խոստումնալից միջոցներ արագ երկար մազեր աճեցնելու համար, սակայն միշտ չէ, որ մարդը կարող է մազերն աճեցնել ցանկացած երկարության: Դա պայմանավորված է երեք հիմնական հանգամանքներով. առաջինն այն է, որ մազերի սահմանային երկարությունը գենետիկորեն ծրագրավորված է, և որոշվում է աճի փուլի շարունակականությամբ:
Օրինակ՝ կանանց մազերի աճի փուլը միջինում կազմում է 3-5 տարի: Մազերի աճի միջին արագությունը մեկ ամսում 1-1,5 սմ-ի կարող է հասնել, իսկ տարվա ընթացքում մազերը կարող են աճել 12-15 սմ երկարությամբ, իսկ 3 տարվա ընթացքում ոչ ավել քան 45 սմ: Երբ մազը հասնում է սահմանային երկարության, այն մտնում է թափվելու փուլի մեջ և ընկնում: Իհարկե կան դեպքեր, երբ կնոջ մոտ աճի փուլի շարունակականությունը կազմում է 10 տարի, այդ դեպքում նա մինչև հատակը կարող է հյուսք աճեցնել, սակայն դա շատ հազվադեպ է պատահում: Երկրորդ պատճառը ծայրերի ճյուղավորումն է, դյուրաբեկությունը մազերի երկարությամբ, ինչը համարում է վնասվածքի հետևանք: Մասնագետը խորհուրդ տվեց սահմանափակել մազերի աճին խոչընդոտող գործոնները, ասելով, որ եթե ամեն օր արդուկով հարդարենք մազերը, վարսահարդարիչով չորացնենք, ներկենք, և չխնամենք, ապա դրանք չեն երկարի: Երրորդ պատճառն ախտաբանական մազաթափությունն է, երբ մազն առավելագույն երկարության չի հասնում, որովհետև թափվելու շրջանը տեղի է ունենում ժամանակից շուտ: Դա կարող է լինել սթրեսի, ցածր էստրոգենի, ծանր հեմոգլոբինի, երկաթի պակասի, վիտամին Դ-ի ցածր մակարդակի հետևանք:
Երկար մազեր ունենալու համար Տաթևիկ Մուրադյանը խորհուրդ տվեց մազերը ներկել համեմատական կարգով չվնասող ներկերով, մազերի հարդարման համար քիչ օգտագործել վարսարդարիչներ, հարդարող արդուկներ ու քիմիական քսուկներ, և ակտիվորեն խնամել մազի կառուցվածքը աճը խթանող հատուկ քսուկներով:
13.07.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ