Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մազերի խնամք

Մազերի թեփի կողմնակի ազդեցությունները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուրը. 1in.am

Մազերի թեփի կողմնակի ազդեցությունները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուրը. 1in.am

Մազերի թեփը ո՛չ միայն կոսմետիկ խնդիր է, այլև ունի շատ կողմնակի ազդեցություններ՝ գրում է telegraf.com.ua-ն:

Պզուկներ: Ըստ մաշկաբանների՝ չոր մաշկի մասնիկները, որոնք դեմքին են ընկնում մազերից, կարող են խցանել ծակոտիները, ինչը հանգեցնում է պզուկների առաջացման: Իսկ եթե մարդու մաշկը հակված է ունենալու կորյակային ցան, թեփը զգալիորեն բարդացնում է այդ խնդիրը:

Գլխի քոր: Թեփի դեպքում գլխամաշկն արտադրում և կուտակում է մաշկի ավելորդ մեռած բջիջներ, ինչն ուժեղ քոր է առաջացնում:

Պզուկներ մեջքին: Մաշկաբանների տվյալներով՝ թեփը մեջքի վրա պզուկների առաջացման հաճախ հանդիպող պատճառներից է:

Մազաթափություն: Թեև թեփն ուղղակիորեն չի ազդում մազաթափության վրա, այն քոր է առաջացնում՝ մարդուն ստիպելով ավելի հաճախ քորել գլուխը: Իսկ դա կարող է հանգեցնել մազերի վնասվելուն և թափվելուն:

Փսորիազ: Թեփը կարող է առաջացնել փսորիազ:

Աչքերի ինֆեկցիա: Որոշ ժամանակ առաջ հետազոտողներն ապացուցել են, որ թեփը կարող է բլեֆարիտի պատճառ դառնալ:

Յուղոտ մազեր: Քանի որ թեփի դեպքում գլխամաշկն ավելորդ քանակի մաշկային ճարպ է արտադրում, մազերը թվում են կեղտոտ և յուղոտ:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lechebnaya-lavka.com.ua
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ