Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Ինչպես ճիշտ ներկել մազերը. խորհուրդ են տալիս փորձագետները. 1in.am

Ինչպես ճիշտ ներկել մազերը. խորհուրդ են տալիս փորձագետները. 1in.am

ladyhealth.com.ua-ն ներկայացնում է փորձագետների խորհուրդները, թե ինչպես կարելի է ճիշտ ներկել մազերը: Մազերը ներկելու համար գույնն ընտրելիս ոչ մի դեպքում չի կարելի կենտրոնանալ ամսագրում դուր եկած ֆոտոմոդելի կամ ընկերուհու վրա: Դուք կարող եք սխալվել:

Մազի ներկի գույնն ու տոնը պետք է ընտրել մաշկի կամ աչքերի գույնին համապատասխան, այդ դեպքում չեք սխալվի:

Եթե պեպեններ ունեք, չպետք է գույնի արմատական փոփոխություն անել. մուգ, սև կամ սպիտակ գույնով փորձերը հազիվ թե հաջողությամբ պսակվեն: Համարվում է, որ այդպիսի գույները հարմար են երիտասարդ աղջիկներին, որոնք դեռ մաշկի խնդիրներ չունեն, այլապես դեմքի բոլոր թերությունները միայն կընդգծվեն:

Եթե դուք ակամա կարմրում եք, խուսափեք կարմիր երանգներից: Եթե մաշկի սառը երանգ ունեք, մի ընտրեք դեղին երանգներ, նախընտրությունը տվեք «կարմիր ծառին», «կարմիր գինուն», «սմբուկին», «սև» կամ «մոխրագույն շիկահերին»:

Առաջնային նշանակություն ունի աչքերի, մազերի գույնի և մաշկի տոնի համադրությունը: Մուգ աչքերով և թուխ մաշկով գեղեցիկ կդիտվեն մուգ մազերը, իսկ բաց գույնի մազերով և սպիտակ մաշկով՝ բաց գույնի: Եթե աչքերը մուգ կապույտ կամ կանաչ գույնի են, իսկ մաշկը՝ բաց, ապա ձեզ հարմար կլինեն «մուգ» և «բաց գույնի» շեկ մազերը, իսկ եթե մաշկը միջին մգության է, հարմար կլինի «շատենը» կամ «բաց շատենը»:

 

Ինչպես ճիշտ ներկել մազերը Ինչպես ճիշտ ներկել մազերը

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. zavolosami.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ